Իսրայելի նախարարներին արբանյակային հեռախոսներ են տվել հնարավոր պատերազմի դեպքում կապ ունենալու համար

Իսրայելի նախարարներին արբանյակային հեռախոսներ են տվել հնարավոր պատերազմի դեպքում կապ ունենալու համար

Իսրայելի կաբինետի անդամներին արբանյակային հեռախոսներ են բաժանել հնարավոր պատերազմի սկսվելու և բջջային կապ չլինելու դեպքում։ Այս մասին հայտնում է Ynet լրատվական պորտալը։ «Կառավարության նախարարներին, և ոչ միայն կաբինետի անդամներին, արբանյակային հեռախոսներ են տրվել՝ կապված երկրի վրա Իրանի հնարավոր հարձակումների հետ», – ասվում է հրապարակման մեջ: Պարբերականը հայտնում է, որ Իսրայելի կառավարությունը ձգտում է «հնարավորն անել»՝ անխափան հեռախոսակապ ապահովելու համար։ Բարձրագույն ղեկավարությունը ստացել է նախապես գնված արբանյակային հեռախոսներ, իսկ մյուս նախարարներին հանձնարարվել է կարճ ժամկետում ձեռք…

Կարդալ ավելին

Օգոստոսի 4-ին ՀՀ-ում ներհանրապետական ուղղությունների գնացքներն անվճար կերթևեկեն

Օգոստոսի 4-ին ՀՀ-ում ներհանրապետական ուղղությունների գնացքներն անվճար կերթևեկեն

Օգոստոսի 4-ին՝ երկաթուղայինների օրվա առիթով, ՀՀ-ում ներհանրապետական ուղղությունների գնացքները քաղաքացիներին կսպասարկեն անվճար (բացառությամբ Երևան-Գյումրի-Երևան արագընթաց գնացքի): Անվճար կերթևեկեն Երևան-Գյումրի, Երևան-Արաքս, Երևան-Երասխ, Երևան-Շորժա և հակառակ ուղղություններով գնացքները։        

Կարդալ ավելին

Ամառային զորակոչի ընթացքում իրավունքների հետ կապված աջակցության համար կարելի է դիմել ՄԻՊ-ին

Ամառային զորակոչի ընթացքում իրավունքների հետ կապված աջակցության համար կարելի է դիմել ՄԻՊ-ին

Ամառային զորակոչի ընթացքում քաղաքացիների իրավունքների հետ կապված հարցերը շարունակում են գտնվել Մարդու իրավունքների պաշտպանի ուշադրության ներքո։ ՄԻՊ-ից հայտնում են, որ պաշտպանի աջակցությունը կարող եք ստանալ՝ զանգարահելով թեժ գծի  116 հեռախոսահամարով, իսկ ոչ աշխատանքային օրերին և ժամերին՝  096-116-100 հեռախոսահամարով։ Պաշտպանին կարող եք դիմել նաև՝ այցելելով Պաշտպանի աշխատակազմ՝ ք․ Երևան, Պուշկին 56Ա, ինչպես նաև էլեկտրոնային եղանակով՝  ombuds@ombuds.am։        

Կարդալ ավելին

Մեկ օրում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 15 պատահար. 2 մարդ զոհվել է, 34-ը՝ վիրավորվել

Մեկ օրում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 15 պատահար. 2 մարդ զոհվել է, 34-ը՝ վիրավորվել

Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի՝ հուլիսի 31-ից օգոստոսի 1-ը ՆԳՆ ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության 79 դեպք։  Այս մասին հայտնում է ՆԳՆ ոստիկանության մամուլի ծառայությունը: Մասնավորապես՝ տրանսպորտային միջոց վարելու իրավունքից զրկված կամ այդ իրավունքը կասեցված կամ այդ իրավունքը չունեցող անձի կողմից տրանսպորտային միջոց վարելու՝ 9, խարդախության՝ 12, մարմնական վնասվածք պատճառելու, ֆիզիկական ներգործության, գույքը ոչնչացնելու կամ վնասելու՝ 8-ական, հոգեկան ներգործության՝ 6, անձնական ունեցվածքի գողության, թմրանյութի հայտնաբերման՝ 4, փաստաթղթեր կեղծելու՝ 3, ընդերքի պահպանման կամ օգտագործման պահանջները խախտելու՝…

