ՀՀ-ում օտարերկրյա քաղաքացիներն աշխատանքային գործունեություն կարող են իրականացնել՝ նախապես ստանալով աշխատանքի թույլտվություն և ժամանակավոր կացության կարգավիճակ։ Այս մասին տեղեկացնում են ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունից: Այս նպատակով գործատուն կարող է հայտ ներկայացնել առցանց եղանակով՝ ՀՀ ներքին գործերի նախարարության միգրացիայի և քաղաքացիության ծառայության workpermit.am միասնական էլեկտրոնային հարթակում։ Աշխատանքի թույլտվության և ժամանակավոր կացության կարգավիճակը տրամադրվում կամ մերժվում է հայտը ներկայացնելու օրվանից հետո առավելագույնը 30 օրվա ընթացքում։ Հայաստանի Հանրապետությունում աշխատանքային միգրանտների իրազեկման ուղեցույցը՝ այստեղ:
Կարդալ ավելինԻրավունք
Մտել ենք պատմական մի շրջափուլի մեջ, երբ պետություն, ինքնիշխանություն ունենալը կախված է մեր որոշումներից. Փաշինյան
Այսօրվա Հայաստանում մենք լուծել ենք և լուծված ենք համարում մի պատմական խնդիր, որի մասին խոսել ենք դեռևս 2018 թվականին: Այդ խնդիրը հետևյալն է, որ մենք, ինչպես այն ժամանակ ձևակերպել էինք, պետք է կարողանանք հաղթահարել պատմությունից մեզ հասած ծանր ցիկլը, երբ Հայաստանը, աշխարհաքաղաքական հանգամանքների բերումով, երբեմն իրենից չկախված հանգամանքների բերումով ստանում է անկախություն, հայ ժողովուրդը ստանում է պետականություն, հետո էլի աշխարհաքաղաքական հանգամանքների բերումով՝ շատ դեպքերում՝ չկախված իր որոշումներից և իրենից, այդ պետականությունը և անկախությունը կորցնում է:…
Կարդալ ավելինԱմիօ բանկ. փոխանցումներ ամբողջ աշխարհում՝ արագ և ապահով
Ամիօ բանկի հետ ֆինանսական սահմանները այլևս խոչընդոտ չեն: Այսուհետ ԱՄՆ դոլարով միջազգային փոխանցումները կարող եք իրականացնել ամբողջ աշխարհում:Ծառայությունը հնարավորություն է տալիս ուղարկել և ստանալ ԱՄՆ դոլարով փոխանցումներ միջազգային մակարդակով՝ բարձր անվտանգության, հուսալիության և բանկային չափանիշների պահպանմամբ: Այն հասանելի է ինչպես ֆիզիկական անձանց, այնպես էլ իրավաբանական անձանց և անհատ ձեռնարկատերերի համար, ովքեր բանկում ունեն ԱՄՆ դոլարով բացված հաշիվ: ԱՄՆ դոլարով փոխանցումները նախատեսված են տարբեր նպատակների համար՝ անձնական վճարումներից և ընտանեկան աջակցությունից մինչև միջազգային համագործակցություն և բիզնես…
Կարդալ ավելին«DG» ԱՊՐԱՆՔԱՆԻՇԻ ԵՐԿՈՒ ԱՐՏԱԴՐԱՏԵՍԱԿՆԵՐԻ ԱՐՏԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ ԿԱՍԵՑՎԵԼ Է
Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Երևանի կենտրոնի տեսուչները «Բաբիկ-90» արտադրական կոոպերատիվին պատկանող մսամթերքի արտադրամասում (Երևան, Հաղթանակ 4-րդ թաղամաս) իրականացրած վերահսկողական միջոցառումների ընթացքում լաբորատոր փորձաքննության են հանձնել նմուշներ առկա արտադրատեսակներից (ապրանքանիշը՝ «DG»): Նմուշներից երկուսը՝ «կոտլետ հավի կիևյան, սառեցված մսային աղացած կիսապատրաստվածքներ» արտադրատեսակի նմուշը (արտադրված 20․01․2026թ.) «ախտածին ա/թ սալմոնելաներ» ցուցանիշով, իսկ ««Մոսկովյան երշիկ» կիսաապխտած երշիկ մսային պաղեցված» արտադրատեսակի նմուշը (արտադրված 20․01․2026թ.) «նատրիումի նիտրիտ վերահաշվարկված ըստ NaNO2-ի» ցուցանիշով չեն համապատասխանել Մաքսային Միության տեխնիկական կանոնակարգերի պահանջներին: Մսամթերքի արտադրամասի արտադրական գործունեության…
Կարդալ ավելինՀայաստանում 2025 թվականի Կոռուպցիայի ընկալման համաթիվը կանգ է առել 100 հնարավորից 46-ի մակարդակում․ փորձագետ
2025 թվականին կոռուպցիայի ընկալման համաթիվը 46 է եղել։ Այս մասին փետրվարի 23-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է «Transparency International» հակակոռուպցիոն կենտրոնի փորձագետ Վարուժան Հոկտանյանը։ Նա պարզաբանել է, որ աշխարհում կոռուպցիայի ընկալման համաթիվը չափվում է 1-ից 100 միավորի միջակայքում: Փորձագետը հիշեցրել է, որ 2018 թվականին այս ցուցանիշը կազմել է ընդամենը 35, ինչն արտացոլել է 2017 թվականի արդյունքները: Սակայն դրանից հետո այն կտրուկ աճել է՝ հասնելով 42-ի, իսկ այնուհետև՝ 49-ի: «2019-20 թվականներին կոռուպցիայի համաթիվը կտրուկ լավացել…
