Կառավարության որոշմամբ 300 դպրոցի և 500 մանկապարտեզի կառուցման, վերակառուցման, հիմնանորոգման, վերանորոգման և գույքով ապահովման ծրագրի պատշաճ իրականացման նպատակով կհատկացվի 10.58 մլրդ դրամ լրացուցիչ ֆինանսավորում։ Որոշումն ընդունվել է կառավարության այսօրվա նիստում։ Ծրագրի շրջանակում արդեն ավարտվել են ավելի քան 220 դպրոցի և կրթահամալիրի, ինչպես նաև ավելի քան 380 մանկապարտեզի շինարարական աշխատանքները։ Մինչև 2026 թվականի ավարտը նախատեսվում է ավարտին հասցնել ծրագրի ընթացիկ փուլը՝ ապահովելով 300 դպրոցի և 500 մանկապարտեզի շինարարական աշխատանքների իրականացման ավարտը։ Հաշվի առնելով շինարարական աշխատանքների ծավալների…
Կարդալ ավելինԻրավունք
2027 թ․ ԿԳՄՍՆ բյուջեն կկազմի 435.9 մլրդ դրամ՝ 15.9 մլրդ դրամով ավելի, քան նախորդ տարի
Ազգային ժողովի գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության և սպորտի հարցերի և ֆինանսավարկային ու բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում քննարկվել են 2027 թվականի պետական բյուջեի նախագծով ԿԳՄՍ նախարարության համակարգման ոլորտների համար նախատեսված ֆինանսական հատկացումները։ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանի տեղեկացմամբ՝ 2027 թվականին նախարարության բյուջեն կկազմի շուրջ 435.9 մլրդ դրամ՝ 15.9 մլրդ դրամով գերազանցելով 2026 թվականի ցուցանիշը։ Նախատեսված է իրականացնել 23 բյուջետային ծրագիր և 193 միջոցառում։ Հատկացումների գերակշիռ մասը՝ 80.4 տոկոսը, կուղղվի կրթությանը։ Գիտության ոլորտին նախատեսված է…
Կարդալ ավելինEarth Negotiations Bulletin-ի՝ COP17-ի ամփոփիչ զեկույցի կարևոր կետերը՝ ըստ կից փաստաթղթի
1. Հայաստանի նախագահության դերը՝ բարդ հարցերի շուրջ համաձայնության հասնելու գործում։ Զեկույցն ընդգծում է, որ ոչ պաշտոնական քննարկումների և COP17-ի նախագահ, ՀՀ շրջակա միջավայրի նախարար Համբարձում Մաթևոսյանի հմուտ առաջնորդության շնորհիվ հնարավոր դարձավ համաձայնության հասնել մի շարք տարաձայնություններ առաջացրած հարցերի շուրջ։ Որոշումներն ընդունվեցին հոկտեմբերի 31-ին՝ գիշերվա ընթացքում շարունակված բանակցություններից հետո։ 2. Առաջին գլոբալ վերանայում և «Երևանյան ուղի»։ Գնահատվեց Կունմին-Մոնրեալի կենսաբազմազանության գլոբալ շրջանակի իրականացման հավաքական առաջընթացը։ Սահմանվեցին մինչև 2030 թվականը գործողություններն արագացնելու ուղղությունները՝ ազգային հանձնառությունների ամրապնդում, ֆինանսավորման…
Կարդալ ավելինԿառուցիր տունդ՝ առանց լրացուցիչ գույք գրավադրելու
