«100-ամյակի լավագույն թիմի անվան ներքո հանդես գալը լրացուցիչ պատասխանատվություն է». Ժաննա Անդրեասյանն ընդունել է շախմատի հավաքականի անդամներին

«100-ամյակի լավագույն թիմի անվան ներքո հանդես գալը լրացուցիչ պատասխանատվություն է». Ժաննա Անդրեասյանն ընդունել է շախմատի հավաքականի անդամներին

  ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանն այսօր ընդունել է Հայաստանի շախմատի կանանց և տղամարդկանց հավաքականներին, որոնք վերջերս Բուդապեշտում մասնակցել են շախմատի համաշխարհային 45-րդ օլիմպիադային: Հանդիպմանը ներկա են եղել նաև ԿԳՄՍ նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանը և Հայաստանի շախմատի ֆեդերացիայի գործադիր տնօրեն Արմեն Գևորգյանը: ԿԳՄՍ նախարարը ողջունել է շախմատիստներին, շնորհակալություն հայտնել հաջող մրցելույթների համար և շնորհավորել նրանց գրանցած արդյունքների առթիվ: Ժաննա Անդրեասյանն ընդգծել է՝ շախմատն առանձնահատուկ նշանակություն ունի հանրության շրջանում, հատկապես այն ժամանակից…

Կարդալ ավելին

Պարեկների անցած շաբաթվա ծառայության արդյունքները մայրաքաղաքում և մարզերում(Տեսանյութ)

Պարեկների անցած շաբաթվա ծառայության արդյունքները մայրաքաղաքում և մարզերում(Տեսանյութ)

Հոկտեմբերի 21-ից 28-ը մայրաքաղաքում իրականացված ծառայության ընթացքում Երևանի պարեկները հայտնաբերել են ճանապարհային երթևեկության կանոնների 4913 խախտում՝ պահպանվող հատուկ տարածք տեղափոխելով 202 մեքենա։ Մասնավորապես, հայտնաբերվել է ոչ սթափ վիճակում մեքենա վարող՝ 227, առանց վարորդական իրավունքի վկայականի՝ 372 անձ։ Հայտնաբերվել են հաշվառման համարանիշի հետ կապված՝ 42, չամրակապված վարելու՝ 1068, վարելիս ծխախոտային արտադրատեսակ օգտագործելու՝ 313, վարելիս հեռախոսից օգտվելու՝ 309, հետիոտնի՝ ոչ սահմանված վայրով անցնելու՝ 328 և 1620 այլ իրավախախտումներ։ 144 մեքենա շահագործվել է առանց ԱՊՊԱ պայմանագրի, 184-ը՝ տեխնիկական…

Կարդալ ավելին

ՆԳ նախարարի գլխավորած պատվիրակությունը Դոհայում մասնակցելու է հասարակական անվտանգության և պաշտպանության խնդիրներին նվիրված ցուցահանդեսին

ՆԳ նախարարի գլխավորած պատվիրակությունը Դոհայում մասնակցելու է հասարակական անվտանգության և պաշտպանության խնդիրներին նվիրված ցուցահանդեսին

Ներքին գործերի նախարար Վահե Ղազարյանի գլխավորած պատվիրակությունը հոկտեմբերի 28-ին մեկնել է Կատարի Պետություն՝ մասնակցելու Դոհայում անցկացվելիք հասարակական անվտանգության և պաշտպանության խնդիրներին նվիրված «MILIPOL Qatar 2024» համաշխարհային ցուցահանդեսին: Այցի ընթացքում Վահե Ղազարյանը հանդիպում է ունենալու Կատարի Պետության ներքին գործերի նախարարության պետնախարար Շեյխ Աբդալազիզ բըն Ֆայսալ Ալ Թանիի հետ։ Քննարկվելու են երկու երկրների ներքին գործերի նախարարությունների՝ հանցավորության դեմ պայքարի ուղղությամբ համագործակցության ամրապնդման հարցեր: Հաշվի առնելով արտակարգ իրավիճակներում և աղետներին օպերատիվ ու արդյունավետ արձագանքելու Կատարի Պետության հարուստ փորձը՝…

