Իրանի արտգործնախարարը և ՀԱՄԱՍ-ի քաղբյուրոյի ղեկավարը Թեհրանում բանակցություններ են վարում

Իրանի արտաքին գործերի նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանը երեքշաբթի օրը Թեհրանում հանդիպել և բանակցություններ է վարել պաղեստինյան ՀԱՄԱՍ խմբավորման քաղաքական բյուրոյի ղեկավար Իսմայիլ Հանիեի հետ, հայտնում է Mehr-ը։

Իրանցի բարձրաստիճան դիվանագետը երեքշաբթի կեսօրին պաշտոնապես ողջունել է Հանիեին Իրանի արտաքին գործերի նախարարությունում:

Ամիր Աբդոլլահյանը և ՀԱՄԱՍ-ի ղեկավարը նախատեսում են երեքշաբթի ավելի ուշ համատեղ մամուլի ասուլիս կազմակերպել։

Spread the love