Կանգնելու ենք լճերում ու դիմավորելու ենք նրանց, ովքեր գալու են մեր ջուրը փակեն։ Այս մասին այսօր՝ նոյեմբերի 23-ին, կառավարության բակում բողոքի ակցիա իրականացնելիս լրագրողների հետ զրույցում ասաց ձկնաբույծներից մեկը։ Նշենք, որ մի խումբ քաղաքացիներ վաղ առավոտից հավաքվել եւ բողոքի ակցիա են անում կառավարության 3-րդ մասնաշենքի մոտ: Ըստ նրանց՝ պատճառը երեկ ԱԺ-ում ընդունված օրենքներից մեկն է ձկնաբուծական տնտեսությունների վերաբերյալ։ «Մենք հարակից համայնքներում ջրի խնդիր չունենք։ Այդ խնդիրն ունենք տարածաշրջանում։ Փոխնախարարը առանց ամաչելու, պատկերացում չունենալով մեր գործից,…
Կարդալ ավելինԱյլ
2018-ի մայիսից ի վեր՝ Հայաստանում ստեղծվել է շուրջ 183 հազար նոր աշխատատեղ. Նիկոլ Փաշինյան
2023 թվականի հոկտեմբերի տվյալներով՝ Հայաստանում գրանցված աշխատատեղերի նոր ռեկորդ կա: Այս մասին, այսօր՝ նոյեմբերի 23-ին, կառավարության նիստում հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը: «Գերազանցել ենք 730 հազար թիվն, ու պետք է արձանագրեմ, որ 2018 թվականի մայիսից ի վեր՝ Հայաստանում ստեղծվել է շուրջ 183 հազար նոր աշխատատեղ», – ասաց նա։ Վարչապետի խոսքով՝ տնտեսական դինամիկան ցույց է տալիս, որ աշխատատեղերը կշարունակեն ստեղծվել։ «Մենք հույս ունենք, որ ԼՂ-ից բռնի տեղահանված մեր քույրերի ու եղբայրների՝ աշխատանքի շուկայում ու տնտեսական համակարգում լիարժեք…
Կարդալ ավելին«Մարգարա» նոր մաքսակետը վերազինվում է ռենտգենյան զննող սարքերով
Կառավարությունն իր այսօրվա՝ նոյեմբերի 23-ի նիստում որոշեց 1,4 մլրդ դրամ հատկացնել Մեղրիի սահմանային անցակետի կառուցման աշխատանքների, ինչպես նաեւ «Մարգարա» նոր մաքսակետը ռենտգենյան զննող և ֆիզիկական անձանց խորը զննման սարքավորումներով վերազինելու համար: Որոշման հիմնավորման մեջ նշվում է, որ Մեղրիի սահմանային նոր անցակետի կառուցման նպատակով «Tana Energy Management» (շինարարական աշխատանքների) և «Roughton» (ինժեներական աշխատանքների) կազմակերպությունների հետ կնքվել է պայմանագրեր համապատասխանաբար` 22,194,650.4 եվրոյի և 1,345,500.0 եվրոյի (ներառյալ ԱԱՀ) արժեքով և ներկա պահին անհրաժեշտ է կապալառուին և ինժեներին իրենց…
Կարդալ ավելին«Մարտունի» ԲԿ-ի և Վայոց Ձորի մարզային հիվանդանոցի կառուցման համար նախատեսված գումարը չի հերիքել
Կառավարությունն իր այսօրվա՝ նոյեմբերի 23-ի նիստում 61,835 մլն դրամ հատկացրեց Համաշխարհային բանկի աջակցությամբ իրականացվող «Ոչ վարակիչ հիվանդությունների կանխարգելման և վերահսկման» լրացուցիչ ֆինանսավորման վարկային ծրագրի արդյունավետ իրականացումն ապահովելու համար: Հիմնավորման մեջ նշվում է, որ Վարկային ծրագրի շրջանակներում իրականացվում են Գեղարքունիքի մարզի «Մարտունի բժշկական կենտրոն» ՓԲԸ-ի և Վայոց Ձորի մարզային հիվանդանոցի կառուցման շինարարական աշխատանքները: Վերոնշյալ շինարարական աշխատանքների ավարտը նախատեսվում է 2023-ի չորրորդ եռամսյակում: 2023թ. ՀՀ պետական բյուջեով նախատեսված վարկային միջոցները ներկայումս բավարար չեն շինարարական աշխատանքների ավարտը ժամանակին…
Կարդալ ավելին2025-ի հունվարի 1-ից բնակարանի գնի վերջին 5 %-ը շինկազմակերպությունը կստանա բնակարանը գնորդին հանձնելուց հետո. Փաշինյան
2025-ի հունվարի 1-ից գործելու է կարգավորում, որ նոր ձեռք բերվող բնակարանների գնի վերջին 5 տոկոսը շինարարական կազմակերպությունները կստանան բնակարանը արդեն փաստացի գնորդին հանձնելուց հետո, որպեսզի բնակարան ձեռք բերած անձը սեփական աչքերով տեսնի եւ շոշափի եւ արձանագրվի, որ բնակարանի շինարարությունը տեղի է ունեցել պայմանագրի եւ շահառուի ողջամիտ ակնկալիքներին համապատասխան: Այս մասին, այսօր՝ նոյեմբերի 23-ին, կառավարության նիստում հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը: «Հաջորդ կարգավորումը վերաբերում է նրան, որ 2025-ի հունվարի 1-ից շինկազմակերպությունները քաղաքացիների էսկրո հաշիվների գումարները, ըստ էության,…
