«Հետևողական աշխատանք, կարգապահություն քրտնաջան աշխատանք: Եվ ի վերջո մեր բոլոր աշխատանքները պետք է գոհացնեն մեր ժողովրդի սպասելիքները»,-այս խոսքերով մեր զրույցը սկսվեց «ԷԼԱ ՇԻՆ» ՍՊ ընկերության տնօրեն ԷԴԳԱՐ ՎԱՐԴԱՆՅԱՆԻ հետ:
Կազակերպությունը, որը հիմնադրվել է 2020 թվականին շատ արագ հայտնի է դարձել շինարարական բարձր որակական արդյունքների ցուցաբերման շնորհիվ, որը գնահատվել է թե՛ բնակիչների կողմից, և թե՛ պետության կողմից, ինչի արդյունքում տնտեսության զարգացման գործում ներդրած ավանդի և ազգանվեր աշխատանքների կատարման համար ՀՀ նախագահ ՎԱՀԱԳՆ ԽԱՉԱՏՈՒՐՅԱՆԻ կողմից տնօրեն Էդգար Վարդանյանը պարգևատրվել է Անանիա Շիրակացու մեդալով:
2020 թվականից , իր ստեղծման օրվանից , վերջինս լայնածավալ շինարարական տարբեր պրոֆիլների աշխատանքներ է իրականացրել հանրապետության տարբեր մարզերում , համայնքերում մասնակցելով կառավարության կողմից առաջարկված սուբվենցիոն ծրագրերին հաղթելով կարևոր և պատասխանատու նախագծերն իրականացրել է պատշաճ կերպով և վաստակել պատվիրատուների այդ թվում Կոտայքի մարզի Գառնի միավորված համայնքի ղեկավարի հավանությանը:
Տնօրեն ԷԴԳԱՐ ՎԱՐԴԱՆՅԱՆԻ խոսքերով՝ ՀՀ տարբեր մարզերում իրենց տեխնիկայով, սարքավորումներով և համախմբված կոլեկտիվով իրականացնում են այնպիսի շինարարական աշխատանքներ, որոնք դարակազմիկ նշանակություն ունեն մեր հետագա սերունդների համար:40 կիլոմետր ջրագիծ, Հանրապետության հրապարակի սալիկապատում, Զվարթնոց տաճարի մուտքի սալիկապատում, Գառնու տաճարի հարակից տարածքի ճանապարհների ասֆալտապատում, Գառնի խոշորացված համայնքի ասֆալտապատման աշխատանքները ևս վստահվել «ԷԼԱ ՇԻՆ» ՍՊԸ-ին:
Կազմակերպությունը միաժամանակ հանրապետությունում իրականացնում է սոցիալական ծրագրեր:Նախորդ տարի Լոռու մարզում տեղի ունեցած Ալադերդու տարածաշրջանի ջրհեղեղի հետևանքները ՝ բնակարանների մաքրումը տիղմից ու աղբից ստանձնել է նաև «ԷԼԱ ՇԻՆ»-ը : Էդգար Վարդանյանի խոսքերով՝ շուրջ 10 օր կազմակերպությունն իրենց աշխատակիցներով ու սեփական տեխնիկայով օր ու գիշեր եղել են տուժած ընտանիքների կողքին և օգտակար եղել ինչով կարողացել են:
Ընթացիկ `2025 թվականին կազմակերպությունը մեծ պլաններ և անելիքներ ունի:Արմավիրի մարզի մի շարք բնակվայրերում ՝ Ծաղկունք, Հովտամեջում կկառուցվի մանկապարտեզներ, իսկ դեռևս նախորդ տարի սկսված Գառնու համայնքի երկփուլանոց ասֆալտապատման ծրագիրը այս տարի ևս կշարունակվի պատշաճ որակով և լիարժեք: Օգտվելով ընձեռված հնարավորությունից « ԷԼԱ ՇԻՆ» կազմակերպության ղեկավար Էդգար Վարդանյանը այս ֆոնին Կոտայքի մարզպետ ԱՀԱՐՈՆ ՍԱՀԱԿԱՅՆԻՑ և Գառնու համայնքապետ ՏԻԳՐԱՆ ՊՈՂՈՍՅԱՆԻՑ իր գոհունակությունն արտահայտեց ասելով, որ մշտապես մեզ աջակցում են , բոլոր օբյեկտիվ նախաձեռնություններն ընդունում է մարզպետը , որի համար շնորհակալությունն ենք ուզում հայտնել մեր համակարգի նկատմամբ սրտացավ վերաբերմունքի համար:
Կազմակերպության համար կարգախոս է դարձել՝ ՄԻՇՏ ՊԵՏՔ Է ԱՌԱՋ ՆԱՅԵԼ ՈՒ ՇԱՐԺՎԵԼ ԴԵՊԻ ՀԱՅՐԵՆԻՔԻ ՇԵՆԱՑՄԱՆ ՈՒ ՆՈՐ ՁԵՌՔԲԵՐՈՒՄՆԵՐԻՆ ԸՆԴԱՌԱՋ,-ասաց ԷԴԳԱՐ ՎԱՐԴԱՆՅԱՆԸ:
Հարցազրույցը՝ ԿԱՐԻՆԵ ՍԱՐԳՍՅԱՆԻ