Հանրապետությունում զգալի աշխատանքներ է իրականացնում «Երմիք» կազմակերպությունը:Ինչպես հայտնի է սանիտարահիգենիկ վիճակի պահպանման և անցանկալի համաճարագներից խուսափելու նպատակով ՀԱԿ-ն է (Համաշխարհային առողջապահական կազմակերպություն) տարեկան միլիոնավոր դոլարներ է փոխանցում աշխարհում առողջապայության պահպանման նպատակով:Սակայն մեր երկրում տեղական (լոկալ) բնույթ է կրում վնասատուներից, կրծողներից ու զանազան միջատներից ազատվելու գործընթացը: Այդ նպատակով երկար տարիներ շարունակ, մեծածավալ մասնագիտական աշխատանքներ է իրականացնում ոլորտի առաջատար, հասրակության մեջ վստահություն և բարի համբավ վաստակած «Երմիք» ՍՊԸ: Կրծողներից, ինչպես նաև տարբեր վնասակար միջատներից ու սողացող…
Կարդալ ավելինԻրավունք
Բայրամովը թուրք գործընկերոջը տեղեկացրել է հայ-ադրբեջանական խաղաղ գործընթացի ընթացիկ վիճակի մասին
Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը փետրվարի 15-ին Մյունխենի անվտանգության համաժողովի շրջանակներում Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանի հետ հանդիպմանը տեղեկացրել է հայ-ադրբեջանական խաղաղ գործընթացի ներկա վիճակի մասին, հաղորդում են ադրբեջանական լրատվամիջոցները: Հաղորդվում է նաև, որ Ադրբեջանի և Թուրքիայի արտգործնախարարները քննարկել են «ադրբեջանա-թուրքական դաշնակցային հարաբերությունների քաղաքական, տնտեսական, տրանսպորտային հաղորդակցության և այլ ասպեկտներ, ինչպես նաև տարածաշրջանային և միջազգային օրակարգի հարցեր»։ Կողմերը մտքեր են փոխանակել նաև Մերձավոր Արևելքում, մասնավորապես Գազայի տարածաշրջանում և Սիրիայում տիրող իրավիճակի շուրջ, գրում են ադրբեջանական լրատվամիջոցները։ …
Կարդալ ավելինBRICS-ի հաջորդ գագաթնաժողովը տեղի կունենա հուլիսի 6-7-ը Ռիո դե Ժանեյրոյում
BRICS-ի գագաթնաժողովը, որը 2025 թվականին կնախագահի Բրազիլիան, կանցկացվի Ռիո դե Ժանեյրոյում հուլիսի 6-7-ը, հայտնում է ՏԱՍՍ-ը՝ հղում անելով միավորման մամուլի ծառայությանը։ «Հաստատվել են 2025 թվականին BRICS-ի գագաթնաժողովի անցկացման ամսաթիվը և վայրը։ Այն տեղի կունենա Ռիո դե Ժանեյրոյում հուլիսի 6-7-ը»,- ասված է հաղորդման մեջ Բրազիլիան BRICS-ի նախագահությունը ստանձնել է հունվարի 1-ից։ 2024 թվականին միավորումը նախագահում էր Ռուսաստանը։ Նրա նախագահության ընթացքում առանցքային իրադարձությունը դարձավ Կազանի գագաթնաժողովը, որը տեղի ունեցավ հոկտեմբերի 22-24-ը, որտեղ որոշում կայացվեց գործընկեր պետությունների կատեգորիա…
Կարդալ ավելին«Ռուսական տուն»-ը «լրտեսների որջ»․ ռուսաֆոբիայի նոր ալիք Բաքվում