Կարդալ ավելին

Աշխարհը քոնը կլինի AMIO Mastercard World Elite քարտով

Աշխարհը քոնը կլինի AMIO Mastercard World Elite քարտով

Ամիօ բանկի Mastercard World Elite քարտը շքեղության և հարմարավետության միաձուլում է: Այն քեզ հետ է ամենուր, աշխարհի որ ծայրում էլ լինես և պատրաստ է առաջարկել այնպիսի առավելություններ և ծառայություններ, որոնք անմոռանալի կդարձնեն կյանքիդ յուրաքանչյուր օրը: 1200 օդանավակայանների բիզնես սրահների անվճար մուտքի հնարավորություն Fast Track ծառայություն Global Roaming ծառայություն Ճամփորդական ապահովագրություն Հատուկ առաջարկներ աշխարհի 450+ վաճառակետերում Եվ շատ ավելին Ցանկանո՞ւմ ես դառնալ AMIO Mastercard World Elite-ի քարտապան, ուրեմն արի´ Ամիօ բանկի մոտակա մասնաճյուղ և դարձիր այս…

Կարդալ ավելին

412 մլն դրամի հափշտակություն և 757 մլն դրամի հափշտակության փորձ՝ ինտենսիվ այգիների ծրագրով.12 մեղադրյալ կա

412 մլն դրամի հափշտակություն և 757 մլն դրամի հափշտակության փորձ՝ ինտենսիվ այգիների ծրագրով.12 մեղադրյալ կա

ՀՀ քննչական կոմիտեի հատուկ հանձնարարություններով գլխավոր վարչությունում շարունակվում է ինտենսիվ պտղատու այգիների և հատապտուղների հիմնման համար պետական աջակցության և ինտենսիվ այգեգործության զարգացման, արդիական տեխնոլոգիաների ներդրման և ոչ ավանդական բարձրարժեք մշակաբույսերի արտադրության խթանման պետական աջակցության ծրագրերի շրջանակներում հատկացվող փոխհատուցման միջոցների՝ խարդախությամբ հափշտակությանը և այդ նպատակով փաստաթղթերի կեղծմանը վերաբերող ևս մեկ քրեական վարույթի նախաքննությունը։ ՔԿ-ից  հայտնում են, որ կատարված նախաքննությամբ հիմնավորվել է, որ Արարատի մարզի բնակիչ Վ.Դ.-ն 2021թ. հուլիս ամսից մինչև 2023թ. մարտ ամիս կազմակերպել, ինչպես նաև նախնական…

Կարդալ ավելին

Մեկ օրում բացահայտվել է հանցագործության 104 դեպք. գրանցվել է 10 ավտովթար. վիրավորվել է 18 մարդ

Մեկ օրում բացահայտվել է հանցագործության 104 դեպք. գրանցվել է 10 ավտովթար. վիրավորվել է 18 մարդ

Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի՝ հուլիսի 30-ից 31-ը ՆԳՆ ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության 104 դեպք, որից 5-ը՝ նախկինում կատարված: Մասնավորապես՝ տրանսպորտային միջոց վարելու իրավունքից զրկված կամ այդ իրավունքը կասեցված կամ այդ իրավունքը չունեցող անձի կողմից տրանսպորտային միջոց վարելու՝ 22, անձնական ունեցվածքի գողության՝ 11, խարդախության՝ 10, մարմնական վնասվածք պատճառելու, թմրանյութի հայտնաբերման՝ 9-ական, ֆիզիկական ներգործության՝ 6, հոգեկան ներգործության՝ 5, խուլիգանության, անհետաձգելի միջամտության որոշումը չկատարելու, պաշտոնեական լիազորությունների չարաշահման՝ 3-ական, համակարգչային հափշտակության, գույքը ոչնչացնելու կամ վնասելու, պաշտոնեական կեղծիքի…

