Թմրամոլության և ապօրինի թմրաշրջանառության դեմ պայքարը ՆԳՆ ոստիկանության առաջնահերթություններից է, և այս ուղղությամբ իրենց լուրջ ներդրումն ունեն Պարեկային ծառայության ստորաբաժանումները։ Ի թիվս այլ հանցանք-զանցանքների կանխարգելման ու բացահայտման, պարեկները նաև հայտնաբերում են թմրանյութ ապօրինի պահելու և օգտագործելու դեպքեր։ Մասնավորապես, անցած շաբաթ մայրաքաղաքում իրականացված ծառայության ընթացքում հայտնաբերվել է նման 63 դեպք, արձանագրվել է նաև սառը զենք պահելու 8 դեպք։ Անզիջում պայքարը շարունակվում է։
Կարդալ ավելինԻրավունք
Բայրամով. Հայաստանի հետ խաղաղության պայմանագրի նախագծի հիմնական կետերը համաձայնեցված են
Համաձայնեցվել են Հայաստանի հետ խաղաղության համաձայնագրի նախագծի հիմնական կետերը. Ինչպես հաղորդում է ԱՊԱ-ն, այս մասին լրագրողներին ասել է Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը։ «Թվերը հիմա չեմ ուզում հրապարակել, բայց դեռ կարևոր կետեր կան, որոնք պետք է համաձայնեցվեն»,- ասել է նախարարը։ Նրա խոսքով, ադրբեջանական կողմը հաստատակամ է Հայաստանի հետ բանակցություններն ավարտին հասցնելու հարցում։ «Այդ գործընթացը կախված է երկու կողմերից»,- ընդգծել է Բայրամովը։
Կարդալ ավելինՆԳ նախարարությունը հայտարարում է մուլտիմեդիա նախագծերի, հոդվածների կամ լրատվական նյութերի բաց մրցույթ
Կարևորելով հանրային կարծիքը և հասարակության լայն շերտերի ներգրավվածությունը ՆԳՆ բարեփոխումների գործընթացում՝ Ներքին գործերի նախարարությունը հայտարարում է մուլտիմեդիա նախագծերի, հոդվածների կամ լրատվական նյութերի բաց մրցույթ։ Մրցույթի նպատակն է` ՆԳՆ-հասարակություն կապի ամրապնդումը, թափանցիկ, հաշվետվողական համագործակցության ապահովումը՝ շեշտադրելով ոլորտային հիմնական ուղերձների հասցեական փոխանցումը, խնդիրների վերհանումը և դրանց մասնակցային լուծումների ապահովումը։ Մրցույթի թեմաներն են՝ 1. Ճանապարհային երթևեկության կանոնների խախտումներ, 2. Թմրամիջոցների ապօրինի շրջանառությունը անչափահասների շրջանում, 3. Կանայք ոստիկանությունում․ մարտահրավերներ, կարծրատիպեր, առավելություններ (մրցանակը տրամադրվում է Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ): Նշված…
Կարդալ ավելինՈւշադրություն. վարորդներին հորդորում ենք երթևեկել ձմեռային անվադողերով
Հարգելի´ քաղաքացիներ, ՆԳՆ Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ հանրապետության տարածքում ավտոճանապարհներն անցանելի են։ Նշենք, որ Սյունիքի մարզի Քաջարան քաղաքում, «Մեղրու սար» կոչվող հատվածում և Լծեն գյուղից «Զանգեր» կոչվող հատվածում տեղում է ձյուն: Հաշվի առնելով եղանակային պայմանները՝ ՆԳՆ ոստիկանությունը հորդորում է հատկապես բարձրադիր բնակավայրեր ուղևորվելիս երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով, խստորեն պահպանել ճանապարհային երթևեկության կանոնները: Մաղթում ենք անվտանգ երթևեկություն։
Կարդալ ավելինՍկսիր նեդրումային ուղիդ Ամիօ բանկի հետ
Գաղտնիք չէ, որ անձնական ֆինանսական եկամուտներն ավելացնելու լավագույն և ապահով միջոցներից են պարտատոմսերը: Նրանք ունեն բարձր լիկվիդայնություն, կամայական պահի կարող ես վաճառել և ստանալ ներդրված գումարը: Ավելին, ընթացքում կուտակվում է նաև լրացուցիչ եկամուտ՝ վճարվող տոկոսների տեսքով: Թե մայր գուման է ապահով, թե եկամտի աղբյուրն է երաշխավորված: Ավելացրու անձնական ֆինանսական միջոցներդ` ձեռք բերելով Ամիօ բանկի անվանական, չփոխարկվող արժեկտրոնային, ոչ փաստաթղթային դոլարային պարտատոմսերը՝ հետևյալ պայմաններով․ Արժեթղթերի անվանական արժեքը – 100 ԱՄՆ դոլար Արժեկտրոնային տարեկան եկամտաբերությունը – 4.75%…
Կարդալ ավելինՓորձագետներն ակնկալում են, որ Գանայում կակաոյի եվ սուրճի գները կբարձրանան. Agence Ecofin