Կարդալ ավելինՀաստատվել է պետական հանրակրթական դպրոց տնօրենի գործուղման կարգը
ԿԳՄՍ նախարարի հրամանով հաստատվել է պետական հանրակրթական ուսումնական հաստատություն տնօրեն գործուղելու կարգը, որը դպրոցների կառավարման համակարգում նոր մեխանիզմ է և նպատակ ունի տնօրենների թափուր տեղերը համալրել որակյալ կադրերով։ Ըստ այդմ՝ գործուղման միջոցով պետական հանրակրթական դպրոցի տնօրենի նշանակումը կարող է իրականացվել հետևյալ դեպքերում․ առնվազն 3 անգամ հայտարարված մրցույթի արդյունքներով տնօրենի թափուր տեղը չի համալրվել, տնօրենն ազատվել է աշխատանքից՝ ցածր կատարողական ունենալու համար աջակցություն ստանալուց հետո առաջընթաց չապահովելու հիմքով, և 2 անգամ հայտարարված մրցույթի արդյունքում թափուր տեղը…
Կարդալ ավելինԱմիօ բանկը` բնակարանի ձեռքբերման աջակից
Ամիօ բանկը, Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված ընտանիքների բնակարանային ապահովման պետական աջակցության ծրագրի շրջանակում, առաջարկում է հիփոթեքային վարկավորում: Ծրագրի շահառուները կարող են հիփոթեքային վարկի միջոցով ձեռք բերել անշարժ գույք Հայաստանի Հանրապետությունում: Պետության կողմից նախատեսվում է հիփոթեքային վարկի մարման աջակցություն՝ 10 տարվա ընթացքում: Ամիօ բանկը տրամադրում է 2 միլիոնից մինչև 55 միլիոն դրամի չափով գույքային ապահովությամբ հիփոթեքային վարկեր՝ 10.5-13% անվանական տոկոսադրույքով: Տարեկան փաստացի տոկոսադրույքը կազմում է 11.09-14.56%, իսկ վարկի տրամադրման որոշումը կայացվում է առավելագույնը 7 աշխատանքային օրվա…
Կարդալ ավելինՎրացիները արգելում են են հայ վարորդների մուտքը Հայաստան պահանջելով 700 դոլար. բեռնատարի վարորդ
Այս պահին փայտով, հեղուկ գազով և ածուխով բեռնված մեծ քանակությամբ բեռնատար մեքենաներ են կանգնած Վրաստանի սահմանին: Այս մասին այսօր NEWS.am-ի հետ զրույցում ասաց բեռնատարի վարորդ Գևորգ Սարգսյանը։ Գևորգ Սարգսյանի խոսքով վրացիները փակել են Հայաստան տանող ճանապարհը և պահանջում 700 ԱՄՆ դոլար։ «Առանց պատճառաբանելու ուղղակի գումար են ուզում։ Հայաստանից էլ ոչ ոք ոչինչ չի ասում, չգիտենք ինչ կլինի»,- ասաց Գևորգ Սարգսյանը։ Նշենք, որ մեքենաները փետրվարի 12–ից կանգնած են սահմանին։
Կարդալ ավելինՊատերազմի կոլեկտիվ տրավման և երկարաժամկետ վերականգնումը՝ Հայկական հոգևոր վերականգնման հիմնադրամի աջակցությամբ
Պատերազմը և այլ մեծ աղետները մարդկանց կյանքը բաժանում են «մինչև» և «հետո» հատվածների։ Հաճախ «մինչև»-ը խամրում է, իսկ «հետո»-ն դառնում է մշուշոտ ու անորոշ։ 2020 թվականի արցախյան պատերազմը և դրա հետևանքները ձևավորեցին խորքային և բազմաշերտ ազդեցություն՝ սոցիալական ու տնտեսական դժվարություններից մինչև լուրջ հոգեբանական հետևանքներ։ Մասնագետները սա անվանում են կոլեկտիվ տրավմա։ Կոլեկտիվ տրավման այն վիճակն է, երբ փոխվում են ոչ միայն առանձին մարդկանց կյանքերը, այլ նաև այն իմաստային համակարգը, որով հասարակության անդամները գնահատում ու հասկանում են…
Կարդալ ավելինՃիշտ սնվելը կարող է կյանքը երկարացնել 1-4 տարով. Science Advances
Գիտնականների միջազգային թիմը պարզել է, որ առողջ սննդակարգը կարող է 1-4 տարի ավելացնել կյանքին՝ նույնիսկ գենետիկական գործոնները հաշվի առնելուց հետո։ Հետազոտությունը հրապարակվել է Science Advances ամսագրում։ Հետազոտությունը ղեկավարել է Յանլին Լին Հուաչժունի գիտության եւ տեխնոլոգիայի համալսարանից։ Հետազոտողները վերլուծել են ավելի քան 100 հազար մասնակիցների տվյալները UK Biobank-ի տվյալների բազայում, որը լայնածավալ նախագիծ է եւ ներառում է կես միլիոն կամավորների գենետիկական եւ բժշկական տեղեկատվություն։ Մասնակիցներին հետեւել են ավելի քան 10 տարի, նախորդ 24 ժամվա ընթացքում պարբերաբար…
Կարդալ ավելին









