Ղազախստան կատարած պաշտոնական այցի ընթացքում Ադրբեջանի Հանրապետության արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը հանդիպել է այդ երկրի փոխվարչապետ եւ արտաքին գործերի նախարար Մուրատ Նուրթլեուի հետ։
Ինչպես տեղեկացրել է APA-ն, ի թիվս այլ հարցերի, «բարձր է գնահատվել խաղաղ գործընթացում ղազախական կողմի մշտական աջակցությունը»։ Միաժամանակ, ադրբեջանցի նախարարը, նշելով Ադրբեջանի եւ Հայաստանի միջեւ խաղաղության համաձայնագրի նախագծի շուրջ երկկողմ բանակցությունների ընթացքում ձեռք բերված հաջողությունները, ասել է, որ «հիմնական խնդիրը մնում է Հայաստանի Սահմանադրության եւ մի շարք օրենսդրական ակտերում մեր երկրի նկատմամբ տարածքային պահանջների պահպանումը, ինչպես նաեւ Մինսկի խմբի պահպանման վերաբերյալ հայկական կողմի դիրքորոշումը»։
Հանդիպմանը նաեւ տեղի է ունեցել մտքերի փոխանակություն փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցերի վերաբերյալ։ Հանդիպման ավարտին Ադրբեջանի եւ Ղազախստանի արտգործնախարարները ստորագրել են 2025-2026թթ. գործողությունների պլանը։