Կարդալ ավելին

Երևանի «Զվարթնոց» օդանավակայանում տեղի է ունենում ռուս սահմանապահների դուրսբերման արարողություն

Երևանի «Զվարթնոց» օդանավակայանում տեղի է ունենում ռուս սահմանապահների դուրսբերման արարողություն

Երևանի «Զվարթնոց» օդանավակայանում տեղի է ունենում ռուս սահմանապահների դուրսբերման արարողությունը։ Օգոստոսի 1-ից ռուս սահմանապահներն Երևանի «Զվարթնոց» օդանավակայանում ներկա չեն լինի։ Հիշեցնենք, որ դուրսբերման նախաձեռնությունը հայկական կողմինն է։ 2024 թվականի մարտի 6-ին Հայաստանը պաշտոնական նամակ է հղել Ռուսաստանին՝ «Զվարթնոց» օդանավակայանում ՌԴ ԱԴԾ սահմանապահների գործունեությունը դադարեցնելու վերաբերյալ, նույն օրը ճեպազրույցում դրա մասին հայտարարել է Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը։ «Հարցը աշխատանքային բնույթի է, այլ ոչ թե քաղաքական կամ աշխարհաքաղաքական»,- մարտի 12-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է…

Կարդալ ավելին

Էրդողանի կուսակցությանն ամենացածր աջակցությունն է վայելում 2002 թվականին իշխանության գալուց ի վեր

Էրդողանի կուսակցությանն ամենացածր աջակցությունն է վայելում 2002 թվականին իշխանության գալուց ի վեր

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի «Արդարություն և զարգացում» կուսակցությանը (AKP) հանրային աջակցությունը հասել է ամենացածր մակարդակին՝ 2002 թվականին կուսակցության իշխանության գալուց ի վեր։ Դրա մասին են վկայում Անկարայում տեղակայված MetroPOLL Research ընկերության հարցումների արդյունքները։ MetroPOLL «Թուրքիայի զարկերակ» հետազոտության արդյունքները ապրիլ, մայիս, հունիս և հուլիս ամիսների կտրվածքով հայտնել է ընկերության սեփականատեր, պրոֆեսոր Օզեր Սենկարը։ Արդյունքները ցույց են տվել, որ ԱԶԿ-ին ընտրողների աջակցությունը ապրիլից հուլիս 20,6%-ից անկում է ապրել, հասնելով մինչև 18,1%-ի: Չկողմնորոշված ​​ընտրողների հաշվին այն կազմում…

Կարդալ ավելին

44-օրյա պատերազմի հանգամանքները ուսումնասիրող քննիչ հանձնաժողովի զեկույցն 90 տոկոսով պատրաստ է. Անդրանիկ Քոչարյան

44-օրյա պատերազմի հանգամանքները ուսումնասիրող քննիչ հանձնաժողովի զեկույցն 90 տոկոսով պատրաստ է. Անդրանիկ Քոչարյան

Փակ հանդիպումներ, միջազգային գործընկերների հետ քննարկումներ ու երկրի անվտանգությունն ամրապնդող օրենսդրական նախագծեր. անցնող նստաշրջանի ընթացքում ՀՀ ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովն աշխատել է վերոնշյալ ուղղություններով: Հայտնում են ՀՀ ԱԺ-ից: Հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը հայտնել է՝ 44-օրյա պատերազմի հանգամանքները ուսումնասիրող քննիչ հանձնաժողովի զեկույցը ավարտական փուլի է բերվում: «Կարելի է ասել՝ զեկույցն 90 տոկոսով ավարտված վիճակում է: Դա նշանակում է մեծ ծավալի աշխատանք, որովհետև 1,5 տարի մենք աշխատեցինք, եւ դրա զգալի մասը տվյալ նստաշրջանի աշխատանքի…

Կարդալ ավելին
1 272 273 274 275 276 540