Կարդալ ավելին

Հարվածներ էր հասցրել 72-ամյա մոր գլխին՝ պատճառելով մահ(Տեսանյութ)

Հարվածներ էր հասցրել 72-ամյա մոր գլխին՝ պատճառելով մահ(Տեսանյութ)

Հոկտեմբերի 27-ին, ժամը 23-ին, ՆԳՆ ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն է զանգահարել Ներքին Շենգավիթի 6-րդ փողոցի տներից մեկի բնակիչը և հայտնել, որ որդին սպանել է իր կնոջը: Ահազանգով դեպքի վայր մեկնած օպերատիվ-քննչական խմբերը պարզել են, որ ժամը ժամը 17.30-ից ժամը 23.00-ն ընկած ժամանակահատվածում 39-ամյա որդին հարվածներ է հասցրել 72-ամյա մոր գլխին՝ պատճառելով մահ: Նա ձերբակալվել և ներկայացվել է քննչական բաժին: Հանգամանքները պարզվում են: `Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա…

Կարդալ ավելին

2024թ. Ռուսաստանից Հայաստան զբոսաշրջիկների հոսքը նվազել է

2024թ. Ռուսաստանից Հայաստան զբոսաշրջիկների հոսքը նվազել է

2024թ. Ռուսաստանից Հայաստան զբոսաշրջիկների հոսքը նվազել է։ Այս մասին Ազգային ժողովում հանձնաժողովների համատեղ նիստում պետբյուջեի 2025թ.նախագծի քննարկման ժամանակ հոկտեմբերի 28-ին ասել է ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը։ Նախարարը նշել է, որ շարունակում են երկիր գալ Վրաստանից, Իրանից եւ Չինաստանից։ «Տուրիզմի ոլորտում 2024թ. հունվար-սեպտեմբերի արդյունքներով անկում է գրանցվել։ Զբոսաշրջիկների թիվը, որոնք Հայաստան են այցելել ընթացիկ տարվա առաջին երեք եռամսյակներում, անցած տարվա նույն ժամանակահատվածի համեմատ կրճատվել է 6,9 տոկոսով»,- ասել է Հովհաննիսյանը։ Անկումը, ըստ նրա,  հիմնականում կապված է…

Կարդալ ավելին

Երեք օրում բացահայտվել է հանցագործության 190 դեպք. Գրանցվել է 35 ավտովթար. զոհվել է 2, վիրավորվել՝ 57 մարդ

Երեք օրում բացահայտվել է հանցագործության 190 դեպք. Գրանցվել է 35 ավտովթար. զոհվել է 2, վիրավորվել՝ 57 մարդ

Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի՝ հոկտեմբերի 25-28-ը ՆԳՆ ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության 190 դեպք, որոնցից՝ 1-ը նախկինում կատարված: Ոստիկանությունից  հայտնում են, որ մասնավորապես՝ տրանսպորտային միջոց վարելու իրավունքից զրկված կամ այդ իրավունքը կասեցված կամ այդ իրավունքը չունեցող անձի կողմից տրանսպորտային միջոց վարելու` 38, թմրանյութի հայտնաբերման՝ 31, մարմնական վնասվածք պատճառելու՝ 21, խարդախության` 16, ֆիզիկական ներգործության` 15, անձնական ունեցվածքի գողության` 12, հոգեկան ներգործության` 10, hամակարգչային հափշտակության, գույքը ոչնչացնելու կամ վնասելու, խուլիգանության և վարժական հավաքներից խուսափելու՝ 4-ական, պաշտոնատար անձի…

Կարդալ ավելին

Իրաքը բողոք է ներկայացրել ՄԱԿ Իսրայելի կողմից իր օդային տարածքն օգտագործելու պատճառով

Իրաքը բողոք է ներկայացրել ՄԱԿ Իսրայելի կողմից իր օդային տարածքն օգտագործելու պատճառով