Հողամաս ունես և ծրագրում ես սեփական տո՞ւնդ կառուցել։ Ամիօ բանկի հիփոթեքային կառուցապատման վարկով կարող ես սկսել տան կառուցումը՝ առանց լրացուցիչ գույքի գրավադրման անհրաժեշտության՝ մինչև 50 մլն ՀՀ դրամի դեպքում։ Վարկը տրամադրվում է փուլերով՝ համաձայն նախապես հաստատված նախահաշվի և իրականացված աշխատանքների մոնիթորինգի արդյունքների։ Անհատական խորհրդատվության համար զանգահարիր +374 77 11 89 05 հեռախոսահամարով կամ թող հայտ՝ անցնելով հղմամբ: Ամիօ բանկը վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից։ Էլ․ հասցե՝ info@amiobank.am amiobank.am
Կարդալ ավելինԱպօրինի ջրառ՝ ձկնաբուծարանում․ ԲԸՏՄ-ն հաղորդում է ներկայացրել Քննչական կոմիտե
Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի աշխատակիցները Գեղարքունիքի մարզի Գանձակ բնակավայրի վարչական տարածքում գործող «ՄԻԱՎԱՐ» ՍՊԸ-ին պատկանող ձկնաբուծարանում արձանագրել են խախտումներ։ Ընկերությունն առանց ջրօգտագործման թույլտվության ձկնաբուծության նպատակով ջրառ է իրականացրել 2 խորքային հորից՝ ապօրինի օգտագործելով 1369681խմ ստորերկրյա ջուր։ Ջրային ռեսուրսներին պատճառված վնասի հաշվարկի չափը կազմել է 12.327.129դր.: Տեսչական մարմնի Գեղարքունիքի տարածքային բաժնի պետի որոշմամբ կասեցվել է 2 խորքային հորերի շահագործումը։ Հաշվի առնելով արձանագրված փաստական տվյալները և դրանցում հանցագործության հատկանիշների առկայությունը՝ Տեսչական մարմինն առերևույթ հանցանքի մասին հաղորդում…
Կարդալ ավելին12 պատմամշակութային կառույցներ ստացել են հուշարձանի կարգավիճակ
ՀՀ ԿԳՄՍ նախարարության փորձագիտական հանձնաժողովի ընթացիկ տարվա երկրորդ նիստում քննարկվել են նոր հայտնաբերված պատմամշակութային կառույցներին պատմության և մշակույթի անշարժ հուշարձանի կարգավիճակ տալու հարցը և հուշարձանների պահպանական գոտիների նախագծեր։ Քննարկման արդյունքում, հանձնաժողովի դրական եզրակացությունների հիման վրա, 12 պատմամշակութային օբյեկտներ ստացել են հուշարձանի կարգավիճակ։ Տեղական նշանակության հուշարձանի կարգավիճակ են ստացել Արարատի մարզի Արտաշատ քաղաքի Օգոստոսի 23-ի փողոցի 42 հասցեի հարթաքանդակների խումբը (1983 թ․), Սյունիքի մարզի Տաթև բնակյավայրի գյուղատեղին (XVII-XIX դդ.), Բռնակոթ բնակավայրի Նիկողայոս Ադոնցի հայրական տունը (1861…
Կարդալ ավելինԵրթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Գյուլբենկյան-Վազգեն Առաջին Վեհափառի փողոցների և Կոմիտասի պողոտայի խաչմերուկում
Մայրաքաղաքում տրանսպորտային հոսքերի անցանելիությունն ավելացնելու, խցանումների առաջացումից խուսափելու նպատակով ս.թ. նոյեմբերի 4-ից, համաձայն կից սխեմայի, երթևեկության փոփոխություն կիրականացվի Գյուլբենկյան-Վազգեն Առաջին Վեհափառի փողոցների և Կոմիտասի պողոտայի խաչմերուկում: Մասնավորապես՝ նշված խաչմերուկի՝ դեպի Վաղարշյան փողոց ուղղության երթևեկելի ուղեմասի 1-ին գոտին կբաժանվի երկու գոտիների և տվյալ ուղեմասի 1-ին գոտուց երթևեկությունը կթույլատրվի միայն աջ ուղղությամբ, 2-րդ, 3-րդ, 4-րդ գոտիներից՝ միայն ուղիղ, 5-րդ գոտուց՝ միայն ձախ, իսկ 6-րդ գոտուց կթույլատրվի կատարել միայն հետադարձ: Վազգեն Առաջին Վեհափառի 10 հասցեին հարակից «Կանգ-գիծ»…
