Նեթանյահուի գրասենյակը հայտնել է, որ ՀԱՄԱՍ-ը մերժել է փոխզիջումը Կատարի բանակցություններում

Նեթանյահուի գրասենյակը հայտնել է, որ ՀԱՄԱՍ-ը մերժել է փոխզիջումը Կատարի բանակցություններում

Պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժման ներկայացուցիչները մերժել են փոխզիջումը Կատարի բանակցություններում, Իսրայելը մտադիր է շարունակել մարտական գործողությունները Գազայի հատվածում։ Այս մասին  նշվել է Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի գրասենյակի հայտարարությունում։ «ՀԱՄԱՍ-ը հրաժարվել է ամերիկյան ցանկացած փոխզիջումային առաջարկից, ինչպես նաեւ ողջունել է ՄԱԿ Անվտանգության խորհրդի որոշումը։ Իսրայելը չի ենթարկվում ՀԱՄԱՍ-ի զառանցանքային պահանջներին եւ կշարունակի գործել՝ պատերազմի նպատակներին հասնելու համար. ազատել բոլոր առեւանգվածներին, ոչնչացնել ՀԱՄԱՍ-ի ռազմական եւ կառավարչական պոտենցիալը եւ երաշխավորել, որ Գազան այսուհետ սպառնալիք չի ներկայացնի Իսրայելի համար»,- նշված…

Կարդալ ավելին

Պեսկով. Բարեկամ Հայաստանի հետ հարաբերություններում բավականին բարդ շրջան ենք ապրում

Պեսկով. Բարեկամ Հայաստանի հետ հարաբերություններում բավականին բարդ շրջան ենք ապրում

Հիմա մենք բավականին բարդ շրջան ենք ապրում մեր բարեկամ, եղբայրական Հայաստանի հետ հարաբերություններում։ Այս մասին ««Аргументы и факты» պարբերականին տված հարցազրույցում ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ «Դա նույնիսկ ավելին է, քան եղբայրականը, քանի որ այստեղ ավելի շատ հայեր են ապրում, քան բուն Հայաստանում։ Եվ, ի դեպ, Ռուսաստանի Դաշնության քաղաքացի հայերի տնտեսական ակտիվությունը դեռևս կազմում է Հայաստանի ընդհանուր բյուջեի շատ մեծ տոկոսը։ Մարդիկ այնտեղ գումար են փոխանցում, խոսքը տարեկան մի քանի միլիարդ դոլարի…

Կարդալ ավելին

ՆԳՆ միգրացիայի և քաղաքացիության ծառայության և ՃՈ ստորաբաժանումներում վճարումները կիրականացվեն անկանխիկ եղանակով

Պայմանավորված ՀՀ կառավարության 2023 թվականի նոյեմբերի 17-ի N 1988-Ն որոշմամբ՝ ՀՀ ՆԳՆ միգրացիայի և քաղաքացիության ծառայության տարածքային ստորաբաժանումները և ՆԳՆ ոստիկանության ՃՈ հաշվառման-քննական ստորաբաժանումները իրենց գործունեության հետ կապված բոլոր վճարումների ստացումն այսուհետ կիրականացնեն POS տերմինալների միջոցով՝ անկանխիկ եղանակով։ Այս մասին  հայտնում են ՀՀ ՆԳ նախարարությունից:        

Կարդալ ավելին

Էլեկտրոնային կառավարման համակարգում տեղադրվել են հարուցված վարույթների վերաբերյալ ծանուցագրերը. ՊԵԿ

Էլեկտրոնային կառավարման համակարգում տեղադրվել են հարուցված վարույթների վերաբերյալ ծանուցագրերը. ՊԵԿ

