Հոկտեմբերի 1-2-ը ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն աշխատանքային այց կկատարի Լեհաստան: Արարատ Միրզոյանը կմասնակցի Վարշավայի անվտանգության ֆորումին: Նախատեսված են նաև երկկողմ հանդիպումներ: Այս մասին տեղեկացրել է ՀՀ ԱԳՆ մամուլի քարտուղար Անի Բադալյանը:
Կարդալ ավելինԻրավունք
Տեսագրությունում պատկերված անձը որոնվում է նախաձեռնված քրեական վարույթի շրջանակներում(տեսանյութ)
Տեսագրությունում պատկերված անձը որոնվում է նախաձեռնված քրեական վարույթի շրջանակներում։ `Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Կարդալ ավելինAMIO Pay. վճարային տերմինալ ձեր սմարթֆոնում
AMIO Pay-ը բոլորին հայտնի POS (point of sale) տերմինալի մոբայլ տարբերակն է (mPOS), որը կցվում է ձեր հեռախոսին և դարձնում այն վճարային տերմինալ։ Սա հատկապես հարմար է փոքր և միջին բիզնեսների համար, ինչպես նաև առաքման ծառայություններ մատուցող ընկերությունների, տաքսի ծառայությունների, օնլայն խանութների և առհասարակ բոլոր այն ընկերությունների, որոնք հաճախորդից վճարումն ընդունում են այս կամ այն կետից։ Ի՞նչ է անհրաժեշտ անել․ Ունենալ Android օպերացիոն համակարգով աշխատող և ինտերնետային հասանելիություն ունեցող սմարթֆոն, Դիմել բանկի ցանկացած մասնաճյուղ ծառայությունն…
Կարդալ ավելինՀՀ ԶՈՒ ստորաբաժանումները կրակ չեն բացել. ՊՆ-ն հերքում է
Ադրբեջանի ՊՆ հաղորդագրությունը, թե իբր սեպտեմբերի 28-ին՝ ժամը 23։20-ի սահմաններում, ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումները կրակ են բացել սահմանագոտու հարավարևմտյան հատվածում տեղակայված ադրբեջանական դիրքերի ուղղությամբ, չի համապատասխանում իրականությանը։ Հայտնում են ՀՀ ՊՆ-ից: Հիշեցնենք, որ Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմն առաջարկել էր հրադադարի ռեժիմի խախտման դեպքերի և/կամ այդ մասին տեղեկությունների հետաքննության Հայաստան-Ադրբեջան համատեղ մեխանիզմ ստեղծել, ինչին մինչև օրս Ադրբեջանը չի արձագանքել։
Կարդալ ավելինԹուրքիայի խորհրդարանի նախագահ. Էրդողանը և Պուտինը ամուր բարեկամություն են հաստատել երկու երկրների միջև
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը և Թուրքիայի նախագահ ՌԵջեփ Թայիփ Էրդողանը «կարողացան ամուր բարեկամություն հաստատել երկու պետությունների միջև, և դա հատկապես նկատելի է վերջին շրջանում»։ Այս մասին ՏԱՍՍ-ին տված հարցազրույցում ասել է Թուրքիայի Ազգային մեծ ժողովի (խորհրդարանի) նախագահ Նուման Քուրթուլմուշը։ «Թուրքիան և Ռուսաստանը հարևաններ են, երկու բարեկամ երկրներ։ Ուզում եմ նշել, որ այս երկրները կապված են բարեկամության և բարիդրացիության լուրջ և ամուր կապերով թե՛ քաղաքական, թե՛ ժողովուրդների առումներով։ Երկու երկրների ղեկավարները՝ նախագահներ Ռեջեփ Թայիփ Էրդողանը և…
Կարդալ ավելինԱՄՆ դեսպանը ՆԳՆ ոստիկանության ծառայողներին պարգևատրել է շնորհակալագրերով
Հայաստանում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Քրիստինա Քվինը ընդունել է ՆԳՆ ոստիկանության մի խումբ ծառայողների։ Դեսպանն իր երախտագիտությունն է հայտնել ՀՀ ներքին գործերի նախարարությանը և ՆԳՆ ոստիկանությանը առևանգված ԱՄՆ քաղաքացուն անվնաս վերադարձնելու և մեղավորներին բացահայտելու հարցում գործադրած ջանքերի համար: ՆԳՆ ոստիկանության ծառայողները պարգևատրվել են շնորհակալագրերով։
Կարդալ ավելինՇուրջ 3 ամիս, առանց բուժման անհրաժեշտության հիմնավորվածության, անձը պահվել է հոգեբուժական կազմակերպությունում. ՄԻՊ
Շուրջ երեք ամիս, առանց ստացիոնար բուժման անհրաժեշտության հիմնավորվածության, անձը պահվել է հոգեբուժական կազմակերպությունում. առերևույթ խախտվել է նրա անձնական ազատության իրավունքը: Հայտնում է ՄԻՊ-ը։ Հոգեբուժական կազմակերպությունում պահվող անձի մայրը Մարդու իրավունքների պաշտպանին գրավոր բողոքով հայտնել է, որ առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանը որոշում է կայացրել որդուն ոչ ավելի քան վեց ամիս ժամկետով հոգեբուժական կազմակերպությունում ոչ հոժարակամ հոսպիտալացման և բուժման ենթարկելու վերաբերյալ: Ստացված տեղեկության համաձայն՝ երկու ամիս անց հոգեբուժական հանձնաժողովային զննությամբ արձանագրվել է, որ որդու հոգեկան…
Կարդալ ավելինՄերձավորարեւելյան տարածաշրջանը մեծ պատերազմի շեմին է. Լավրով
Մերձավորարեւելյան տարածաշրջանը մեծ պատերազմի շեմին է, որը «ինչ-որ մեկը շատ-շատ է ցանկանում»։ Այս մասին հայտնել է ՌԴ ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովը Մերձավոր Արեւելքի իրավիճակի մասին ՄԱԿ Անվտանգության խորհրդի նիստում, տեղեկացրել է ՏԱՍՍ-ը։ «Մերձավոր Արեւելքը նորից հայտնվել է մեծ պատերազմի շեմին, որը, ինչպես մեզ է թվում, ինչ-որ մեկը շատ-շատ է ցանկանում»,- ասել է նա։ Նրա խոսքով՝ թեեւ ՄԱԿ ԱԽ-ը եւ Գլխավոր վեհաժողովը մի քանի բանաձեւեր են ընդունել՝ հրադադարի կոչով, իսրայելական բանակի գործողությունը շարունակվում է։ «10 օր…
Կարդալ ավելինԱռաջարկվում է ՆԳՆ ենթակայությամբ ձևավորել մեկ միասնական ուսումնական հաստատություն․նախագիծն արժանացել է ԱԺ գլխադասային հանձնաժողովի հավանությանը
ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նիստում ՆԳ նախարարի տեղակալ Արփինե Սարգսյանը քննարկման է ներկայացրել «Ոստիկանությունում ծառայության մասին», «Փրկարար ծառայության մասին» և հարակից օրենքներում լրացումներ և փոփոխություններ նախատեսող օրենսդրական փաթեթը։ Նախատեսվում է ՀՀ ոստիկանության կրթահամալիրի ու Ճգնաժամային կառավարման պետական ակադեմիայի վերակազմակերպման արդյունքում ձևավորել ՆԳՆ ենթակայությամբ գործող մեկ միասնական ուսումնական հաստատություն, որի կրթական գործունեությունը ուղղված կլինի բացառապես ՆԳՆ ենթակայությամբ գործող մարմինների կադրային կարիքների բավարարմանը: Արփինե Սարգսյանը անդրադարձել է նախագծերի փաթեթով նախատեսված հիմնական առաջարկներին․ • Օրենսդրական…
Կարդալ ավելինՄՊՀ նախագահը հանդիպում է ունեցել ԱՄՆ Առևտրի դեպարտամենտում. քննարկվել են համագործակցության ընթացիկ արդյունքները և հետագա քայլերը
Կառույցի փոխանցմամբ Վաշինգտոն կատարած այցի ընթացքում ՄՊՀ նախագահ Գեղամ Գևորգյանը հանդիպում է ունեցել ԱՄՆ Առևտրի դեպարտամենտի Առևտրային իրավունքի զարգացման ծրագրի (CLDP) ղեկավար Սթեֆան Գարդների, Եվրոպայի և Եվրասիայի տարածաշրջանների գծով պատասխանատու Թոմաս Մարկի և ծրագրի խորհրդատու Էրիկ Ուենզի հետ: Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են երկկողմ համագործակցությունն ընդգրկող հարցերի լայն շրջանակ: Ընդգծվել է CLDP ծրագրի շրջանակում մի շարք ուղղություններով համագործակցության հաջողված փորձը, անդրադարձ է կատարվել թվային հարթակներին առնչվող ՀՀ օրենսդրության և կիրարկման խնդիրների վերլուծության (GAP analisys)…
Կարդալ ավելին







