ՆԳՆ-ը progressarmenia.com-ին տեղեկացնում է, որ օրերս ԶԼՄ-ներից մեկում տարածվել է հետևյալ վերտառությամբ նյութ՝ «ՀՀ քաղաքացի Երևանի Նոր Նորք վարչական շրջանի բնակչի սոցիալական քարտը Միգրացիայի և քաղաքացիության ծառայության Նոր Նորքի բաժնում մերժել են տրամադրել նախադեպը չունեցող պատճառաբանությամբ՝ անձնագրում քաղաքացու ստորագրության վրա եղել է Արարատ լեռը»։ Նշվածի առնչությամբ հայտնում ենք, որ քաղաքացու հայտնածը չի համապատասխանում իրականությանը։ Հրապարակմամբ նշված անուն-ազգանունով քաղաքացի չի սպասարկվել տվյալ ստորաբաժանումում: Նկատենք նաև, որ Միգրացիայի և քաղաքացիության ծառայության տվյալ ստորաբաժանման 8-րդ պատուհանը, որին ըստ…
Կարդալ ավելինԻրավունք
Ոստիկանությունը հնարավորություն կունենա տեխնիկական առավել լայն գործիքակազմի կիրառմամբ պայքարել հանցավորության դեմ․ ՆԳՆ-ի կողմից ներկայացված առաջարկներն ամբողջությամբ ընդունվել են
Փետրվարի 5-ին Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հայկ Սարգսյանը ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովում առաջին ընթերցմամբ քննարկման է ներկայացրել իր հեղինակած ««Ոստիկանության մասին» օրենքում փոփոխություններ և լրացում կատարելու մասին» և կից օրենքների նախագծերի փաթեթը: Նախաձեռնության ընդունման արդյունքում ոստիկանությունն իրավասու է Հայաստանի Հանրապետության պետական կառավարման համակարգի մարմիններից, տեղական ինքնակառավարման մարմիններից, պետական և համայնքային ենթակայության կազմակերպություններից ու հիմնարկներից, տեսանկարահանող էլեկտրոնային համակարգերի միջոցով վերահսկվող ավտոկայանատեղեր ունեցող ավտոկայանատեղի գործունեությունը կազմակերպող կառույցներից, օդանավակայաններից ու պետական սահմանի անցման…
Կարդալ ավելինԿամավոր ատեստավորում և տարակարգ. 1600 ուսուցիչ ստանում է 300-400 հազար, 560 ուսուցիչ՝ 400 հազար դրամ և ավելի վարձատրություն
ՀՀ կառավարությունն այսօրվա նիստում հավանություն է տվել հանրակրթական դպրոցների ուսուցիչներին որակավորման տարակարգի շնորհման և հավելավճարի տրամադրման կարգում փոփոխությունների որոշման նախագծին: Հարցը զեկուցել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը: Ներկայացնելով առաջարկվող փոփոխությունները՝ ԿԳՄՍ նախարարն ընդգծել է՝ ուսուցչի մասնագիտության գրավչության բարձրացումն ու ոլորտում մասնագիտական զարգացման ու վարձատրության խրախուսման արդյունավետ գործիքների ներդրումը Կառավարության ծրագրի և ՀՀ կրթության՝ մինչև 2030 թվականի զարգացման պետական ծրագրի կարևոր առաջնահերթություններից են: Հարցի զեկուցման ընթացքում Ժաննա Անդրեասյանը նախ ներկայացրել է…
Կարդալ ավելինՄՊՀ նախագահը կմասնակցի ԵԱՏՄ անդամ պետությունների մրցակցային մարմինների «5+1» ձևաչափով հանդիպմանը
Մրցակցության պաշտպանության հանձնաժողովի նախագահ Գեղամ Գևորգյանը մեկնել է Մոսկվա՝ մասնակցելու ԵԱՏՄ անդամ պետությունների մրցակցային մարմինների ղեկավարների և ԵՏՀ մրցակցության և հակամենաշնորհային կարգավորման հարցերով կոլեգիայի նախարարի «5+1» ձևաչափով հանդիպմանը: Քննարկվելու են մրցակցային մարմինների միջև փոխգործակցության ընդլայնմանն ուղղված միջոցառումները, անդրսահմանային շուկաներում մրցակցային իրավիճակի գնահատմանը, այդ թվում՝ մրցակցության վրա ներքին շուկայի պաշտպանության միջոցառումների ազդեցություններին առնչվող և այլ հարցեր, ինչպես նաև անդամ պետությունների մրցակցային մարմինների ղեկավարների առաջարկները:
Կարդալ ավելինԹմրամոլության դեմ պայքարի դրվագներ Շիրակում
Հունվարի 25-ին Քրեական ոստիկանության Շիրակի մարզային վարչությունում տեղեկություններ էին ստացվել, որ Գյումրիի բնակիչ 57-ամյա տղամարդը քաղաքային այգիներից մեկում գտնվող և իր կողմից շահագործվող աղավնատանը պահում է թմրանյութ։ Ստացված տվյալներն իրացնելիս քրեակական ոստիկաններն այցելել են նշված վայր, որտեղ տղամարդը հայտնել է, թե ներկա պահին իր մոտ ոչինչ չկա, սակայն պատրաստ է թմրանյութ ներկայացնել աղավնատնից։ Նախաձեռնվել է քրեական վարույթ։ Տղամարդը ներկայացրել է պարկ, որի մեջ կար 178 գրամ կանեփանման զանգված և մոտ 17 գրամ կանեփի սերմ: Նա…