Կարդալ ավելինԱմիօ բանկի Վարչության նախագահ Անդրանիկ Գրիգորյանը Forbes-ի հատուկ հրապարակման շրջանակում անդրադարձել է կայուն ֆինանսավորման դերին
Ինչպե՞ս կարող են բանկերը նպաստել տնտեսական աճին՝ միաժամանակ աջակցելով բնության պահպանությանը։ Այս թեմային է անդրադարձել Ամիօ բանկի Վարչության նախագահ Անդրանիկ Գրիգորյանը՝ Forbes-ի առցանց հրատարակությունների հետ համագործակցությամբ պատրաստված՝ COP17-ին նվիրված հատուկ հրապարակման մեջ: Անդրանիկ Գրիգորյանի խոսքով՝ բանկերի դերը բնապահպանական նպատակները գործնական ներդրումների վերածելն է։ Ֆինանսավորումն ուղղորդելով համապատասխան ծրագրերին՝ նրանք կարող են միաժամանակ նպաստել տնտեսական աճին և բնության պահպանությանը։ Այս նպատակին հասնելու համար նա կարևորել է պատասխանատու ֆինանսավորման քաղաքականությունը, հստակ կանոններն ու բանկերի, բիզնեսի և պետական կառույցների…
Կարդալ ավելինԵվս մեկ առիթ, որպեսզի սկսես խնայել մեծ նպատակների համար
Հոկտեմբերի 31-ին նշվում է Խնայողությունների համաշխարհային օրը։ Սա լավ առիթ է մտածելու քո ծրագրերի մասին և հիշելու, որ նպատակներին հասնելու համար միշտ չէ, որ անհրաժեշտ են մեծ գումարներ: Գուցե ուզում ես ճանապարհորդել, նոր բան սովորել, որևէ գնում անել կամ պարզապես պահուստ ունենալ անսպասելի ծախսերի համար։ Իսկ եթե սկսես հենց այսօ՞ր Սկզբում որոշիր՝ որքան գումար է քեզ անհրաժեշտ և ամսական որքան կարող ես խնայել։ Օրինակ՝ ամեն ամիս 10,000 դրամ առանձնացնելով՝ մեկ տարում կկուտակես 120,000 դրամ՝ առանց…
Կարդալ ավելինՇուրջ 60 միլիոն դրամի վնաս ջրային ռեսուրսներին․ ներկայացվել է հանցագործության մասին հաղորդում. ԲԸՏՄ
Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի աշխատակիցներն Արարատի մարզի Հովտաշատ համայնքում Վ.Բ.-ին պատկանող ձկնաբուծարանում արձանագրել են խախտումներ: Քաղաքացի Վ.Բ.-ն ձկնաբուծարանի ջրառն ապահովելու նպատակով, չունենալով համապատասխան ջրօգտագործման թույլտվություն, ջրառ է իրականացրել ինքնաշատրվանող 1 խորքային հորից: Ջրային ռեսուրսներին պատճառված վնասի հաշվարկի չափը կազմել է 59.591.304 դր.: Ապօրինի ջրառ իրականացնելու գործողության կասեցման վերաբերյալ որոշման կատարումն ապահովելու նպատակով որոշումն ուղարկվել է ՀՀ ԱՆ Հարկադիր կատարումն ապահովող ծառայություն: Հաշվի առնելով արձանագրված փաստական տվյալները և դրանցում հանցագործության հատկանիշների առկայությունը՝ Տեսչական մարմինն առերևույթ հանցանքի մասին հաղորդում է ներկայացրել ՀՀ քննչական կոմիտե։
Կարդալ ավելին