Պետական եկամուտների կոմիտեն տեղեկացնում է, որ գործարկված վարչական իրավախախտումների վերաբերյալ վարույթների էլեկտրոնային կառավարման համակարգում՝ հարկային մարմնի հաշվետվությունների ներկայացման համակարգի հարկ վճարողների  անձնական էջերում, արդեն իսկ, տեղադրվել են հարուցված վարույթների վերաբերյալ ծանուցագրերը։ ՊԵԿ-ը հորդորում է հարկ վճարողներին՝ ուշադիր և հետևողական լինել հարկային մարմնի հաշվետվությունների ներկայացման համակարգի անձնական էջերին՝ հարուցված վարույթների շրջանակում իրավունքների իրացման հնարավորությունը բաց չթողնելու նպատակով։        

Կարդալ ավելին

ՀՀ քննչական կոմիտեում ձևավորվել է մարզային նոր ստորաբաժանում

ՀՀ քննչական կոմիտեում ձևավորվել է մարզային նոր ստորաբաժանում

ՀՀ քննչական կոմիտեի նախագահ Արգիշտի Քյարամյանի հրամանով Արագածոտնի մարզային քննչական վարչության կազմում ձևավորվել է նոր՝ Ապարանի քննչական բաժին: ՔԿ-ից  հայտնում են, որ նշված ստորաբաժանման ստեղծումը պայմանավորված է քննվող քրեական վարույթներով նախաքննության արդյունավետության բարձրացման, տարածաշրջանի ազգաբնակչության համար նախաքննական մարմնի հասանելիության ապահովման, ինչպես նաև՝ աշխատանքներն ավելի պատշաճ և բարձր մակարդակով կազմակերպելու անհրաժեշտությամբ: ՀՀ քննչական կոմիտեի նոր ստորաբաժանումը կտեղակայվի քաղաք Ապարան, Գայի 9 հասցեում:        

Կարդալ ավելին

Վ. Բրյուսովի անվան պետական համալսարանի ռեկտորի մրցույթը տեղի կունենա մարտի 29-ին, համալսարանում

Վ. Բրյուսովի անվան պետական համալսարանի ռեկտորի մրցույթը տեղի կունենա մարտի 29-ին, համալսարանում

«Վ. Բրյուսովի անվան պետական համալսարան» հիմնադրամի ռեկտորի պաշտոնի մրցույթը տեղի կունենա 2024 թվականի մարտի 29-ին՝ ժամը 16:00-ին, Վ. Բրյուսովի անվան պետական համալսարանում: Ռեկտորի ընտրության նիստը դռնփակ է: Այս մասին  տեղեկանում է համալսարանից: Հիշեցնենք, որ ս. թ. փետրվարի 13-ին «Վ. Բրյուսովի անվան պետական համալսարան» հիմնադրամի հոգաբարձուների խորհուրդը հայտարարել էր բաց մրցույթ՝ «Վ. Բրյուսովի անվան պետական համալսարան» հիմնադրամի կառավարչի (այսուհետև`ռեկտոր) պաշտոնի համար:        

Կարդալ ավելին

Իրանի արտգործնախարարը և ՀԱՄԱՍ-ի քաղբյուրոյի ղեկավարը Թեհրանում բանակցություններ են վարում

Իրանի արտգործնախարարը և ՀԱՄԱՍ-ի քաղբյուրոյի ղեկավարը Թեհրանում բանակցություններ են վարում

Իրանի արտաքին գործերի նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանը երեքշաբթի օրը Թեհրանում հանդիպել և բանակցություններ է վարել պաղեստինյան ՀԱՄԱՍ խմբավորման քաղաքական բյուրոյի ղեկավար Իսմայիլ Հանիեի հետ, հայտնում է Mehr-ը։ Իրանցի բարձրաստիճան դիվանագետը երեքշաբթի կեսօրին պաշտոնապես ողջունել է Հանիեին Իրանի արտաքին գործերի նախարարությունում: Ամիր Աբդոլլահյանը և ՀԱՄԱՍ-ի ղեկավարը նախատեսում են երեքշաբթի ավելի ուշ համատեղ մամուլի ասուլիս կազմակերպել։        

