2024 թվականի վերջին Հայաստանում գնաճը կհասնի 2 տոկոսի, իսկ 2025 թվականին՝ մոտ 4 տոկոսի։ Այս մասին նոյեմբերի 12-ին Ազգային ժողովի նիստում 2025 թվականի պետական բյուջեի նախագծի քննարկման ժամանակ ասաց ՀՀ կենտրոնական բանկի նախագահ Մարտին Գալստյանը։ Նրա խոսքով, այս տարվա հոկտեմբերին 2023 թվականի նույն ժամանակահատվածի համեմատ գնաճը կազմել է 0,6 տոկոս։ Գալստյանը հիշեցրեց, որ վերջին մեկուկես տարվա ցածր գնաճը՝ հետկովիդային և հետպատերազմյան տնտեսական վերականգնման ֆոնին, պետք է հավասարակշռեր 2021-2022 թվականների բարձր գնաճը, այնուհետև՝ վերաբնակիչների զգալի հոսքի…
Կարդալ ավելինԻրավունք
ՀՀ-ում Ինտերպոլի ԱԿԲ պետը մասնակցել է Ինտերպոլի Գլխավոր ասամբլեայի 92-րդ վեհաժողովին(Ֆոտոռեպորտաժ)
Նոյեմբերի 4-ից 7-ը Գլազգո քաղաքում տեղի է ունեցել Քրեական ոստիկանության միջազգային կազմակերպության՝ Ինտերպոլի Գլխավոր ասամբլեայի 92-րդ վեհաժողովը, որին մասնակցում էին շուրջ 160 երկրների ավելի քան հազար ներկայացուցիչներ, այդ թվում՝ ներքին գործերի և արդարադատության նախարարներ, ոստիկանապետեր, բարձրաստիճան այլ պաշտոնյաներ: Վեհաժողովում Հայաստանի Հանրապետությունը ներկայացրել է ՀՀ-ում Ինտերպոլի ԱԿԲ պետ, ոստիկանության գնդապետ Նարինե Հակոբյանը։ Միացյալ Թագավորության վարչապետ Քեյր Սթարմերը կարևորել է միջազգային մակարդակով անվտանգությանն ուղղված ջանքերը, նշել, որ Միացյալ Թագավորությունն ակտիվորեն մասնակցում է կազմակերպված հանցավորության դեմ պայքարում միջազգային…
Կարդալ ավելինՍՆՆԴԱՄԹԵՐՔԻ ԱՐՏԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ ՆՄԱՆ ՊԱՅՄԱՆՆԵՐՈՒՄ ԱՆԹՈՒՅԼԱՏՐԵԼԻ Է
ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Երևանի կենտրոնի տեսուչների կողմից իրականացված ստուգուման արդյուքնում կասեցվել է անհատ ձեռնարկատեր Հովհաննես Վերանյանին պատկանող կաթմամթերքի արտադրամասի արտադրական գործունեությունը (ք. Երևան, Նոր Արեշ, 43 փողոց): Վերահսկիչ մարմնի այս որոշման համար հիմք են հանդիսացել արտադրամասում հայտնաբերված սանիտարահիգիենիկ նորմերի կոպիտ խախտումները: Ի մասնավորի՝ արտադրամասը նախագծված, կառուցված ու, դասավորված չի եղել անպես, որ բացառվի կենդանիների, կրծողների և միջատների ներթափանցումը, չեն ապահովվել պարենային հումքի, փաթեթավորման նյութերի և սննդամթերքի պահպանման պայմանները, սննդամթերքի հետ անմիջական շփման…
Կարդալ ավելին59-ամյա տղամարդը զբաղվում էր ապօրինի ձեռնարկատիրությամբ. (Տեսանյութ)
Նոյեմբերի 8-ին ՔՈԳՎ Շիրակի մարզային վարչությունում օպերատիվ տեղեկություններ էին ստացվել, որ Ախուրյան բնակավայրի Ջրաշինարարների բանավանի բնակիչ 59–ամյա տղամարդը, առանց համապատասխան թույլտվության, տանը պատրաստում, ակցիզավորում և իրացնում է տարբեր մակնշումներով օղի և կոնյակ: Օպերատիվ տեղեկությունը ստուգելու նպատակով ՔՈԳՎ Շիրակի մարզային վարչության ծառայողներն այցելել են նշված հասցե: 59-ամյա տղամարդու տանը՝ խմիչքների պատրաստման համար նախատեսված սենյակում, հայտնաբերվել են մեծ քանակությամբ տարբեր մակնշումներով օղու և կոնյակի շշալցված և դատարկ տարաներ, արկղեր, խմիչք պատրաստելու համար նախատեսված հարմարանքներ և գործիքներ, կեղծ…
Կարդալ ավելինՄրցակցության պաշտպանության հանձնաժողովում հյուրընկալվելու հերթն այս անգամ Հայ-ռուսական համալսարանի իրավունքի ինստիտուտի ուսանողներին
ՄՊՀ-ից տեղեկացնում են progressarmenia.com-ին , որ Մրցակցության պաշտպանության հանձնաժողովում հյուրընկալվելու հերթն այս անգամ Հայ-ռուսական համալսարանի իրավունքի ինստիտուտի ուսանողներինն էր՝ հանրապետության տարբեր բուհ-երի ապագա իրավաբանների և տնտեսագետների հետ արդեն ավանդական դարձած հանդիպումների շրջանակում: Ուսանողները մասնակցել են հանձնաժողովի հերթական նիստին, լսել օրակարգային հարցերի վերաբերյալ աշխատակիցների զեկուցումները: ՄՊՀ նախագահ Գեղամ Գևորգյանը ծանոթացրել է ապագա իրավաբաններին հանձնաժողովի գործունեության հիմնական ուղղություններին, առաջնահերթություններին, իրականացված ուշագրավ վարույթներին, ինչպես նաև տարբեր ոլորտներում բացահայտված մրցակցային իրավախախտումներին: Նիստի պաշտոնական մասից հետո հանդիպումը շարունակվել է ուսանողների…