Կարդալ ավելինԿին լրագրողների նկատմամբ անմարդկային վերաբերմունքն ադրբեջանական մեկուսարաններում «Abzas Media»-ի օրինակով
Ադրբեջանի գործող իշխանությունը մշտապես աչքի է ընկել անկախ լրագրողների նկատմամբ բռնաճնշումներ իրականացնելով: Բաքվում լրագրողների նկատմամբ հետապնդումներն այնքան մեծ ծավալի են հասել, որ լրագրողների պաշտպանության միջազգային կազմակերպությունները կոչ են արել Ադրբեջանի իշխանություններին անհապաղ ազատ արձակել ձերբակալված լրագրողներին և դադարեցնել ճնշումներն անկախ լրատվամիջոցների նկատմամբ։ Լրագրողներին մեղադրանք էր առաջադրվել քրեական օրենսգրքի մի շարք հոդվածներով՝ հանցավոր ճանապարհով ձեռք բերված գույքի օրինականացում, մաքսանենգություն, կեղծ փաստաթղթերի օգտագործում, հարկերից խուսափում և այլն: Մեղադրյալներից ոչ ոք չէր ընդունել առաջադրված մեղադրանքները՝ պնդելով, որ ձերբակալությունները կապված են իրենց մասնագիտական…
Կարդալ ավելին«Սերը հրաշք է, Սերը լույս է, իսկ այնտեղ, որտեղ կա լույս, խավարը նահանջում է».ԶԱՌԱ ՄԽԵՅԱՆ
Մեր զրուցակիցն է «Ախթամար» ներկայացման պրոդուսեր , բարերար Զառա Մխեյանը: – Զառա, տարիներ են անցել մեր վերջին զրույցից, այդ ընթացքում դուք անխոնջ աշխատել եք՝ ստեղծելով նոր նախագծեր։ Վերջին տարիների ո՞ր ձեռքբերումներն եք համարում ամենակարևորը: Որքանո՞վ է բազմազան Ձեր ընկերության գործունեությունը: Եվ, իհարկե, պատմեք խնդրեմ բարեգործական ծրագրերի մասին, որին Դուք առանձնապես չեք սիրում անդրադառնալ, թեև դա կարող է օրինակ ծառայել շատերի համար: Վստահ եմ, որ լավ օրինակն իսկապես վարակիչ է ։ – Ամենակարևոր ձեռքբերումը…
Կարդալ ավելինՆեթանյահուն հայտնել է, որ խաղաղությունն Իսրայելի եւ Սաուդյան Արաբիայի միջեւ հնարավոր է
Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն կողմ է Սաուդյան Արաբիայի հետ հարաբերությունների կարգավորմանը։ Նա համոզված է, որ երկրների միջեւ խաղաղությունը հնարավոր է, հայտնել է Reuters-ը։ Վաշինգտոնում ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ կայացած մամուլի ասուլիսում Իսրայելի վարչապետը լրագրողներին ասել է, որ կողմ է իր երկրի եւ Սաուդյան Արաբիայի միջեւ խաղաղությանը։ «Կարծում եմ, որ Իսրայելի եւ Սաուդյան Արաբիայի միջեւ խաղաղությունը ոչ միայն հնարավոր է, այլեւ դա տեղի կունենա», – ասել է Նեթանյահուն: Իսրայելի վարչապետի խոսքով՝ ինքը վճռական է այս նպատակին հասնելու հարցում։ «Ես գիտեմ, որ նախագահը տրամադրված է հասնել դրան, եւ կարծում եմ, որ Սաուդյան Արաբիայի ղեկավարությունը շահագրգռված է դրանով: Ուստի մենք լավ հնարավորություն կտանք դրան, եւ ես կարծում եմ, որ մենք հաջողության կհասնենք», – ասել է Նեթանյահուն:
Կարդալ ավելինՆոր Խարբերդում ջրաչափերի գողության մեջ կասկածվող անձինք հայտնաբերվել են(Տեսանյութ)
«Ժառանգություն կերտող երիտասարդներ»․ հայտնի է համաեվրոպական մրցույթի Հայաստանի հաղթողը
Ամփոփվել են ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության համակարգմամբ իրականացվող «Ժառանգություն կերտող երիտասարդներ» մանկապատանեկան մրցույթի ազգային ժյուրիի քվեարկության արդյունքները: Մրցույթի 2024-2025 թթ․ Հայաստանի հաղթող է ճանաչվել Գյումրին ներկայացնող Նարե Թովմասյանի և Հասմիկ Սիմոնյանի «Սասնա ծռեր․ փայտյա խաղ-փազլ հայկական էպոսի մասին» թիմային աշխատանքը: Այն կշարունակի մրցել եվրոպական հարթակում՝ ներկայացնելով մեր երկիրը։ Ազգային ժյուրիում ընդգրկված էին Հայաստանից և արտերկրից մշակույթի ոլորտի 13 գործիչներ, որոնք մասնակցել են առցանց քվեարկությանը՝ 1-5 սանդղակով գնահատելով մանկապատանեկան մրցույթի եզրափակիչ փուլ անցած…
Կարդալ ավելին