Կարդալ ավելին

Մարդու ուղեղը մեծանում է. Սա լավ նորություն է ուղեղի տարիքային հիվանդությունների հետևանքների առումով. ուսումնասիրություն

Մարդու ուղեղը մեծանում է. Սա լավ նորություն է ուղեղի տարիքային հիվանդությունների հետևանքների առումով. ուսումնասիրություն

Կալիֆոռնիայի Դեյվիսի համալսարանի գիտնականների կողմից անցկացված նոր հետազոտությունը ցույց է տալիս, որ մարդու ուղեղը մեծանում է: Հետազոտողները պարզել են, որ 1970-ականներին ծնված հետազոտության մասնակիցներն ունեին 6,6%-ով ավելի ուղեղի ծավալ և գրեթե 15%-ով ավելի ուղեղի մակերես, քան 1930-ականներին ծնվածները: Հետազոտողները ենթադրում են, որ ուղեղի չափի մեծացումը կարող է հանգեցնել ուղեղի պաշարների ավելացման՝ պոտենցիալ նվազեցնելով տարիքային դեմենցիայի ընդհանուր ռիսկը: Հետազոտության արդյունքները հրապարակվել են JAMA Neurology ամսագրում: Հետազոտության ընթացքում գիտնականներն օգտագործել են ուղեղի մագնիսական ռեզոնանսային տոմոգրաֆիա (MRI): Համայնքի…

Կարդալ ավելին

Ստեփանակերտի Արմենիա հյուրանոցը և Երիտասարդական պալատը՝ ադրբեջանցի վանդալների թիրախում

Ստեփանակերտի Արմենիա հյուրանոցը և Երիտասարդական պալատը՝ ադրբեջանցի վանդալների թիրախում

Ադրբեջանի պետական վարչակարգը շարունակում է բռնազավթված Արցախում ոչնչացնել հայկական հետքը։ «Հայքի մշակույթի Օմբուդսմեն», ադրբեջանագետ Հովիկ Ավանեսովն ահազանգում է, որ ադրբեջանցի վանդալների թիրախում այս անգամ հայտնվեց Ստեփանակերտի Արմենիա հյուրանոց և Երիտասարդական պալատը։ «Այս ամենը ևս մեկ անգամ ցույց է տալիս, որ Արցախի մշակութային ժառանգությունը գտնվում է ոչնչացման և յուրացման վտանգի տակ»,- գրել է նա:        

Կարդալ ավելին

Վերահաստատում եմ իմ հրավերը Ձեզ՝ Հայաստան այցելելու առնչությամբ. Նիկոլ Փաշինյանը՝ Հունաստանի վարչապետին

Վերահաստատում եմ իմ հրավերը Ձեզ՝ Հայաստան այցելելու առնչությամբ. Նիկոլ Փաշինյանը՝ Հունաստանի վարչապետին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Հունաստանի Հանրապետության վարչապետ Կիրիակոս Միցոտակիսին՝ ազգային տոնի առթիվ: Ուղերձում ասված է. «Հայաստանի Հանրապետության կառավարության և հայ ժողովրդի անունից ջերմորեն շնորհավորում եմ Ձեզ և եղբայրական հույն ժողովրդին Հունաստանի Հանրապետության Ազգային տոնի կապակցությամբ՝ մաղթելով Ձեզ քաջառողջություն և հաջողություն, իսկ Հունաստանի բարեկամ ժողովրդին՝ խաղաղություն և բարեկեցություն: Մեր ժողովուրդների միջև ամուր բարեկամական կապերը վերջին տասնամյակներին վերաճել են փոխշահավետ միջպետական համագործակցության և շարունակում են ամրապնդվել՝ շնորհիվ ակտիվ քաղաքական երկխոսության: Օգտվելով առիթից՝ թույլ տվեք…

Կարդալ ավելին
1 83 84 85 86 87 373