ՀՀ վարչապետը սափրվելուց հետո, սափրեց նաև իր քաղաքական թիմից մի քանի կարկառուն ուժային պաշտոնյանների

Մտահոգ քաղաքացի   Արկադի Ալեքյանը, ով մասնագիտությամբ՝ անգլերեն-գերմաներեն լեզուների մասնագետ է և ազատ լրագրող՝ /Զրույց/թերթ և progressarmenia.com-ին է ուղարկել  է  իր  հոդվածը , որը վերաբերվում է վերջին շրջանում շատ քննարկված   ՀՀ վարչապետի ելույթին: Մտավորականի  տեսակետն  ամբողջությամբ ներկայացնում ենք ստորև:

«Կառավարության վերջին արտահերթ նիստում Փաշինյանի կոշտ համադրությունն իրավապահ և դատական համակարգի հասցեին բերեց լրջագույն կադրային փոփոխության: Այն, որ Փաշինյանը դժգոհ է արդեն իսկ ազատված ուժային կարկառուն գործիչներից, դա փաստ է: Փաստորեն վարչապետը ձախողել էր իր կադրերի հավաքագրումն ու նշանակումը՝ միանգամից ազատելով վեց ուժային պաշտոնյանների: Պետք է ընդգծել, որ որքան էլ ինքնավստահ էր Քննչական Կոմիտեի արդեն նախկին նախագահն իր՝ վերջերս Ազգային ժողովում հնչեցրած «տղայական խոսակցության» խոսքերին, որ այս երկրի երեսին չկա այնպիսի մեկը, ով կկարողանա ռեպլիկ թողնել իր ասածին, այնուամենայնիվ փաստացի գտնվեց այդ մեկը, ով իրեն և մյուս բարձրաստիճան պաշտոնյաններին աշխատանքի ազատման դիմումի գրելու հրամանը ուղարկեց Վացապով: Փաշինյանը աշխատանքից ազատելով արդեն նախկին պաշտոնյաններին՝ առաջին հերթին ամրապնդում է իր թիմը՝ համալրելով վստահելի կադրեր, իսկ երկրորդ կարևորագույն փաստը՝ ետ բերել ժողովրդի վստահելի քվեն: 2026 թվականի գալիք ընտրություններին ընդառաջ՝ երկրի վարչապետը 2018 թվականից վեց տարի անց լիիրավ հանդես եկավ «Նոր Փաշինյան» կերպարով: Թեպետ, պետք է ուշադրություն դարձնել այն իրողությանը, որ նա սկսել էր իր քարոզարշավները հենց այս տարվա գարնանից՝ մարզեր այցեր կատարելով, ճանապարհների և դպրոցների հիմնանորոգման աշխատանքների ստույգայցերով, ինչպես նաև ամառվանից հեծանվով գերպաշտպանված երթերով: Սրանով նա նաև սկսել է իր նոր պետականամետ և ժամանակակից կերպար ստեղծել, որը կարելի է նաև բնութագրել քաղաքական թատերախաղեր, ինչը բնորոշ է ցանկացած քաղաքական գործիչներին: Ուշագրավ է այն, որ այսօր փաստացի ուժային չորս կարևորագույն ոլորտների կառավարումը հանձնվել է կանանց, ինչպիսիք են՝ Արփինե Սարգսյանը, Աննա Վարդապետյանը, Սրբուհի Գալյանը և Քրիստինե Գրիգորյանը: Չի բացառվում, որ երկրի իշխանությունում ևս մեկ թև կա ձևավորված՝ դա Աննա Հակոբյանի թևն է, ինչը վերագրվում է Հայաստանում ստվերային կառավարում իրականացնելու դերակատարումը:

Գալիք ժամանակները ցույց կտան, թե արդյոք Փաշինյանը այս թևը ևս կտրելու փորձ կանի, թե՝ ընդհակառակը, այս թևը ամենակենսունակը կլինի: Հուսով ենք, որ նորանշանակ նախարրները դաս կքաղեն վերջինիս կատարած կոշտ ու կտրուկ որոշումից, և իրենց կատարած աշխատանքով՝ վստահություն կներշնչեն երկրի վարչապետին, ինչը մասամբ ուղիղ կապված է ժողովրդի քվեի ապահովվումը գալիք ընտրություններում»-նշում է Ալեքյանը:

Լրատվություն

Spread the love