Հուլիսի 17-ին ոստիկանության Ստեփանավանի բաժնում հաղորդում տված քաղաքացին հայտնում էր, որ թոռը` 2003 թ. ծնված Հայկ Մաղաքյանը, հուլիսի 9-ին տնից դուրս է եկել և չի վերադարձել: Ձեռնարկվեցին միջոցառումներ՝ երիտասարդին հայտնաբերելու ուղղությամբ, բայց` անարդյունք: Նրա անհետ կորելու վերաբերյալ նաև տեղեկություն տարածվեց մամուլով և սոցիալական ցանցերով ու կրկին՝ անարդյունք: Ըստ կարգի` Լոռու մարզային քննչական վարչությունում սպանության հատկանիշներով քրեական վարույթ նախաձեռնվեց: Քննչական նպատակային գործողությունների, ինչպես նաև Քրեական ոստիկանության գլխավոր վարչության, ոստիկանության Լոռու մարզային վարչության և Ստեփանավանի բաժնի ծառայողների համատեղ…
Կարդալ ավելինԻրավունք
ԼՂ-ից բռնի տեղահանված՝ մասնավոր սեփականություն չհանդիսացող տրանսպորտային միջոցներն իրավաչափորեն օգտագործողների համար սահմանվել է սեփականության իրավունքի գրանցման պարզեցված և արտոնյալ ընթացակարգ
Հոկտեմբերի 10-ին ՀՀ կառավարությունն ընդունել է «Տրանսպորտային միջոցների պետական գրանցման գործողությունների կատարման բացառություններ սահմանելու մասին» որոշումը, որի համաձայն` Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձինք մասնավոր սեփականություն չհանդիսացող, սակայն իրավաչափորեն իրենց տիրապետման տակ գտնվող կամ իրենց կողմից օգտագործվող տրանսպորտային միջոցների նկատմամբ սեփականության իրավունքի գրանցումը կարող են իրականացնել անխոչընդոտ, պարզեցված և արտոնյալ ընթացակարգով։ Որոշման համար հիմք է հանդիսացել այն հանգամանքը, որ բռնի տեղահանման արդյունքում Հայաստանի Հանրապետությունում են հայտնվել մասնավոր սեփականություն չհանդիսացող թեթև մարդատար ավտոմոբիլներ, որոնք ունենալով փաստացի օգտագործողներ՝…
Կարդալ ավելինՆԳՆ-ն նոր՝ կենսաչափական նմուշի անձնագրերի և նույնականացման քարտերի մրցույթ է հայտարարել (Տեսանյութ)
Թեմային անդրադարձել է Լուրերը. թե մրցույթին մասնակցած ֆրանսիական` 1, գերմանական` 2 որակավորված հայտատուներից որ մեկը Հայաստանում կներդնի կենսաչափական համակարգը, պարզ կլինի 2025 թ. մարտին: Որոշված է ունենալ անվտանգային ամենաբարձր չափորոշիչներով փաստաթուղթ: Կենսաչափական համակարգը Հայաստանում կներդրվի 2026 թվականին: Որակավորված հայտատուները միջազգային հեղինակավոր ընկերություններ են՝ գերմանական AUGENTIC GmbH and Imprensa Nacional – Casa da Moeda, S.A. կոնսորցիումը, ֆրանիական IDEMIA Identity & Security France SAS and A.C.I. Technology S.à.r.l. կոնսորցիումը և գերմանական ծագման Mühlbauer ID Services GmbH անհատ…
Կարդալ ավելինԳլխավոր դատախազի հրամաններով դատախազությունում տեղի են ունեցել կադրային փոփոխություններ, այդ թվում ազատումներ
Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանի՝ 2024 թվականի հուլիս-հոկտեմբեր ամիսների հրամաններով՝ Դատախազությունում տեղի են ունեցել կադրային փոփոխություններ: Մասնավորապես՝ Գլխավոր դատախազության պետական իշխանության դեմ ուղղված հանցագործությունների գործերով վարչության ավագ դատախազ Հարություն Մաշադյանը փոխադրվել է Արագածոտնի մարզի դատախազի տեղակալի պաշտոնին: Գլխավոր դատախազության սահմանադրական կարգի հիմունքների, պետության և հասարակական անվտանգության դեմ ուղղված հանցագործությունների գործերով վարչության ավագ դատախազ Արա Մանուկյանը փոխադրվել է Երևան քաղաքի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի դատախազի տեղակալի պաշտոնին: Գլխավոր դատախազության կազմակերպական-վերահսկողական և իրավական ապահովման վարչության դատախազ Անուշ…
Կարդալ ավելինԱլեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակությունը Տաջիկստանում է(Տեսանյութ)
