ՄՊՀ-ն հորդորում է  ինտերնետ շահումով խաղերի և վիճակախաղերի գովազդներ ստացած քաղաքացիներին դիմել հանձնաժողով

ՄՊՀ-ն progressarmenia.com-ին տեղեկացնում է, որ  գերատեսչությունը   վարույթներ է հարուցել ինտերնետ շահումով խաղերի և վիճակախաղերի ոլորտում գործունեություն իրականացնող տնտեսավարող սուբյեկտների նկատմամբ՝ օգտատեր չհանդիսացող անձանց և օգտատերերին գովազդային հաղորդագրություններ ուղարկելու առնչությամբ անբարեխիղճ մրցակցության, այդ թվում՝ հասարակության մոլորեցման դրսևորմամբ անբարեխիղճ մրցակցության հատկանիշների առերևույթ առկայության հիմքով։

Այսպիսով, ակնկալելով քաղաքացիների աջակցությունը՝ հորդորում ենք դիմել Մրցակցության պաշտպանության հանձնաժողով բոլոր այն քաղաքացիներին, որոնք չհանդիսանալով GOODWIN-ի, ADJARABET-ի, VBET-ի և TOTOGAMING-ի օգտատեր՝ ստանում են գովազդային բնույթի հաղորդագրություններ sms, viber, whatsapp, էլ. փոստ և այլն ինտերնետ շահումով խաղերի և վիճակախաղերի վերաբերյալ։

Միաժամանակ տեղեկացնում ենք, որ Մրցակցության պաշտպանության հանձնաժողովը երաշխավորում է տեղեկատվություն տրամադրող անձի գաղտնիությունը։

Մրցակցության պաշտպանության հանձնաժողովի հետ կարող եք կապ հաստատել հետևյալ կոնտակտային տվյալներով՝

Հասցե՝ ՀՀ, 0010, ք. Երևան, Տիգրան Մեծի 4

Հեռ.` +37460 830-840

Էլ. փոստ՝ info@competition.am

Անբարեխիղճ մրցակցության վերահսկողության վարչություն՝

Հեռ.` (+374 60) 830-840 (ներքին հեռախոսահամար՝ 238)

 

Spread the love