COP17-ի կազմակերպման ծախսերի և գնումների գործընթացի  վերաբերյալ.հերքուր

 COP17-ի կազմակերպման ծախսերի և գնումների գործընթացի  վերաբերյալ.հերքուր

Շրջակա միջավայրի նախարարությունը  պարզաբանում է  ԱԺ-ում օրերս  հնչած ընդդիմադիր խատգամավորների  տեսակետին, որ միջազգային կենսաբազմազանության համաժողովին ընդառաջ նախարարությունը կոռուպցիոն ռիսկեր կրող գնումներ է իրականացրել: Պարզ ասած նախարարությունը  Ի պատասխան Ազգային ժողովում COP17-ի կազմակերպման ծախսերի և գնումների գործընթացի վերաբերյալ հնչած հայտարարությունների՝ հարկ ենք համարում ներկայացնել հետևյալ փաստերը, որտեղ մասնավորապես ասվում է՝ Նախ ընդգծենք, որ COP17-ի Կապույտ և Կանաչ գոտիների համար նախատեսված տարածքների ընտրությունն իրականացվել է ՄԱԿ-ի համապատասխան ներկայացուցիչների գնահատմամբ։ Նախապատրաստական աշխատանքների ընթացքում ՄԱԿ-ի ներկայացուցիչները տարվա ընթացքում բազմիցս…

Կարդալ ավելին

Այս տարի մեծանուն երաժիշտը կդառնար 98 տարեկան

Այս տարի մեծանուն երաժիշտը կդառնար 98 տարեկան

Հոկտեմբերի 12-ը աշխարհահռչակ դուդուկահար, ՀՀ ժողովրդական արտիստ Ջիվան Գասպարյանի ծննդյան օրն էր։ Այս տարի մեծանուն երաժիշտը կդառնար 98 տարեկան։93 տարի դուդուկի լեգենդը ապրեց մաքուր ու ազնիվ կյանքով՝ նվիրված իր ընտանիքին, ընկերներին ու գործին։ Ինքնուս երաժշտից՝ դարձավ պրոֆեսիոնալ, ստացավ  ամենաբարձր կոչումներն ու մրցանակները։ Առաջին մեծ բեմելը Մոսկվայում էր, 1947 թվականին։ «Տասնինը տարեկան էի։ Ելույթ ունեցա Կրեմլում, որտեղ ներկա էր Ստալինը։ Նա ինձ «Պոբեդա» ժամացույց նվիրեց»,–հարցազրույցներից մեկում հիշում էր Վարպետը։ Նա հանդես եկավ ամենահեղինակավոր համերգասրահներում, անվանի երաժիշտների,…

Կարդալ ավելին

Անի Ավետիսյանի՝ ոստիկանություն ահազանգից 10 րոպե անց իրավապահները եղել են դեպքի վայրում. ՆԳՆ պարզաբանում

Անի Ավետիսյանի՝ ոստիկանություն ահազանգից 10 րոպե անց իրավապահները եղել են դեպքի վայրում. ՆԳՆ պարզաբանում

Ադրբեջանցու կրակոցից տուժած Անի Ավետիսյանի՝ ոստիկանություն ահազանգից 10 րոպե անց իրավապահները եղել են դեպքի վայրում։ Այս մասին   հարցմանն ի պատասխան պարզաբանել են Ներքին գործերի նախարարությունից։ «Հոկտեմբերի 1-ին ժամը 14։05-ին կինը զանգահարել է Սիսիան համայնքի Շաքի բնակավայրը սպասարկող՝ ՆԳՆ ոստիկանության ՀՈԳՎ Սիսիանի բաժնի համայնքային ոստիկանի բջջային հեռախոսահամարին։ Նշված ծառայողը սեպտեմբերի 30-ին ընդգրկված է եղել բաժնի օպերատիվ խմբում ծառայության, հոկտեմբերի 1-ի առավոտյան հանձնել է հերթապահությունը և գտնվել է Սիսիան քաղաքում գտնվող իր բնակության վայրում՝ հանգստի մեջ։ Չնայած…

Կարդալ ավելին

Գյումրիի Հաղթանակ զբոսայգում ծառահատումների դեպքով հաղորդում է ներկայացվել Քննչական կոմիտե․ԲԸՏՄ

Գյումրիի Հաղթանակ զբոսայգում ծառահատումների դեպքով հաղորդում է ներկայացվել Քննչական կոմիտե․ԲԸՏՄ

Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմինը «armtimes.com» լրատվական կայքում 2026 թվականի սեպտեմբերի 19-ին հրապարակված հոդվածի հիման վրա ուսումնասիրություն է իրականացրել Շիրակի մարզի Գյումրի քաղաքի Հաղթանակ զբոսայգում՝ ծառահատումների օրինականության հիմքերը պարզելու նպատակով։ Հարուցված վարչական վարույթի շրջանակում Տեսչական մարմնի և «Հայանտառ» ՊՈԱԿ-ի աշխատակիցները համատեղ զննել են հատված ծառերի տեղանքը։ Զննության ընթացքում հայտնաբերվել է տարբեր տեսակների և տրամագծերի 12 ծառի կոճղ։ Դրանցից մի քանիսը հատվել են մինչև աճի դադարեցման աստիճան, իսկ մյուսներն արմատախիլ են արվել։ Հաշվարկվել է բուսական աշխարհին…