Փորձագետներն ակնկալում են, որ Գանայում կակաոյի հատիկների գները 2024-2025 թվականների սեզոնի սկզբին կբարձրանան՝ 2023-2024 թվականների սեզոնի նվազումից հետո: Այս մասին հայտնում է Agence Ecofin-ը՝ հղում անելով Գանայի կակաոյի հատիկների գնումների ազգային մարմնին։ Գանայում մեկ տոննա կակաոյի հատիկի գինը հասել է 49600 ցեդիի (3006 դոլար)՝ նախորդ տարվա 48.000 ցեդի (2909 դոլար) սակագնի դիմաց: «Այս միջոցը նպատակ ունի ամրապնդել արտադրողների վստահությունը, բարձրացնել եկամուտների կայունությունը և ամրապնդել կառավարման գործընկերությունը արտադրողների հետ», – մեջբերում է գործակալությունը Գանայի գործակալության խոսքերը:…
Կարդալ ավելին2024 թվականի վերջին Հայաստանում գնաճը կհասնի 2 տոկոսի, իսկ 2025 թվականին՝ մոտ 4 տոկոսի. ԿԲ
2024 թվականի վերջին Հայաստանում գնաճը կհասնի 2 տոկոսի, իսկ 2025 թվականին՝ մոտ 4 տոկոսի։ Այս մասին նոյեմբերի 12-ին Ազգային ժողովի նիստում 2025 թվականի պետական բյուջեի նախագծի քննարկման ժամանակ ասաց ՀՀ կենտրոնական բանկի նախագահ Մարտին Գալստյանը։ Նրա խոսքով, այս տարվա հոկտեմբերին 2023 թվականի նույն ժամանակահատվածի համեմատ գնաճը կազմել է 0,6 տոկոս։ Գալստյանը հիշեցրեց, որ վերջին մեկուկես տարվա ցածր գնաճը՝ հետկովիդային և հետպատերազմյան տնտեսական վերականգնման ֆոնին, պետք է հավասարակշռեր 2021-2022 թվականների բարձր գնաճը, այնուհետև՝ վերաբնակիչների զգալի հոսքի…
Կարդալ ավելինՀՀ-ում Ինտերպոլի ԱԿԲ պետը մասնակցել է Ինտերպոլի Գլխավոր ասամբլեայի 92-րդ վեհաժողովին(Ֆոտոռեպորտաժ)
Նոյեմբերի 4-ից 7-ը Գլազգո քաղաքում տեղի է ունեցել Քրեական ոստիկանության միջազգային կազմակերպության՝ Ինտերպոլի Գլխավոր ասամբլեայի 92-րդ վեհաժողովը, որին մասնակցում էին շուրջ 160 երկրների ավելի քան հազար ներկայացուցիչներ, այդ թվում՝ ներքին գործերի և արդարադատության նախարարներ, ոստիկանապետեր, բարձրաստիճան այլ պաշտոնյաներ: Վեհաժողովում Հայաստանի Հանրապետությունը ներկայացրել է ՀՀ-ում Ինտերպոլի ԱԿԲ պետ, ոստիկանության գնդապետ Նարինե Հակոբյանը։ Միացյալ Թագավորության վարչապետ Քեյր Սթարմերը կարևորել է միջազգային մակարդակով անվտանգությանն ուղղված ջանքերը, նշել, որ Միացյալ Թագավորությունն ակտիվորեն մասնակցում է կազմակերպված հանցավորության դեմ պայքարում միջազգային…
Կարդալ ավելինՍՆՆԴԱՄԹԵՐՔԻ ԱՐՏԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ ՆՄԱՆ ՊԱՅՄԱՆՆԵՐՈՒՄ ԱՆԹՈՒՅԼԱՏՐԵԼԻ Է
ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Երևանի կենտրոնի տեսուչների կողմից իրականացված ստուգուման արդյուքնում կասեցվել է անհատ ձեռնարկատեր Հովհաննես Վերանյանին պատկանող կաթմամթերքի արտադրամասի արտադրական գործունեությունը (ք. Երևան, Նոր Արեշ, 43 փողոց): Վերահսկիչ մարմնի այս որոշման համար հիմք են հանդիսացել արտադրամասում հայտնաբերված սանիտարահիգիենիկ նորմերի կոպիտ խախտումները: Ի մասնավորի՝ արտադրամասը նախագծված, կառուցված ու, դասավորված չի եղել անպես, որ բացառվի կենդանիների, կրծողների և միջատների ներթափանցումը, չեն ապահովվել պարենային հումքի, փաթեթավորման նյութերի և սննդամթերքի պահպանման պայմանները, սննդամթերքի հետ անմիջական շփման…
Կարդալ ավելին59-ամյա տղամարդը զբաղվում էր ապօրինի ձեռնարկատիրությամբ. (Տեսանյութ)
Նոյեմբերի 8-ին ՔՈԳՎ Շիրակի մարզային վարչությունում օպերատիվ տեղեկություններ էին ստացվել, որ Ախուրյան բնակավայրի Ջրաշինարարների բանավանի բնակիչ 59–ամյա տղամարդը, առանց համապատասխան թույլտվության, տանը պատրաստում, ակցիզավորում և իրացնում է տարբեր մակնշումներով օղի և կոնյակ: Օպերատիվ տեղեկությունը ստուգելու նպատակով ՔՈԳՎ Շիրակի մարզային վարչության ծառայողներն այցելել են նշված հասցե: 59-ամյա տղամարդու տանը՝ խմիչքների պատրաստման համար նախատեսված սենյակում, հայտնաբերվել են մեծ քանակությամբ տարբեր մակնշումներով օղու և կոնյակի շշալցված և դատարկ տարաներ, արկղեր, խմիչք պատրաստելու համար նախատեսված հարմարանքներ և գործիքներ, կեղծ…
Կարդալ ավելին







