Հոկտեմբերի 19-20-ը Կապանի թիվ 7 հիմնական դպրոցում անցկացվեց «Սոցիալական արդարությունը դպրոցում» ուսուցչական 4-րդ համաժողովը, որին մասնակցում էր ավելի քան 170 ուսուցիչ, հանրակրթության բնագավառի մասնագետ, հետազոտող և ներկայացուցիչ։
Երկօրյա համաժողովի նպատակն էր համախմբել կրթության ոլորտի դերակատարներին՝ քննարկելու սոցիալական անարդարության պատճառները, դրսևորումներն ու կանխարգելման միջոցառումները։
«Գլոբալ թու լոքալ» ՀԿ հիմնադիր տնօրեն Իրինա Ալեվերտը, ողջունելով մասնակիցներին և բանախոսներին, կարևորեց մանկավարժների դերը՝ նշելով, որ յուրքանաչյուր անձի ձևավորման համար մեծ դերակատարում ունի դպրոցն ու մեծահասակների վերաբերմունքը․ «Երեխային լսելը, նրա կարծիքը հաշվի առնելն ու նրա հետ որոշումները կայացնելը սիրո և հարգանքի դրսևորում է։ Մենք հավատացող, թև տվող ուսուցիչներին ենք հիշում, որովհետև իրենք շատ մեծ դեր են կատարում մեր կյանքում»,-ասաց Իրինա Ալեվերտը։
Կարևորելով մարզի ուսուցիչների մեծ ներկայացվածությունն ու հետաքրքրությունը համաժողովի նկատմամբ՝ դրան հյուրընկալվել էր նաև Սյունիքի մարզպետի աշխատակազմի կրթության, մշակույթի և սպորտի վարչության պետ Մերի Ղանդալյանը, որը ևս ողջունեց մասնակիցներին և գնահատեց նման համաժողների անցկացումը մարզում։
Համաժողովի կազմակերպել էին «Գլոբալ թու լոքալ» (“Global to Local”) հասարակական կազմակերպությունը և Հ. Հովնանյան ընտանեկան հիմնադրամը։