Ամիօ բանկը շարունակում է ընդլայնել և արդիականացնել իր մասնաճյուղային ցանցը:
Արտաշատ քաղաքում` Օգոստոսի 23 փողոց, 107 հասցեում, իր հյուրընկալ դռներն է բացել Ամիօ բանկի «Արտաշատ» մասնաճյուղը:
Վերաբրենդավորված մասնաճյուղում աշխատելու են սպասարկման բարձրակարգ ստանդարտներով` հաճախորդներին տրամադրելով պրոֆեսիոնալ ֆինանսական խորհրդատվություն և բարձրակարգ սպասարկում:
Ամիօ բանկն առցանց հարթակների հնարավորությունների ընդլայնմանը զուգահեռ, աշխատում է նաև մասնաճյուղերի պատշաճ վերազինման ուղղությամբ՝ իր հաճախորդների համար ստեղծելով սպասարկման հարմարավետ պայմաններ:
«Արտաշատ» մասնաճյուղը հագեցած է նորագույն սարքերով և սպասարկման նորարարական լուծումներով:
Մեր բանկում քեզ բանկում չես զգա, տանը կզգաս:
Բանկը վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից: