Վարչական արձանագրություն չկազմելու համար փորձել էր կաշառք տալ պարեկներին

Վարչական արձանագրություն չկազմելու համար փորձել էր կաշառք տալ պարեկներին

Մարտի 24-ին, ժամը 13.40-ի սահմաններում, «ԲՄՎ» մակնիշի մեքենայի 40-ամյա վարորդը Բագրևանդի փողոցում, վարչական արձանագրություն չկազմելու համար, փորձել է 10 000 դրամ կաշառք տալ Երևան քաղաքի պարեկներին: Պարեկները նրան ձերբակալել և տեղափոխել են Համայնքային ոստիկանության Նոր Նորքի բաժին: Տղամարդը և կազմված փաստաթղթերը ներկայացվել են Հակակոռուպցիոն կոմիտե:        

Կարդալ ավելին

Հայկական Կարմիր խաչի ընկերությունը 105 ամյակի առթիվ նախատեսում է միջոցառումներ

Հայկական Կարմիր խաչի ընկերությունը 105 ամյակի առթիվ հայտարարում է հոբելյանական տարվա միջոցառումների մեկնարկ։    Նպատակ ունենալով խթանել մարդասիրական գաղափարների տարածում, Ազգային ընկերույթյունը հայտարարում է այդ թեմայով պատմվածքների և ակնարկների մրցույթ։ Լավագույն ստեղծագործությունները կտպագրվեն համահավաք ժողովածույով, իսկ 1-ին, 2-րդ և 3-րդ տեղերը զբաղեցրած հեղինակները կստանան պարգև Հայկական Կարմիր խաչի ընկերության նախագահ Դավիթ Ներսիսյանի կողմից։ Մրցույթի վերջնաժակետն է 2025 թվականի մայիսի 1-ը։ Նախապատվություն կտրվի այն ստեղծագործություններին, որոնց հիմքում ընկած կլինեն Կարմիր Խաչի և Կարմիր Մահիկի միջազգային շարժման…

Կարդալ ավելին

Իրազեկում. հրապարակվել են ընտրողների վերջնական ցուցակները

Իրազեկում. հրապարակվել են ընտրողների վերջնական ցուցակները

Մարտի 23-ին Ներքին գործերի նախարարության և Կենտրոնական ընտրական հանձնաժողովի կայքերում տեղադրվել են Շիրակի մարզի Գյումրի և Արմավիրի մարզի Փարաքար համայնքներում մարտի 30-ին կայանալիք համամասնական ընտրակարգով անցկացվող արտահերթ ընտրություններին մասնակցող ընտրողների վերջնական ցուցակները։ Որոնման հնարավորությամբ ցուցակները պարունակում են հետևյալ տեղեկատվությունը՝ ✔️ընտրողի անհատական տվյալներ, ✔️հաշվառման հասցե, ✔️քվեարկության օր, ✔️քվեարկության ժամանակ, ✔️ընտրողի ընտրական տեղամասի համար, ✔️տեղամասային կենտրոնի հասցե: Գյումրի կամ Փարաքար համայնքներում ՀՀ ընտրական օրենսգրքով սահմանված ժամկետով հաշվառում ունեցող անձինք, որոնք, սակայն, իրենց տվյալները չեն գտնի վերոհիշյալ կայքերում հրապարակված ցուցակներում, կարող…

Կարդալ ավելին

«Դպրոցականները մեծ սիրով և խանդավառությամբ են ներգրավված «Թատերական շաբաթ» ծրագրին». Դանիել Դանիելյան

«Դպրոցականները մեծ սիրով և խանդավառությամբ են ներգրավված «Թատերական շաբաթ» ծրագրին». Դանիել Դանիելյան

  ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Դանիել Դանիելյանը «Արմենպրես» լրատվական գործակալությունում հրավիրված մամուլի ասուլիսում ներկայացրել է Թատրոնի միջազգային օրվա շրջանակում իրականացվող «Թատերական շաբաթ» ծրագիրը: Թատերական նախագծերը՝ մշակութային կրթության բաղադրիչ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը 2024-2025 ուսումնական տարին հայտարարել է մշակութային կրթության տարի: Այս համատեքստում դրամաշնորհային ծրագրերում շեշտադրումներն արվել են կրթական բաղադրիչի ուղղությամբ: Թվարկելով իրականացվող աշխատանքները՝ նախարարի տեղակալ Դանիել Դանիելյանն առանձնացրել է հանրակրթական դպրոցների աշակերտների համար նախատեսված «Դպրոցական բաժանորդային համակարգ», օրերս…

Կարդալ ավելին

Ժաննա Անդրեասյանը Գյումրիում հետևել է ԲՏՃՄ առարկաների ուսուցիչների վերապատրաստմանը

Ժաննա Անդրեասյանը Գյումրիում հետևել է ԲՏՃՄ առարկաների ուսուցիչների վերապատրաստմանը

  ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանն այսօր այցելել է Գյումրու թիվ 23 միջնակարգ դպրոց, որտեղ մեկնարկել է ԲՏՃՄ առարկաներ դասավանդող ուսուցիչների վերապատրաստումը: «Կրթական ծրագրերի կենտրոն» ԾԻԳ-ի կողմից իրականացվող 5-օրյա դասընթացի ընթացքում ուսուցիչները ծանոթանում են բնագիտական նոր լաբորատորիաներում առկա սարքավորումների գործարկման և տեխնիկական սպասարկման կանոններին՝ դրանց արդյունավետ օգտագործման նպատակով: Ծրագրի շրջանակում կվերապատրաստվեն «Քիմիա», «Ֆիզիկա», «Կենսաբանություն», «Աշխարհագրություն» և «Տեղեկատվական տեխնոլոգիաներ» առարկաների շուրջ 250 ուսուցիչներ: ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը շրջել է դասասենյակներում, հետևել վերապատրաստումների…

Կարդալ ավելին

ՀՀ-ԵՄ վիզաների ազատականացման համատեքստում հանդիպումները շարունակվում են

ՀՀ-ԵՄ վիզաների ազատականացման համատեքստում հանդիպումները շարունակվում են

ՆԳ փոխնախարար Արմեն Ղազարյանը մարտի 20-ին ընդունել է Եվրոպական արտաքին գործողությունների ծառայության դիվանագիտական ակադեմիայի դասախոս, Բուլղարիայի նախկին փոխվարչապետ, ԵՄ նախկին հանձնակատար Մեգլենա Կունևայի գլխավորած պատվիրակությանը։ Ներկայացնելով Ներքին գործերի նախարարության ձևավորման ընթացքը՝ Արմեն Ղազարյանը կարևորել է իրականացվող բարեփոխումները, դրանց արդյունավետությունը ինչպես Նախարարության, այնպես էլ ՆԳՆ մանդատի ներքո գտնվող ոլորտներում։ Փոխնախարարը ներկայացրել է նաև հանրային անվտանգության և հանրային ծառայությունների մատուցման ոլորտում կատարված փոփոխություններն ու ընթացիկ աշխատանքները։ Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել ՀՀ-ԵՄ մուտքի արտոնագրերի ազատականացմանն ու այդ…

Կարդալ ավելին

Հայտնի ֆոն Մեկ եւ Չայկովսկի ընտանիքների ժառանգը Երեւանում կներկայացնի «Չայկովսկի. երաժշտություն առանց վիզաների»նախագիծը

Մարտի 26-ից 28-ը Երևանում կկայանա «Չայկովսկի. երաժշտություն առանց վիզաների» միջազգային մշակութային և կրթական եզակի նախագիծը, որն իրականացվում է Նադեժդա Ֆիլարետովնա ֆոն Մեկ միջազգային բարեգործական հիմնադրամի կողմից՝ Նախագահի մշակութային նախաձեռնությունների հիմնադրամի աջակցությամբ։ Ծրագրի նպատակներից է երկրների, քաղաքների և մշակութային, գեղարվեստական և կրթական հաստատությունների միջև բարեկամական հարաբերություններ հաստատելը՝ Պ. Ի. Չայկովսկու երաժշտական ժառանգությունը հանրահռչակելու համար եւ տաղանդավոր երիտասարդներին աջակցելու նպատակով: 2025 թվականին կլրանա Պ.Ի. Չայկովսկու ծննդյան 185 տարին (07.05.2025 թ.): Նախագիծը միավորում է 9 երկիր, այդ թվում՝…

Կարդալ ավելին

Հայաստանում գրանցվել  էր 4.0 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ. ՀՀ ԳԱԱ Ա. Նազարովի անվան երկրաֆիզիկայի և ինժեներային սեյսմաբանության ինստիտուտ

Հայաստանում գրանցվել  էր 4.0 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ. ՀՀ ԳԱԱ Ա. Նազարովի անվան երկրաֆիզիկայի և ինժեներային սեյսմաբանության ինստիտուտ

Սույն թվականի մարտի 21-ին՝ տեղական ժամանակով 05:03:21-ին (UTC 01:03:21), Հայաստանի Հանրապետության տարածքում արձանագրվել է M=4.0 մագնիտուդ ուժգնությամբ, օջախի 10 կմ խորությամբ  երկրաշարժ: Երկրաշարժի էպիկենտրոնի աշխարհագրական կոորդինատներն են՝ հյուսիսային լայնության՝ φ=40.9220 N, արևելյան երկայնության՝ λ=44.1890 E: Երկրաշարժն արձանագրել է ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի Ա. Նազարովի անվան երկրաֆիզիկայի և ինժեներային սեյսմաբանության ինստիտուտում 2025թ. տարեսկզբից շահագործման հանձնված հայ-չինական ավտոմատացված սեյսմաերկրադինամիկական համակարգը:   Երկրաշարժի էպիկենտրոնը սույն թվականի մարտի 8-ին արձանագրված  M=5.2 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժի էպիկենտրոնային տիրույթում է՝ տեղաբաշված  Շենավան-Գոգարան…

Կարդալ ավելին
1 … 160 161 162 163 164 … 557