Իրաքը ՄԱԿ գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերիշին եւ Անվտանգության խորհրդին բողոքի նոտա է ուղարկել Իսրայելի կողմից իր օդային տարածքն օգտագործելու պատճառով՝ Իրանին հարվածելու նպատակով։ «Իրաքը պաշտոնապես ՄԱԿ գլխավոր քարտուղարին ե Անվտանգության խորհրդին բողոքի նոտա է ուղարկել Իսրայելի կողմից աղաղակող խախտման հետ կապված՝ իրաքյան օդային տարածքը հոկտեմբերի 26-ին Իրանին խփելու համար օգտագործելու առիթով»,- նշված է փաստաթղթում, որը հրապարակվել է Իրաքի կառավարության ղեկավար Մուհամեդ աս-Սուդանիի գրասենյակի թելեգրամ-ալիքում։ Վարչապետը նաեւ հանձնարարել է ԱԳՆ-ին «կապվել ԱՄՆ-ի հետ՝ քննարկելու համար Իրաքի…

Կարդալ ավելին

ԳՅՈՒՄՐԻՈՒՄ ԿԱՍԵՑՎԵԼ Է ՀՐՈՒՇԱԿԵՂԵՆԻ ԱՐՏԱԴՐԱՄԱՍԻ ԱՐՏԱԴՐԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆԸ

ԳՅՈՒՄՐԻՈՒՄ ԿԱՍԵՑՎԵԼ Է ՀՐՈՒՇԱԿԵՂԵՆԻ ԱՐՏԱԴՐԱՄԱՍԻ ԱՐՏԱԴՐԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆԸ

  ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Շիրակի մարզային կենտրոնի տեսուչներն անհատ ձեռնարկատեր Հմայակ Մինասյանին պատկանող հրուշակեղենի արտադրամասում անցկացվող ստուգման ընթացքում պարզել են, որ  այն գործում է իրավական ակտերով սահմանված սանիտարահիգիենիկ նորմերի խախտումներով  (Շիրակի մարզ, ք. Գյումրի)։ Մասնավորապես՝ – արտադրական շինությունների նախագծումը, դրանց կառուցվածքը, դասավորվածությունը և չափսը չեն ապահովել արտադրամասի  պաշտպանությունը կեղտի կուտակումներից, մակերևույթներին կոնդենսատի, բորբոսի առաջացումից, – արտադրամասն ապահովված չի եղել ձեռքերը լվանալու համար նախատեսված լվացարաններով՝ տաք և սառը ջրով, –  պատերի, հատակի մակերևույթների որոշ…

Կարդալ ավելին

Զենք-զինամթերքի կամավոր հանձնումներ ՆԳՆ ենթակա ծառայությունների տարածքային բաժիններում

Զենք-զինամթերքի կամավոր հանձնումներ ՆԳՆ ենթակա ծառայությունների տարածքային բաժիններում

ՆԳ նախարարության ենթակա ծառայությունների տարածքային ստորաբաժանումների ծառայողները ամենօրյա ակտիվ բացատրական աշխատանք են կատարում ապօրինի պահվող զենք-զինամթերքի կամավոր հանձնման ուղղությամբ։ Մասնավորապես, Սյունիքի մարզային փրկարարական վարչության ծառայողների բացատրական աշխատանքի շնորհիվ վաչություն ներկայացած տղամարդը կամավոր հանձնել է ինքնաշեն ակոսափող հրազեն, «Ֆ-1» տիպի նռնակ՝ պայթուցիչով և ռազմամթերք։ Արդյունավետ է եղել նաև ոստիկանության Գորիսի բաժնի համայնքային ոստիկանների բացատրական աշխատանքը. արձանագրվել է «ԱԿՄ» տեսակի ինքնաձիգի, 2 «Ֆ-1» և 1 «ՌԳԴ-5» տեսակի նռնակների ու ռազմամթերքի կամավոր հանձնման դեպք։ Ակոսափող հրազենի կամավոր հանձնում…

Կարդալ ավելին
1 228 229 230 231 232 540