Բազմաթիվ բարեգործական նախաձեռնությունների հեղինակ է ՀՐԱՉՅԱ ՊՈՂՈՍՅԱՆԸ, ով Արևմտյան Հայաստանից 1915 թվականին մազապուրծ եղած հայ ընտանիքի զավակ է, ում պապը հրաշքով է ողջ մնացել և իր կյանքի դաժան անմոռաց դրվագները հանձնել է օրագրին , որը հետագայում խթանել և կյանքի է կոչել բազմաթիվ հայրենանվեր ծրագրերի Պողոսյան ընտանիքի համար :
Վերջինս դաստիարակվել է հայրենասիրական այնպիսի տեսակով, որը բնորոշ է կարեկցանք ունենալ մերձավորի նկատմամբ զկզբունքով:Թերևս դա է իրական այն պատճառը, որը հետագայում հնարավորություն տվեց ՊՈՂՈՍՅԱՆԻՆ այնպիսի անձնական բարձունքներ նվաճել , որը անհաղթահարելի էր ժամանակին թվում , դժվարին պայմաններում ապրած և հասունացած հայ մարդու համար:
ՀԱՅՐԵՆԻՔԻՆ ու հանրային գործերին օգտակար լինելու ձգտումն ու ցանկությունը միշտ ուղեկցել են նրան և ուրեմն այդ են փաստում այն հարյուրավոր ծրագրերը , որոնք այս տարիներին իրականացրել է լռությամբ և իր առաքելությունն է համարել պետությանը ծառայելը , իր գործունեությունը միտված է մշակութային , պատմական արժեքների պահպանմանն ու նոր ծրագրերի իրականցմանը:
Հայոց Ցեղասպանության զոհերին նվիրված բազմաթիվ խաչքարերի ստեղծման հովանավոր է Պետերբուրգաբնակ հայ բարերար ՀՐԱՉՅԱ ՊՈՂՈՍՅԱՆԸ: 8 Խաչքարեր և հուշարձաններ Հայաստանում , Վրաստանում և Գերմանիայում և Սլովակիայում: Մեր հայրենակիցի բարեգործությունների համեր մեծ նշանակություն ունեն հայրենի արժեքները և իր ընտանեկան անձնական ողբերրգությունը վերապրած պապի պատմությունները , որը խթանել է հայրենի Ագարակ գյուղում համայնքային և պատմական նշանակություն ունեցող մեծ աշխատանքների իրականցմանը:

Պողոսյանների ընտանիքի համար մասունք է դարձել Եղեռնից փրկված Պողոս պապի օրագիրը, որը խթանել է 8 հուշակոթողների օծմանը իր միջոցներով ու ջանքերով :
2014 թվականի ապրիլի21 ին Թբիլիսիում և նույն թվականի ապրիլի 23 –ին Արագածոտնի մարզի Օշական գյուղում 20 15 թվականի ապրիլի 20-ին Ստեփանավանում որտեղ նա միանգամից 2 խաչքարեր են կանգնեցրել իր որդեգրած բարեգործական ծրագրերով և անձնական ջանքերով, որից մեկը գերերալ Միխայիրլ Գրիգորյանի հետ համատեղ:
2015 թվականի ապրիլին ԵՊՀ Աստվածաբանության ֆակուլտետի տարածքում գավազանի բացման ժամանակ, 20 16 թվայանի հունվարի 31 Սլովակիայի Կոշիցե քաղաքում, 2017 նոյեմբերին Գերմանիայի Քյոլն քաղաքում ինչպես նաև 2018 հոկտեմբերի 7 Արագածոտնի մարզի Ագարակ հարազատ գյուղում կանգնեցրեց ցեղասպանության զոհերի սրբապատկերների օծման ժամանակ :
Բարերարը միշտ հիշում է լուսահոգի պապիկի օրագիրը, որը ոգեշնչում է նրան յուրաքանչյուր բարեգործական ծրագիրն անելիս , որը Բիթլիսի շրջանից է գաղթել , ով ականատես է եղել իր մոր սպանությանը և կյանքը սկսել է 0 կետից:
Ես ցանակնում եմ, որ իմ պապիկի հոգին ականատես լինի և վեևից տեսնի իր ժառանգների ձեռքբերումներն և այն աշխատանքներն, որը խորհրդնաշում է ցեղասպանված ժողովրդին ու նրա հիշատակը վառ է պահում հուշակոթղների ստեղծմամբ , որը նվիրված է մեր կորած հայրենիքին և մեր աշխատանքների շնորհիվ միշտ օգնում հայրենիքի շենացմանը:
2015 թվականին Հայ Առաքելական եկեղեցու կողմից հայոց ցեղասպանության զոհերի սրբադասման մեջ բարերարը մեծ խորհուրդ է տեսնում: Մեր անմեղ նահատակները սրբադասվել են և կարողանանք աղոթել նրանց հոգու խաղաղության համար , ակայն երբեք չմոռանալով նրանց մեր կատարած գործերով մշտապես վառ պահելով նրանց հիշատակը, մեր սերը, հարգանքը և կարոտը անսահման է: Հայրենիքին օգնելը , աշխատանքի աղբյուր է , որը պարտավորեցնում է նոր ծրագրերի և գաղափարների իրականցմանը:
Պատրաստեց՝ Կարինե Սարգսյանը