Կարդալ ավելինԲաքվում հավաստիացնում են. Լեռնային Ղարաբաղից հեռացած հայերի տները կնքված են
Բնակարանները, մշակույթի հուշարձանները, այդ ամենը Ղարաբաղում պահպանվում է հատուկ նշանակության ուժերի կողմից։ Տները կնքված են, ոչ ոք այնտեղ չի մտնում։ Ինչպես տեղեկացրել է APA-ն, այս մասին հայտարարել է Միջազգային հարաբերությունների վերլուծության կենտրոնի վարչության նախագահ Ֆարիդ Շաֆիեւը։ «Միջազգային դատարանի որոշման որոշակի մասը վերաբերում է այս հարցին։ Դա Ադրբեջանի պարտականությունն է։ Դժվար է ասել, թե ինչպես են տեղի ունենալու գործընթացները ֆիզիկական առումով։ Կարծում եմ, որ, ինչպես արդեն հայտարարել է Ադրբեջանի կառավարությունը, բոլոր վերադառնալ ցանկացողներին ժամանակ է տրվել։…
Կարդալ ավելինՈրոշակի թվով շահառուներ 40+10-հազարականները կստանան միջազգային կազմակերպությունների հաշվին. Փոխվարչապետ
Նոյեմբեր ամսվա 40+10-հազարական դրամների համար 1 միլիարդ հատկացրինք, բայց սկսած նոյեմբերի ամսից՝ միջազգային կազմակերպությունները, որոնք իրենց աջակցությունը ցուցաբերում են ոչ թե բյուջեին գումար հատկացնելու եղանակով, այլ մենք համագործակցում ենք, որ իրենք վճարումներ են կատարում են իրենց հաշիվներից, բայց մեզ հետ համագործակցաբար: Այս մասին, այսօր՝ նոյեմբերի 23-ին, կառավարության նիստում հայտարարեց փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանը: «Մենք արդեն այս միջոցառման շրջանակներում ունենք պայմանավորվածություններ, որ որոշակի քանակությամբ շահառուներ իրենց 40+10-հազարականները կստանան միջազգային կազմակերպությունների միջոցների հաշվին: Սա կարևոր հանգամանք է, դա…
Կարդալ ավելին50 000 դրամը կբավարարի՞ արցախցի երեխայի կարիքների համար. աշակերտի հարցը՝ Փաշինյանին
Արդյոք բավարարելու է 50 հազար դրամը յուրաքանչյուր անձի, մասնավորապես, երեխաներին՝ կարողանալու կազմակերպել իրենց կրթության պրոցեսը, պատշաճ կերպով ներկայանալու կրթական հասատություններ եւ կարողանալու բավարարելն իրենց սոցիալական կարիքները: Այս մասին, այսօր՝ նոյեմբերի 23-ին, կառավարության նիստում դիմելով կառավարության անդամներին, հարց ուղղեց Արարատի մարզի աշակերտներից մեկը, ով ներկա է նիստին: Ի պատասխան, ԱՍՀ նախարար Նարեկ Մկրտչյանն ասաց. «Այդ գումարը սոցիալական ծախսերը ծածկելու համար է: Քանի որ ընտանիքի յուրաքանչյուր անդամի ենք տրամադրելու այդ 50 հազարական դրամը, սպառողական զամբյուղից շատ ավելի …
Կարդալ ավելինՌԴ քաղաքացի 24-ամյա կինը ՀՀ-ում զբաղվել է կավատությամբ․ նրա մասով նախաքննությունն ավարտվել է
Ավարտվել է ՌԴ քաղաքացի հանդիսացող, 24–ամյա կնոջ կողմից կատարված կավատության դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունը։ ՔԿ-ից հայտնում են, որ ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչությունում իրականացված քննչական և վարութային գործողությունների արդյունքում ձեռք բերված փաստական տվյալներով հիմնավորվել է, որ 2022–2023թթ․ հիշյալ 24–ամյա կինը, այլ անձանց հետ, խմբի կազմում, շահադիտական նպատակով տարբեր սեռական ծառայություններ մատուցող անձանց Հայաստանում ներգրավվել է պոռնկությամբ զբաղվելու մեջ, որոնց առաջարկվել է ՀՀ-ում զբաղվել պոռնկությամբ և դրա արդյունքում ձեռք բերված գումարները…
Կարդալ ավելինԵՏՀ. Հայաստանի 2023 թ․ առաջին 9 ամսվա բյուջեն կատարվել է $200 մլն հավելուրդով
Հայաստանի բյուջեի հավելուրդն այս տարվա հունվար-սեպտեմբերին նախորդ տարվա համապատասխան ժամանակահատվածի համեմատ աճել է 1,4 անգամ։ Այս մասին հայտնում է ԵՏՀ վիճակագրության վարչությունը։ 2023 թվականի 9 ամսվա արդյունքներով, Հայաստանում եկամուտների աճի տեմպերը նվազել են (11%-ով), իսկ ծախսերն աճել են (6%-ով)։ 2023 թվականի հոկտեմբերի 1-ի դրությամբ, Հայաստանում ազգային արժույթով արտահայտված պետական պարտքն աճել է 10,5%-ով և կազմել 11,3 մլրդ դոլար։ Հայաստանի պետական պարտքի կառուցվածքում գերակշռել է արտաքին պարտքը, որը Հայաստանում աճել է 5,9%-ով (մինչև 6,5 մլրդ դոլար)։…
Կարդալ ավելին