ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանի հրամանով հաստատվել են նախադպրոցական ուսումնական հաստատության մանկավարժական աշխատողի՝ մեթոդիստի, մասնաճյուղի ղեկավարի, դաստիարակի, ֆիզկուլտուրայի հրահանգչի, երաժշտության դաստիարակի, պարուսույցի, հոգեբանի, հատուկ մանկավարժի (լոգոպեդ, սուրդոմանկավարժ, տիֆլոմանկավարժ, օլիգոֆրենոմանկավարժ), սոցիալական մանկավարժի ընտրության (նշանակման) համար անցկացվող մրցույթի թեստավորման և հարցազրույցի փուլերի հարցաշարերը: Յուրաքանչյուր փուլի հարցաշարում ընդգրկված է 50-ական հարց, որոնք վերաբերում են նախադպրոցական կրթության մասին ՀՀ օրենսդրությանը, ուսումնամեթոդական և մանկավարժահոգեբանական իմացություններին և մասնագիտական հմտություններին:
Կարդալ ավելինԻրավունք
Շուրջ 170 սյունեցի ուսուցիչ՝ մեկ վայրում․ Կապանում անցկացվեց «Սոցիալական արդարությունը դպրոցում» ուսուցչական համաժողովը
Հոկտեմբերի 19-20-ը Կապանի թիվ 7 հիմնական դպրոցում անցկացվեց «Սոցիալական արդարությունը դպրոցում» ուսուցչական 4-րդ համաժողովը, որին մասնակցում էր ավելի քան 170 ուսուցիչ, հանրակրթության բնագավառի մասնագետ, հետազոտող և ներկայացուցիչ։ Երկօրյա համաժողովի նպատակն էր համախմբել կրթության ոլորտի դերակատարներին՝ քննարկելու սոցիալական անարդարության պատճառները, դրսևորումներն ու կանխարգելման միջոցառումները։ «Գլոբալ թու լոքալ» ՀԿ հիմնադիր տնօրեն Իրինա Ալեվերտը, ողջունելով մասնակիցներին և բանախոսներին, կարևորեց մանկավարժների դերը՝ նշելով, որ յուրքանաչյուր անձի ձևավորման համար մեծ դերակատարում ունի դպրոցն ու մեծահասակների վերաբերմունքը․ «Երեխային…
Կարդալ ավելինԵրևանի կոնսերվատորիայի շենքը վերակառուցվում է փուլային սկզբունքով. ՔԿ մանրամասներ է հայտնում
Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության կոմիտեն հայտարարություն է տարածել վերջին օրերին տեղատարափ անձրևների հետևանքների պատճառով Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի շենքում ստեղծված իրավիճակի վերաբերյալ: Հաղորդագրության մեջ նշվում է, որ Կոնսերվատորիայի և կապալառու կազմակերպության ներկայացուցիչների հետ Քաղաքաշինության կոմիտեի պատասխանատու ստորաբաժանման մասնագետները տեղումների ընթացքում և դրանցից հետո մի քանի շրջայց են իրականացրել տարածքում, ուսումնասիրել իրավիճակը, պատճառված վնասն ու ձեռնարկել միջոցներ խնդրի կարգավորման համար։ Կապալառու կազմակերպությունը պատրաստակամություն է հայտնել իր միջոցներով իրականացնել անձրևից վնասված հատվածների կոսմետիկ հարդարում, մինչև հիմնական նորոգման…
Կարդալ ավելինԵրևանի մետրոպոլիտենի նախկին տնօրենի և այլոց վերաբերյալ քրգործը դատախազը հանձնել է Հակակոռուպցիոն դատարան
Փ.Յ.-ն, 2008 թվականից մինչև 2019 թվականը զբաղեցնելով «Կարեն Դեմիրճյանի անվան Երևանի մետրոպոլիտեն» ՓԲ ընկերության (այսուհետ՝ Մետրոպոլիտեն) տնօրենի պաշտոնը, պաշտոնեական դիրքն օգտագործելով՝ կատարել է խոշոր և առանձնապես խոշոր չափերով հափշտակություններ: Այս մասին տեղեկանում է Դատախազությունից: Մասնավորապես՝ Փ.Յ.-ն իր որդու հետ 2008 թվականի սեպտեմբերի 1-ին կնքել է աշխատանքային պայմանագիր, որի հիման վրա՝ որդին զբաղեցրել է Մետրոպոլիտենի «Կապի և ազդանշանման» մասնաճյուղի պետի տեղակալի, իսկ 2014 թվականի օգոստոսի 4-ից՝ «Ազդանշանման և կապի» մասնաճյուղի պետի պաշտոնները: Փ.Յ.-ն Մետրոպոլիտենի տնօրենների խորհրդի նախագահի…
Կարդալ ավելինՍեփական օկուպացված տարածքները ռազմական ճանապարհով վերադարձնելու խնդիր չենք դնում. Նիկոլ Փաշինյան
Հայաստանն իր իրականացրած ռազմավարական քաղաքականություններով արձանագրում է, որ մենք որևէ ագրեսիվ նկատառում Ադրբեջանի նկատմամբ և ընդհանրապես տարածաշրջանի երկրների նկատմամբ չունենք։ Այս մասին հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ «Մենք ճանաչում ենք մեր բոլոր հարևանների տարածքային ամբողջականությունը և պատրաստ ենք դրա վերաբերյալ դե յուրե պարտավորություններ ստանձնել։ Ավելին, Հայաստանն արձանագրել է, որ իր իսկ սեփական օկուպացված տարածքները ռազմական ճանապարհով վերադարձնելու խնդիր չենք դնում, որովհետև սահմանազատման գործընթացում Ադրբեջանի հետ մեր ստորագրած փաստաթուղթը տալիս է բոլոր հնարավորությունները, որ սահմանազատման գործընթացը…
