Հայաստանի կենսաթոշակային հիմնադրամների միջոցների ծավալները հասել են 1 տրլն դրամի. ԿԲ

Կենսաթոշակային ֆոնդերի միջոցների ծավալները շարունակում են ավելանալ՝ պահպանելով բարձր տեմպը։ Այս մասին Ազգային ժողովում, ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի խորհրդարանական մշտական հանձնաժողովի նիստում, «Կուտակային կենսաթոշակների» մասին օրենքի փոփոխությունների եւ լրացումների մասին օրինագծի քննարկման ժամանակ նոյեմբերի 25-ին ասել է Կենտրոնական բանկի փոխնախագահ Արմեն Նուրբեկյանը։

Միջոցների ծավալը կենսաթոշակային ֆոնդերում, նրա խոսքով, արդեն հասել է 1 տրլն դրամի։ Եվ դա շատ լուրջ թիվ է։ Ծավալը շարունակում է ավելանալ շատ բարձր տեմպերով։

Կենսաթոշակային հիմնադրամները, ինչպես նշել է ԿԲ փոխնախագահը, բավական կարեւոր դեր են խաղում ներդրումների առումով։ Ընդ որում, ինչպես պետական արժեթղթերում, այնպես էլ բարձրորակ կորպորատիվ արժեթղթերում։ Իսկ այս հիմնադրամների մասնակիցների թիվը կազմում է արդեն մոտ 460 հազար։

Spread the love