Կարդալ ավելին11-ի ամիս․ խելահեղ քեշբեքեր AMIO Visa քարտապանների համար
11․11 կամ չինական «Սև ուրբաթ»։ Վերջին տարիներին չինական օնլայն խանութները հենց այս օրը հայտարարում են մեծ զեղչերի օր, իսկ վերջիններիս տարեցտարի միանում են նաև ամերիկյան և եվրոպական օնլայն խանութներ։ Հենց այս առիթով էլ Ամիօ բանկի Visa քարտապանների համար մեկ ամիս՝ նոյեմբերի 11-ից դեկտեմբերի 11-ը ներառյալ, գործելու են խելահեղ քեշբեքեր Temu, Amazon և Sephora օնլայն խանութներից գնումներ կատարելու դեպքում։ Visa թվային քարտով գնումներ կատարելիս կստանաս 11% քեշբեք, իսկ պլաստիկ Visa քարտերով՝ 5% քեշբեք։ Մեկ քարտով կատարված…
Կարդալ ավելինՀանձնաժողովը դրական եզրակացություն է տվել օրենսդրական փաթեթին
Օրինագծի մշակումը պայմանավորված է ինչպես ԱԱԾ-ից ՊՊԾ-ի առանձնացման հետեւանքով մի շարք օրենքներում տեխնիկական բնույթի լրացումներ կատարելու, այնպես էլ որոշ իրավահարաբերությունների վերանայման անհրաժեշտությամբ. նշել է է ՀՀ պետական պահպանության ծառայության պետի տեղակալ Գրիգորի Առաքելյանը՝ քննարկմանը ներկայացնելով «Հատուկ պետական պաշտպանության ենթակա անձանց անվտանգության ապահովման մասին» եւ կից օրենքներում լրացումներ եւ փոփոխություններ նախատեսող օրենսդրական փաթեթը: Հարցը երկրորդ ընթերցմամբ քննարկվել է ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի՝ նոյեմբերի 11-ի նիստում: Զեկուցողը նշել է, որ ԱԺ-ի կողմից առաջին ընթերցմամբ ընդունվելուց հետո…
Կարդալ ավելինՀայտարարություն․ Արմավիրի մարզի հաշվառման-քննական բաժինը կգործի նոր հասցեում
Հարգելի՛ քաղաքացիներ, տեղեկացնում ենք, որ նոյեմբերի 11-ից ՆԳՆ հաշվառման քննական ծառայությունների մատուցման, թույլտվությունների և լիցենզավորման վարչության Արմավիրի մարզի հաշվառման-քննական բաժինը գործունեությունն իրականացնելու է նոր հասցեում՝ Արմավիրի մարզի Մեծամոր համայնքի վարչական շենք 1-ում։ Հիշեցնենք, որ հաշվառման-քննական ծառայությունների մատուցման գործառույթները տեղափոխվել են ՆԳ նախարարության տիրույթ, ինչի հիմնական նպատակը նոր որակով և նոր տրամաբանությամբ հանրային ծառայությունների մատուցումն է։
Կարդալ ավելինՆեթանյահուն հասկացրել է, որ հավանություն է տվել «Հեզբոլլահի» փեյջերների պայթեցմանը. Ynet
Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն Իսրայելի կառավարության ամենշաբաթյա նիստում հասկացրել է, որ հաստատել է լիբանանյան «Հեզբոլլահ» շարժման առաջնորդ Հասան Նասրալայի վերացումը, ինչպես նաեւ Լիբանանում այդ կազմակերպության գրոհայինների սարքերի պայթեցումը։ Այսպիսի հավաստիացմամբ է հանդես եկել Ynet պորտալը։ «Կառավարությունում կային մարդիկ, ովքեր դեմ էին Նասրալայի ոչնչացմանը։ Երբ ես ցանկանում էին վերացնել Նասրալային եւ այլոց, կառավարությունում կային նախարարներ, ովքեր դեմ էին դրան։ Ես չհամաձայնեցի եւ գնացի մինչեւ վերջ»,- պորտալը մեջբերել է Նեթանյահուի հայտարարությունը, որն իբր արվել է կառավարության նիստի…
Կարդալ ավելինՇուրջ 700 հայկական բեռնատար սպասում է Վերին Լարսում
Ռուս-վրացական սահմանի «Վերին Լարս» անցակետը հատելու համար սպասում է շուրջ 700 հայկական բեռնատար։ Այս մասին հայտնում են Հյուսիսային Օսեթիայի ճանապարհային երթևեկության կազմակերպման կենտրոնից։ Ընդհանուր առմամբ, տարբեր երկրներից 2170 տրանսպորտային միջոց է սպասում «Վերին Լարս» անցակետը հատելուն: Դրանցից 677-ը հայկական են։ Բեռնատարների կուտակումները կապված են Մցխեթա-Ստեփանծմինդա-Լարս միջազգային նշանակության ավտոմոբիլային ճանապարհի Գուդաուրի-Կոբի հատվածում եղանակային պայմանների վատթարացման հետ:
Կարդալ ավելին