Կարդալ ավելինՕտարերկրյա քաղաքացիներ են ձերբակալվել. հայտնաբերվել է թմրանյութ(Տեսանյութ)
Հոկտեմբերի 20-ին Երևան քաղաքի պարեկները Շենգավիթի փողոցում ապօրինի թմրամիջոց պահելու և օգտագործելու կասկածանքով ձերբակալել և ոստիկանության Շենգավիթի բաժին են տեղափոխել 35 և 31 տարեկան երկու օտարերկրացիների: Անձնական խուզարկությամբ 31-ամյա երիտասարդի մոտ հայտնաբերվել է ընդհանուր 46 գրամից ավելի բյուրեղանման զանգվածով 34 փաթեթ: Նա հայտնել է, որ բյուրեղանման զանգվածը թմրանյութ է: 35-ամյա երիտասարդի մոտ հայտնաբերվել է ծալովի դանակ: Կազմված փաստաթղթերը փոխանցվել են քննչական բաժին:
Կարդալ ավելինՀայաստանի Հանրապետությունն ու Արժույթի միջազգային հիմնադրամն աշխատանքային մակարդակի համաձայնություն են ձեռք բերել Պահուստային ծրագրի չորրորդ վերանայման ուղղությամբ
2024 թվականի սեպտեմբերի 18-ից հոկտեմբերը 1-ը կայացած Արժույթի միջազգային հիմնադրամի (ԱՄՀ) հայաստանյան առաքելության ու դրան հաջորդած քննարկումների արդյունքում աշխատանքային մակարդակի համաձայնություն է ձեռք բերվել ԱՄՀ աջակցությամբ իրականացվող եռամյա Պահուստային ծրագրի հերթական՝ չորրորդ վերանայման ուղղությամբ: Վերանայումն արձանագրում է ծրագրի ներքո ստանձնած պարտավորությունների արդյունավետ ու ժամանակին իրականացումը, ինչպես նաև վարվող մակրոտնտեսական քաղաքականության կայունությունն ու հուսալիությունը: ԱՄՀ փորձագետներն ակնկալում են, որ Հայաստանի տնտեսական աճի տեմպն ընթացիկ տարում կպահպանվի` 2024թ. համար կազմելով 6%` պայմանավորված ներքին պահանջարկով: «Կառավարության կառուցվածքային…
Կարդալ ավելինԿիբեռհանցագործությունների դրսևորումները սոցիալական ցանցերում(Տեսանյութ)
Հոկտեմբերի 22-ի «Արմենպրես» լրատվական գործակալությունում հրավիրված «Կիբեռհանցագործությունների դրսևորումները սոցիալական ցանցերում. առկա միտումներն ու կանխարգելիչ քայլերը» թեմայով մամուլի ասուլիսում ՆԳ նախարարության ՔՈԳՎ կիբեռհանցագործությունների դեմ պայքարի բաժնի պետ Հայկ Մկրտչյանը ներկայացրել է սոցիալական ցանցերում հանցագործության դրսևորումները, միտումները, բացահայտման ուղղությամբ ձեռնարկվող կանխարգելիչ միջոցառումները: Նա, մասնավորապես, նշել է. • վերջին տարիների վիճակագրությունը ցույց է տալիս կիբեռտիրույթում ֆինանսական հանցագործությունների աճ, ինչը պայմանավորված է համացանցային նոր տեխնոլոգիաների և գործիքների, այդ թվում՝ արհեստական բանականության ի հայտ գալով, • մեծ թիվ են կազմում…
Կարդալ ավելինՄԿՈՒ ոլորտում համագործակցության նոր հնարավորություն
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանը հանդիպել է հունգարական «Միաութ գրուպ» կազմակերպության նախագահ Աթիլլա Սանդորի գլխավորած պատվիրակությանը: Հանդիպմանը ներկա է եղել նաև ԿԳՄՍՆ նախնական արհեստագործական և միջին մասնագիտական կրթության վարչության պետ Արմենուհի Պողոսյանը: Կողմերը քննարկել են կրթության, մասնավորապես միջին մասնագիտական ուսուցման ոլորտում համագործակցության հնարավորությունները: Նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանը ողջունել է հյուրերին և նշել, որ ՀՀ ԿԳՄՍ նախարարությունը կրթության բոլոր աստիճաններում ակտիվ բարեփոխումներ է իրականացնում, և այդ համատեքստում կարևոր է…
Կարդալ ավելինՀայաստանի պատվիրակության այցը Բրազիլիա՝ դպրոցական սննդի կազմակերպման փորձի ուսումնասիրության նպատակով
ՀՀ պատվիրակությունը, ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանի գլխավորությամբ, ՄԱԿ-ի պարենի համաշխարհային ծրագրի նախաձեռնությամբ և ֆինանսական աջակցությամբ ճանաչողական այցով մեկնել էր Բրազիլիա՝ ծանոթանալու Ազգային դպրոցական սննդի ծրագրի (PNAE) բրազիլական փորձին: ՀՀ պատվիրակության կազմում են եղել «Դպրոցական սնունդ և երեխաների բարեկեցություն» հիմնարկի տնօրեն Սաթենիկ Մկրտչյանը, ՄԱԿ-ի պարենի համաշխարհային ծրագրի, Ռուսաստանի ճյուղային սննդի ինստիտուտի, «Դպրոցական սնունդ և երեխաների բարեկեցություն» հիմնարկի, տարբեր պետական կառույցների՝ Արտաքին գործերի, Առողջապահության, Աշխատանքի և սոցիալական հարցերի, Ֆինանսների, Շրջակա միջավայրի, Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների…
Կարդալ ավելին









