«Տիգրան Ավինյանի կացնային որոշումը. հոնքը սարքելու փոխարեն՝ աչքը հանել».խմբակցություն

«Տիգրան Ավինյանի կացնային որոշումը. հոնքը սարքելու փոխարեն՝ աչքը հանել».խմբակցություն

Մայրաքաղաքի   «Մայր Հայաստան» խմբակցության ավագանու անդամ ԳԵՎՈՐԳ ՍՏԵՓԱՆՅԱՆԸ  ֆեսբուքյան պաշտոնական իր էջը տեղեկացնում է  ՝ «Տիգրան Ավինյանի կացնային որոշումը. հոնքը սարքելու փոխարեն՝ աչքը հանել՝ նոյեմբերի 13-ից ուժի մեջ է մտել Տիգրան Ավինյանի այն որոշումը, համաձայն որի՝ 2,5 տոննա և ավելի քաշ ունեցող բեռնատարները Երևանի փոքր կենտրոն (Խանջյանից մինչև Սարյան և Գրիգոր Լուսավորչից մինչև Կորյուն հատվածներում, որը ներառում է շուրջ 40 փողոց) կարող են մտնել երեկոյան ժամը 21։00-ից մինչև առավոտյան 07։00-ը։ Ոստիկանությունն այս կարգը խախտողներին…

Կարդալ ավելին

Հայտարարվել է արտաքին անկախ բնապահպանական մոնիթորինգի խորհրդատվական ծառայությունների ձեռքբերման մրցույթ

Հայտարարվել է արտաքին անկախ բնապահպանական մոնիթորինգի խորհրդատվական ծառայությունների ձեռքբերման մրցույթ

«Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամի կողմից Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի ներդրումային ծրագրի Տրանշ-4-ի շրջանակներում հայտարարվել է արտաքին անկախ բնապահպանական մոնիթորինգի խորհրդատվական ծառայությունների ձեռքբերման մրցութային ընթացակարգ: Անհատ խորհրդատուները հրավիրվում են՝ ներկայացնելու հետաքրքրվածության հայտեր: Հայտերը ներկայացնելու վերջնաժամկետն է 2023թ. դեկտեմբերի 18-ը` ժամը 18:00 (Երևանի ժամանակով):          

Կարդալ ավելին

Գլխավոր դատախազի հրամանով «խիստ նկատողություն»՝ դատախազի նկատմամբ. «անբարեկիրթ վարքագիծ» է դրսեւորել

Գլխավոր դատախազի հրամանով «խիստ նկատողություն»՝ դատախազի նկատմամբ. «անբարեկիրթ վարքագիծ» է դրսեւորել

Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանի՝ 2023 թվականի հոկտեմբերի 31-ի որոշման հիման վրա՝ Սյունիքի կայազորի զինվորական դատախազությունում ինքնավար պաշտոն զբաղեցնող անձի նկատմամբ հարուցվել է կարգապահական վարույթ: Դատախազությունից  հայտնում են, որ վարույթի շրջանակում հաստատվել է, որ Սյունիքի կայազորի զինվորական դատախազության դատախազը, կարգապահական տույժի ենթարկված լինելու պայմաններում, կրկին խախտել է դատախազի վարքագծի կանոնները: Մասնավորապես՝ դատախազը դրսևորել է դատախազության բարձր հեղինակությանը ոչ հարիր, անբարեկիրթ վարքագիծ, արտահայտել է բառեր, որոնք արատավորում են դատախազության հեղինակությունը: Կարգապահական վարույթի արդյունքները 2023 թվականի նոյեմբերի…

Կարդալ ավելին

Մեկ օրում բացահայտվել է հանցագործության 76 դեպք. գրանցվել է 10 ավտովթար, վիրավորվել է 14 մարդ

Մեկ օրում բացահայտվել է հանցագործության 76 դեպք. գրանցվել է 10 ավտովթար, վիրավորվել է 14 մարդ

Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի՝ նոյեմբերի 27-ից 28-ը Հայաստանի Հանրապետության ՆԳՆ ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության 76 դեպք, որոնցից 8-ը՝ նախկինում կատարված։ Ոստիկանությունից  հայտնում են, որ մասնավորապես՝ թմրամիջոցի հայտնաբերման՝ 9, անձնական ունեցվածքի գողության՝ 7, վստահված գույքը հափշտակելու, խարդախության, թմրամիջոցի մաքսանենգության և պաշտոնեական կեղծիքի կամ անփութության՝ 4-ական, մարմնական վնասվածք պատճառելու, դրամանենգության, պաշտոնեական լիազորությունները չարաշահելու և զենք-զինամթերքի առգրավման՝ 3-ական, կողոպուտի, թմրանյութի իրացման և ընդերքի պահպանման կամ օգտագործման պահանջները խախտելու՝ 2-ական, ֆիզիկական ներգործության, հոգեկան ներգործության, պետական ունեցվածքի գողության, ավտոմեքենայի…

Կարդալ ավելին

Գենդերային հիմքով բռնության ցանկացած դրսևորում և սեռական ոտնձգություն խիստ դատապարտելի է. ՄԻՊ

Գենդերային հիմքով բռնության ցանկացած դրսևորում և սեռական ոտնձգություն խիստ դատապարտելի է. ՄԻՊ

Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը, միանալով «Ընդդեմ գենդերային բռնության ակտիվության 16-օրյակ» ամենամյա միջազգային քարոզարշավին, ընդգծում է, որ գենդերային հիմքով բռնության ցանկացած դրսևորում և սեռական ոտնձգություն խիստ դատապարտելի է: Քարոզարշավի շրջանակներում Պաշտպանի նախաձեռնությամբ պատրաստվել է հրապարակումների շարք, որի նպատակն է բարձրացնել գենդերային հիմքով բռնության և սեռական ոտնձգության անթույլատրելիության վերաբերյալ հանրային իրազեկվածության մակարդակը։ Բռնության և սեռական ոտնձգության ենթարկվելու դեպքում կարող եք դիմել Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմ՝ զանգահարելով (թեժ գիծ՝ 116, +374 96 11 61 00), բողոքը փոստով…

Կարդալ ավելին

Հունվարի 1-ից դրամարկղային գործառնություններն պետք է գրանցել բացառապես էլեկտրոնային եղանակով վարվող դրամարկղային գրքում

Հունվարի 1-ից դրամարկղային գործառնություններն պետք է գրանցել բացառապես էլեկտրոնային եղանակով վարվող դրամարկղային գրքում

2024 թ. հունվարի 1-ից դրամարկղային գործառնություններն անհրաժեշտ է գրանցել միայն էլեկտրոնային եղանակով վարվող դրամարկղային գրքում։ Պետական եկամուտների կոմիտեից  հայտնում են, որ ՀՀ հարկային օրենսգրքի գործող կարգավորումների համաձայն՝ դրամարկղային գործառնություններն իրականացվում են դրամարկղի և (կամ) հաշվետու անձանց միջոցով: Ընդ որում, մինչև 2023 թվականի դեկտեմբերի 31-ը դրամարկղային գործառնությունները գրանցվում են թղթային կամ էլեկտրոնային եղանակով վարվող դրամարկղային գրքում: 2023 թվականի հոկտեմբերի 25-ին ընդունված «Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» ՀՕ-340-Ն օրենքով փոփոխություն է կատարվել նշված…

Կարդալ ավելին

Կայացել է Փաշինյան-Բլինքեն հեռախոսազրույցը. Քննարկել են Հայաստան-Ադրբեջան կարգավորման գործընթաց

Կայացել է Փաշինյան-Բլինքեն հեռախոսազրույցը. Քննարկել են Հայաստան-Ադրբեջան կարգավորման գործընթաց

Կայացել է վարչապետ Նիկոլ Փաշինյանի հեռախոսազրույցն ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի հետ: Վարչապետի աշխատակազմից հայտնում են, որ զրուցակիցները քննարկել են տարածաշրջանային, ինչպես նաև երկկողմ հարաբերությունների օրակարգին առնչվող հարցեր: Մասնավորապես, անդրադարձ է կատարվել Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորման գործընթացին: Քննարկվել են նաև Լեռնային Ղարաբաղի 100 հազարից ավելի բռնի տեղահանված անձանց հումանիտար խնդիրները, Հայաստանի կառավարության կողմից դրանց հաղթահարմանն ուղղված քայլերը: Ընդգծվել է միջազգային հանրության աջակցության կարևորությունը:        