«Տաջիկստանի Հանրապետության Սահմանադրության 30-ամյակը» խորագրով միջազգային միջխորհրդարանական համաժողովին մասնակցելու նպատակով Տաջիկստան է մեկնել ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակությունը: Պատվիրակությունների ղեկավարների կազմում Ալեն Սիմոնյանը հոկտեմբերի 10-ին մասնակցել է Տաջիկստանի նախագահ Էմոմալի Ռահմոնի հետ հանդիպմանը, որին հաջորդել է Տաջիկստանի Օլի Ազգային խորհրդի նախագահ Ռուստամի Էմոմալիի անունից տրված պաշտոնական ընթրիքը, որտեղ Հայաստանի ԱԺ նախագահը շփումներ է ունեցել մասնակից տարբեր երկրների խորհրդարանների ղեկավարների հետ:
Կարդալ ավելինՏեսագրությունում պատկերված անձը որոնվում է նախաձեռնված քրեական վարույթի շրջանակներում
«ԳԱԶել»-ն ընկել է ձորակը. 2 զոհ, 7 վիրավոր
Հոկտեմբերի 9-ին, ժամը 14.30-ի սահմաններում, «ԳԱԶել» մակնիշի մեքենան Սևան-Երևան ճանապարհին դուրս է եկել հանդիպակաց գոտի և ընկել ձորակը: 44-ամյա և 52-ամյա երկու ուղևոր մահացել են, իսկ վարորդը և վեց ուղևոր մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց: Կատարվում է նախաքննություն: `Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Կարդալ ավելինԳՅՈՒՄՐԻՈՒՄ ԿԱՍԵՑՎԵԼ Է ՀԱՆՐԱՅԻՆ ՍՆՆԴԻ ՕԲՅԵԿՏԻ ԱՐՏԱԴՐԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆԸ
ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Շիրակի մարզային կենտրոնի տեսուչներն անհատ ձեռնարկատեր Սահակ Վարդանյանին պատկանող հանրային սննդի օբյեկտում (Շիրակի մարզ, ք․ Գյումրի) անցկացրած ստուգման ընթացքում պարզել են, որ արտադրական գործընթացներն այստեղ իրականացվում են սննդամթերքի հիգիենային ներկայացվող սահմանված պահանջների խախտմամբ։ Մասնավորապես՝ – սննդի կառույցը նախագծված և կառուցված չի եղել այնպես, որպեսզի կանխարգելվի անցանկալի բորբոսների առաջացումը, – սննդամթերքի պատրաստման, մշակման և վերամշակման համար նախատեսված սննդի կառույցի հատակը հարթ չի եղել, գտնվել է ոչ նորոգ վիճակում, – պատերի …
Կարդալ ավելինԱմիօ բանկի UBPay արագ դրամական փոխանցումներ ՌԴ-ից և դեպի ՌԴ, ինչպես նաև ՀՀ տարածքում
Ամիօ բանկը սկսում է նոր համագործակցություն UBPay հայաստանյան վճարահաշվարկային համակարգի հետ, որի միջոցով կարող եք առանց հաշվի բացման վայրկյանների ընթացքում փոխանցումներ ուղարկել Ռուսաստան և ստանալ փոխանցումներ Ռուսաստանից։ Դեպի ՌԴ փոխանցումներն իրականացվում են ՌԴ ռուբլով, իսկ ՌԴ-ից փոխանցումները՝ ՌԴ ռուբլով կամ ՀՀ դրամով: UBPay համակարգով կարող եք կատարել փոխանցումներ նաև ՀՀ տարածքում` ՀՀ դրամ, ԱՄՆ դոլար, Եվրո և ՌԴ ռուբլի արժույթներով: Ամիօ բանկի արագ դրամական փոխանցումների շրջանակում գործում են արտարժույթի փոխանակման արտոնյալ փոխարժեքներ: Բոլոր մանրամասներին կարող…
Կարդալ ավելինՖիզիկական ներգործության և սառը զենք կրելու հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ(Տեսանյութ)
Հոկտեմբերի 4-ին ոստիկանության Աշտարակի բաժնի քրեական հետախույզները դանակահարության վերաբերյալ ստացան օպերատիվ տեղեկություն: Ըստ տեղեկության` Արագածոտնի մարզի Սասունիկ գյուղի երկու բնակիչ` 41 և 35 տարեկան տղամարդիկ, գյուղի գերեզմանատանը վիճել են կենցաղային հարցերի շուրջ, և այդ ընթացքում 41-ամյա տղամարդն իր մոտ եղած ծալովի դանակով մի քանի հարված է հասցրել 35-ամյա համագյուղացուն` պատճառելով մարմնական վնասվածքներ: Աշտարակի ոստիկանները ճշտեցին նաև, որ տուժածը բուժօգնության չի դիմել, իսկ դանակահարողն էլ դանակը նետել է դեպքի վայրում: Նույն օրը դանակահարողն Սասունիկում հայտնաբերվեց և…
Կարդալ ավելին







