«Տարվա թռչուն 2025» քվեարկության արդյունքներով ճանաչվել է հայկական ՈՐՈՐԸ

 

Գերմանիայի բնության պահպանության միության (NABU) հայաստանյան մասնաճյուղը progressarmenia.com-ին տեղեկացնում է, որ հայտնի են 2025 թվականի տարվա թռչնի քվեարկության արդյունքները
Ուրախ ենք հայտարարել «Տարվա թռչուն 2025» քվեարկության արդյունքները․
ահա վերջնական պատկերը՝
1․ Հայկական որոր (Larus armenicus)՝ 25,3%
Առաջին հորիզոնականում է հենց այս թռչնատեսակը։ Ձեր ձայների մեծամասնությամբ
Հայկական որորը ճանաչվեց որպես 2025 թվականի խորհրդանիշ թռչուն:
Շատերն են շփոթում այս թռչնատեսակին, բայց Հայկական որորը գալիս է իրազեկելու իր
մասին։
2․ Թխակապույտ աղավնի (Columba livia) 23,2% ՝
Երկրորդ պատվո տեղում է թխակապույտ աղավնին, որը քվեարկության ողջ ընթացքում եղել է
թռչնասերների սիրելին։
3․ Սապսան (Falco peregrinus) 20,8%՝
Այս թռչնատեսակը լինելով ամենաարագը՝ գովելի տեղ է զբաղեցրել այս տարվա մրցույթում։
4․ Կանաչ մեղվակեր (Merops persicus)՝ 17.4%
Վստահաբար կարող ենք ասել,որ Կանաչ մեղվակերը արժանացել է քվեարկողների
համակրանքին և իր տեղն ունի հնգյակում։
5․ Պիրոլ (Oriolus oriolus)13,3%՝
Եվ վերջին, բայց ոչ պակաս կարևոր տեղում է Պիրոլը, այս դեղին թռչնատեսակը կարողացել է
անցնել հնգյակ և արժնի է ճանաչման։
Մենք շնորհակալություն ենք հայտնում ձեզնից յուրաքանչյուրին, ով մասնակցել է
քվեարկությանը՝ նպաստելով «Տարվա թռչուն 2025»-ի ընտրության կայացմանը։
Միասին պետք է շարունակենք ճանաչել, գնահատել և պաշտպանել մեր փետրավոր
ընկերներին։
Հիշեցնենք, որ քվեարկության առաջին փուլում հանրության կողմից առաջարկվել են
Հայաստանի 36 թռչնատեսակ։ Երկրորդ փուլում իրականացվել է քվեարկություն, որի
արդյունքում 5 ամենաշատ ձայներ հավաքած թռչնատեսակները անցել են հաջորդ՝
երրորդ փուլ։ Վերջին վճռորոշ փուլում առաջին հորիզոնականն է զբաղեցրել և 2025
թվականի խորհրդանիշ թռչուն է ընտրվել հայկական որորը։
Քանի որ էկոկրթական արշավը կրում է հանրային բնույթ, կազմակերպության
նպատակն է ընդգրկել հնարավորինս մեծ լսարան։ Այդ իսկ պատճառով մենք
ակնկալում ենք Ձեր աջակցությունը՝ տարածելով քվեարկության հղումը և
առաջարկելով հանրությանը մասնակցելու տարվա թռչնի ընտրությանը։

Հայտարարության վերաբերյալ հրապարակումները՝
Web: https://nabu.am/hy/տարվա-թռչուն-2025-արդյունքներ-հայկակն-որոր
Facebook: https://www.facebook.com/share/p/1FgcM8mLbe/?mibextid=qi2Omg
Instagram: https://www.instagram.com/p/DCqvPdKMfFk/?igsh=c2h6ZDZjNXFoMzJo
Հանրային քվեարկության շնորհիվ՝
• 2024 թվականի տարվա թռչունն է սպիտակապոչ արծիվը
• 2023՝ քարարծիվ,
• 2022՝ սպիտակ արագիլը,
• 2021՝ գիշանգղը։
Տարվա ընթացքում արշավի շրջանակներում իրականացվում է՝
• տեսակի ուսումնասիրություն,
• տեսակին սպառնացող վտանգների բացահայտում,
• դրանց մեղմմանը ուղղված առաջարկությունների մշակում,
• էկոկրթական արշավների իրականացում, ներառյալ՝ հետաքրքրվածների
շրջանում իրազեկիչ դասընթացների կազմակերպում։

Գերմանիայի բնության պահպանության միության
(NABU) հայաստանյան մասնաճյուղի մասին
NABU (Naturschutzbund) Deutschland՝ գերմանական
բնապահպանական ՀԿ է, որը հիմնադրվել է 1899 թվականի
փետրվարի 1-ին: Այն Գերմանիայի ամենահին և ամենախոշոր բնապահպանական
ասոցիացիաներից մեկն է:
Կազմակերպությունն ունի 900,000-ից ավելի անդամ։
Կազմակերպության կարգախոսն է՝ ՀԱՆՈՒՆ ՄԱՐԴՈՒ ԵՎ ԲՆՈՒԹՅԱՆ։
Գերմանիայի բնության պահպանության միության (NABU) հայաստանյան
մասնաճյուղը ՀՀ շրջակա միջավայրի նախարարության հետ համագործակցում է 2001
թվականից: Գործընկերության առաջին տարիներին առաջնահերթությունը տրվել է
բնապահպանական միջազգային կոնվենցիաների իրականացմանը: Ավելի ուշ
համագործակցությունն ընդլայնվել է` ներառելով համատեղ ծրագրեր: 2007 թվականի
մարտին NABU-ն և ՀՀ շրջակա միջավայրի նախարարությունը ստորագրել են
Հայաստանի կենսաբազմազանության պահպանության մասին համագործակցության
համաձայնագիր:
2010 թվականին պաշտոնապես բացվեց Գերմանիայի բնության պահպանության
միության (NABU) հայաստանյան մասնաճյուղը։ Այդ ժամանակվանից ի վեր մենք
իրականացնում ենք ծրագրեր՝ ուղղված Հայաստանում կենսաբազմազանության և
շրջակա միջավայրի պահպանմանն ու պաշտպանությանը, սոցիալական խնդիրների
կանխարգելմանը և էկոկրթական մակարդակի բարձրացմանը։

Կազմակերպությունը ներկայումս ունի հետևյալ ծրագրերը՝
• Սպիտակ արագիլների ուսումնասիրություն և պահպանություն,
• Համայնքահեն բնապահպանությունը և ադապտացումը կլիմայի
փոփոխությանը Սյունիքի մարզում,
• Գիշատիչ թռչունների ուսումնասիրություն և պահպանություն,
• Օրգանական գյուղատնտեսության զարգացում,
• Գյուղական տուրիզմի զարգացում,
• Մարդ-վայրի բնություն հակամարտության կանխարգելում և այլն։

NABU հայաստանյան մասնաճյուղը իրականացնում է նաև մի շարք արշավներ և
մրցույթներ, ինչպես օրինակ՝ «տարվա թռչուն», «մաքուր ափ, մաքուր աղբյուր»,
«Հայաստանի արծիվները» և այլն։

 

Spread the love