Կարդալ ավելին

24/7 գործարքներ ԱՄԻՕ-ում՝ տեսազանգի միջոցով

24/7 գործարքներ ԱՄԻՕ-ում՝ տեսազանգի միջոցով

Առանց բանկ այցելելու, աշխարհի ցանկացած կետից շուրջօրյա տեսազանգի միջոցով Բանկի հետ կապ հաստատելու հնարավորություն` ապահովելով անհատական մոտեցում յուրաքանչյուր հաճախորդին: ԱՄԻՕ ԲԱՆԿԸ ներդրել է հեռավար սպասարկման նոր ծառայություն` բանկային գործարքների իրականացում տեսազանգի միջոցով: Այն հաճախորդներին թույլ է տալիս, խնայելով Բանկ այցելելու ժամանակը, Skype տեսազանգի ընթացքում ստանալ խորհրդատվություն Բանկի մասնագետից, բացել քարտեր, ավանդներ և հաշիվներ, ինչպես նաև իրականացնել գրեթե բոլոր բանկային գործարքներն՝ օգտվելով կենդանի և անհատական շփման առավելություններից: Ծառայությունից օգտվելու համար հաճախորդը կարող է շուրջօրյա զանգահարել Skype…

Կարդալ ավելին

ՊՆ վարչական համալիրում մեկնարկել է ԶՈՒ բարձրագույն և ավագ սպայական կազմերի ատեստավորման գործընթացը

ՊՆ վարչական համալիրում մեկնարկել է ԶՈՒ բարձրագույն և ավագ սպայական կազմերի ատեստավորման գործընթացը

Նոյեմբերի 27-ին ՀՀ ՊՆ վարչական համալիրում մեկնարկեց ԶՈՒ բարձրագույն և ավագ սպայական կազմերի առաջին ենթախմբի ատեստավորման գործընթացը։ Քննական գործընթացը համակարգում էր ՀՀ պաշտպանության նախարար, ատեստավորման առաջին հանձնաժողովի նախագահ Սուրեն Պապիկյանը։ Ողջունելով և հաջողություն մաղթելով ատեստավորման գործընթացին կամավոր ներգրավված  զինծառայողներին՝ պաշտպանական գերատեսչության ղեկավարը կարևորեց քննություններին ԶՈՒ բարձրագույն և ավագ սպայակազմերի մասնակցությունը` ընդգծելով, որ հրամանատարական պաշտոն զբաղեցնող յուրաքանչյուր գեներալ ու բարձրաստիճան սպա պետք է օրինակ հանդիսանա ծառայակիցների և ենթակաների համար։ Քառօրյա ատեստավորման ընթացքում մասնակիցները քննություններ կհանձնեն ֆիզիկական,…

Կարդալ ավելին

2023թ. 9 ամիսների արդյունքներով ՀՀ պետբյուջեն դեֆիցիտային չէ. ֆիննախ

2023թ. 9 ամիսների արդյունքներով ՀՀ պետբյուջեն դեֆիցիտային չէ. ֆիննախ

ՀՀ պետական բյուջեի եկամուտները 2023թ. 9 ամիսներին կազմել են 1 տրլն 708 մլրդ դրամ, ինչը 13,8 տոկոսով ավելին է, քան 2022թ. նույն ժամանակամիջոցում։ Այս մասին Ազգային ժողովում, ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի խորհրդարանական մշտական հանձնաժողովի նիստում, 2023թ. ինն ամիսների պետական բյուջեի կատարողականի մասին հաշվետվության քննարկման ժամանակ, նոյեմբերի 27-ին ասել է ֆինանսների փոխնախարար Վահան Սիրունյանը։ Ծախսերը նույն ընթացքում կազմել են 1 տրլն 633 մլրդ դրամ։ Դա 17,2 տոկոսով ավելին է, քան 2022թ.։ «Կատարողականը կազմել է 84,6 տոկոս։…

Կարդալ ավելին
1 94 95 96 97 98 304