Ռուս-ադրբեջանական հարաբերությունները մշտապես աչքի են ընկել վայրիվերումներով։ Չնայած տարբեր ոլորտներում սերտ համագործակցությանը՝ ժամանակ առ ժամանակ այդ հարաբերություններում նկատվում է լարվածութուն։ 2024 թվականի դեկտեմբերի 25-ին Ղազախստանի Ակտաու քաղաքի մոտ «Ադրբեջանական ավիաուղիներ»-ի ինքնաթիռի կործանման ծառայողական հետաքննության ավարտը հանգեցրել է ռուս-ադրբեջանական հարաբերությունների հերթական լարվածությանը։ Մոսկվան և Բաքուն իրենց դեսպաններին միաժամանակ հրավիրել են արտաքին քաղաքական գերատեսչություններ։ Ծառայողական հետաքննության արդյունքների հրապարակումն ադրբեջանական մամուլում առաջացրել է հակառուսական տրամադրություններ։ Չնայած ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը ներողություն է խնդրել ինքնաթիռի կործանման համար, սակայն Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն ուղիղ…
Կարդալ ավելինՄՊՀ-ն առաջարկել է մրգային օղիների արտադրության սուբսիդավորման ծրագիր իրականացնել բարեխիղճ տնտեսավարողների համար
Մրցակցության պաշտպանության հանձնաժողովի նախաձեռնությամբ տեղի է ունեցել քննարկում մրգային օղիների շրջանառության ոլորտում իրականացված ուսումնասիրության արդյունքում բացահայտված խնդիրների և ոլորտի առողջացմանն ուղղված հանձնաժողովի առաջարկների քննարկման նպատակով։ Քննարկմանը մասնակցում էին Պետական եկամուտների կոմիտեի, Էկոնոմիկայի նախարարության, ֆինանսների նախարարության ներկայացուցիչները։ ՄՊՀ նախագահ Գեղամ Գևորգյանը նշել է, որ հանձնաժողովն այս շուկայում ուսումնասիրությունն իրականացրել է ՊԵԿ-ի և էկոնոմիկայի նախարարության առաջարկով` դիտարկելու 2023 թվականին իրականացված օրենսդրական փոփոխության ազդեցությունը ոլորտում գործող տնտեսավարողների գործունեության վրա։ Իրականացված փոփոխության համաձայն՝ անբարեխիղճ մրցակցության դրսևորումները կանխարգելելու նպատակով, մրգային օղիների…
Կարդալ ավելին«ԴասA» ծրագրին այս տարի մասնակցում է 32 հանրակրթական դպրոց
ՀՀ ԿԳՄՍ նախարարության ֆինանսական աջակցությամբ իրականացվող «ԴասA» ծրագրին 2025 թվականին մասնակցում է 32 հանրակրթական դպրոց, որոնցից 28-ը՝ մայրաքաղաքի, 4-ը՝ մարզային։ Կրթական ծրագրի մեկնարկը տրվել է Երևանի Սմբատ Բյուրատի անվան թիվ 125 հիմնական դպրոցում։ Ստեղծագործական խումբը, որում ընդգրկված են Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի երաժիշտները, անցկացրել է ինտերակտիվ դաս, որի շրջանակում աշակերտներն ունկնդրել են հատվածներ դասական երաժշտության հայտնի գործերից, ինչպես նաև ծանոթացել նվագախմբի կազմին, երաժշտական գործիքներին, դիրիժորի գործառույթներին, հայ և համաշխարհային ճանաչում ունեցող կոմպոզիտորների կյանքին ու…
Կարդալ ավելինԿապտավանք եկեղեցին կվերականգնվի. կնքվել է հուշագիր
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Ալֆրեդ Քոչարյանը և բարերար Արման Մայիլյանը կնքել են համագործակցության հուշագիր՝ Տավուշի մարզի Չինչին գյուղի Կապտավանք եկեղեցու (12-րդ դ․) ամրակայման և վերականգնման վերաբերյալ: Հուշագիրը ստորագրվել է՝ կարևորելով պատմամշակութային ժառանգության արժեքն ու հետագա սերունդներին փոխանցելու անհրաժեշտությունը: Նպատակն է նպաստել պատմամշակութային հուշարձանների պահպանությանը, օգտագործմանը և Հայաստանի Հանրապետությունում ներդրումային ծրագրերի իրականացմանը: «Հուշարձանների պահպանությունը և սերունդներին փոխանցումը մշակույթի ռազմավարության առանցքային թիրախներից է: Պատմամշակութային արժեքների պահպանման, նորոգման և վերականգնման գործում կարևոր են…
Կարդալ ավելինԿոնդ․ նոր աղմուկ և հին մեղադրանքներ Բաքվից
Ռուսաստանցի բլոգեր, ճանապարհորդ Մաքս Վերնիկը մոտ մեկ ամիս առաջ յութուբյան իր ալիքում տեսանյութ է հրապարակել՝ «Երևան․ Կոնդ հնագույն թաղամասը և պարսկական մզկիթը» վերնագրով։ Շաբաթներ անց՝ տեսանյութը հայտնվել է ադրբեջանական մեդիայի ուշադրության կենտրոնում։ Աղմուկի առիթը Թափաբաշի կամ Աբաս Ղուլի խանի՝ նախկինում մզկիթ եղած շինությունն է։ «Արևմտյան Ադրբեջանի համայնքը», ադրբեջանական լրատվամիջոցներն աղմուկ են բարձրացրել՝ հայերին մեղադրելով «ադրբեջանական մզկիթը» ոչնչացնելու մեջ, վրդովմունք հայտնելով, որ «տարածքի հայ սեփականատերն այնտեղ ռեստորան ունի, որտեղ անգամ գինի է մատուցվում»։ Թեման շարունակել է Իրանում Ադրբեջանի դեսպանը՝ փորձելով…
Կարդալ ավելինՊԵԿ-ը հրապարակել է էլեկտրական տրանսպորտային միջոցների մաքսատուրքի արտոնության քվոտայի մնացորդը
Պետական եկամուտների կոմիտեն տեղեկացնում է, որ 2025 թվականին 0% ներմուծման մաքսատուրքի արտոնությամբ էլեկտրական շարժիչով տրանսպորտային միջոցների ներմուծման համար նախատեսված քվոտան սահմանվել էր 8000 հատի չափով: Պետական եկամուտների կոմիտեն տեղեկացնում է, որ 2025 թվականին 0% ներմուծման մաքսատուրքի արտոնությամբ էլեկտրական շարժիչով տրանսպորտային միջոցների ներմուծման համար նախատեսված քվոտան սահմանվել էր 8000 հատի չափով: Ըստ ՀՀ կառավարության 2024 թվականի նոյեմբերի 28-ի որոշման՝ այդ քվոտան բաշխվել էր հետևյալ կերպ. 3000 հատ` անմիջապես ավտոարտադրողի հետ կնքված դիլերական-դիստրիբյուտորական պայմանագրերի շրջանակում ներմուծում իրականացնող…
Կարդալ ավելինՀայաստանի բնակավայրերում ինտեգրված և կայուն աղբահանության համակարգի ներդրման միջոցառումներ կիրականացվեն
Կառավարությունն իր այսօրվա՝ փետրվարի 13-ի նիստում ընդունել է որոշում՝ հանրապետության բնակավայրերում ինտեգրված և կայուն աղբահանության համակարգի ներդրման ապահովման նպատակով: Ըստ այդմ՝ առաջարկվում է աղբահանության ոլորտի ռազմավարությամբ ամրագրված հանրապետության բնակավայրերում ինտեգրված և կայուն աղբահանության համակարգի ներդրման միջոցառումների իրականացում՝ 2025-2032 թթ. ընթացքում։ Մասնավորապես առաջարկվում է՝ թափոնների տեսակավորմանն ու առանձին հավաքմանն ուղղված մեխանիզմների ներդրում միջոցառմամբ թափոնների վերամշակման արտադրությունների աշխարհագրական տեղադիրքերի հիման վրա ձևավորել օգտահանվող թափոնների ընդունման կետեր և ապահովել օգտահանվող թափոնների հոսքը դեպի վերամշակման արտադրություններ: Համաձայն ռազմավարության դրույթների՝…
Կարդալ ավելին