Կարդալ ավելին

Ամիօ բանկը՝ «Յուվենտուսի» երրորդ ակադեմիայի և «Բոսկո Վելթաուն» նախագծի զարգացման գործընկեր

Ամիօ բանկը՝ «Յուվենտուսի» երրորդ ակադեմիայի և «Բոսկո Վելթաուն» նախագծի զարգացման գործընկեր

Ամիօ բանկը միացել է Հայաստանում «Յուվենտուսի» երրորդ ակադեմիայի և «Բոսկո Վելթաուն» բնակելի նախագծի զարգացման նախաձեռնությանը՝ նպաստելու ընտանիքների, երեխաների ու երիտասարդների համար նոր հնարավորությունների ստեղծմանը։ Այս նպատակով բանկը նախաձեռնող կողմերի` Բոսկո Վելթաունի և Red Invest group-ի հետ կնքել է համագործակցության հուշագիր՝ ուղղված ժամանակակից սպորտային, կրթական և համայնքային միջավայրի ձևավորմանը։ Նախագծերի շինարարության մեկնարկը տրվել է Կոտայքի մարզի Նոր Հաճն համայնքում։ Միջոցառումներին ներկա էին ՈՒԵՖԱ-ի և «Յուվենտուս» ֆուտբոլային ակումբի ներկայացուցիչներ, ֆուտբոլային լեգենդներ և պետական պաշտոնյաներ։ Ամիօ բանկի համար…

Կարդալ ավելին

ՄԻՊ ներկայացուցիչը մասնակցել է Բռնության դեմ պայքարի միջազգային օրվան նվիրված իրազեկման հանդիպմանը

ՄԻՊ ներկայացուցիչը մասնակցել է Բռնության դեմ պայքարի միջազգային օրվան նվիրված իրազեկման հանդիպմանը

ՄԻՊ ներկայացուցիչը մասնակցել է Բռնության դեմ պայքարի միջազգային օրվան նվիրված իրազեկման հանդիպմանը Հոկտեմբերի 2-ին Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի Գեղարքունիքի մարզային ստորաբաժանման ղեկավար Անի Հովեյանը մասնակցել է «Հայկական Կարիտաս» կազմակերպության Գավառի «Փոքրիկ Իշխան» ցերեկային խնամքի կենտրոնում կազմակերպված՝ «Ոչ բռնությանը» խորագրով իրազեկման հանդիպմանը։ Միջոցառումը կազմակերպվել է ՀՀ աշխատանքի և բարեկեցության նախարարության հայտարարած իրազեկման նախաձեռնության շրջանակում՝ Ոչ բռնության միջազգային օրվա կապակցությամբ։ Հանդիպմանը մասնակցել են կենտրոնի շահառուներ և ոլորտային մասնագետներ։ Հանդիպման ընթացքում բանախոսություններով հանդես են եկել ՄԻՊ ներկայացուցիչ Անի…

Կարդալ ավելին

Տրանսպորտային միջոցների տարհանումը հնարավոր կլինի իրականացնել առանց պարեկային ծառայողի անմիջական ներկայության՝ դրանք տեղափոխելով մասնավոր պահպանվող տարածքներ

Տրանսպորտային միջոցների տարհանումը հնարավոր կլինի իրականացնել առանց պարեկային ծառայողի անմիջական ներկայության՝ դրանք տեղափոխելով մասնավոր պահպանվող տարածքներ

Ներքին գործերի նախարարությունը նախատեսում է ընդլայնել տրանսպորտային միջոցների տարհանման (էվակուացիա) և պահպանության գործընթացում մասնավոր հատվածի ներգրավման հնարավորությունները։ Նախատեսվող կարգավորման համաձայն՝ տրանսպորտային միջոցների տարհանումը հնարավոր կլինի իրականացնել առանց պարեկային ծառայողի անմիջական ներկայության՝ դրանք տեղափոխելով մասնավոր պահպանվող տարածքներ և այնտեղ պահելով մինչև ՆԳՆ ոստիկանության կողմից համապատասխան որոշման կայացումը։ Ներքին գործերի նախարարությունը շահագրգիռ ֆիզիկական և իրավաբանական անձանց հրավիրում է մասնակցելու նախատեսվող փոփոխությունների վերաբերյալ քննարկմանը։ Մասնակցելու համար անհրաժեշտ է mia@gov.am էլեկտրոնային հասցեին ուղարկել մասնակցի տվյալները՝ ֆիզիկական անձի դեպքում՝ անունը…

Կարդալ ավելին

Պաշտպանի հանձնարարությամբ չհայտարարված մշտադիտարկման այց է իրականացվել Երևանի երեխայի խնամքի կենտրոն

Պաշտպանի հանձնարարությամբ չհայտարարված մշտադիտարկման այց է իրականացվել Երևանի երեխայի խնամքի կենտրոն

Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի ներկայացուցիչները 2026 թվականի հոկտեմբերի 1-ին չհայտարարված մշտադիտարկման այց են իրականացրել ՀՀ աշխատանքի և բարեկեցության նախարարության «Երևանի երեխայի խնամքի կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպություն (այսուհետ՝ Հաստատություն)։ Այցի ընթացքում ուսումնասիրվել են Հաստատության շենքային պայմանները, կոմունալ և սանիտարահիգիենիկ հարմարությունները, երեխաներին տրամադրվող խնամքը, մասնավորապես՝ առաջին բժշկական օգնության ծառայությունները, սնունդը և հագուստը, Հաստատության աշխատակազմի և երեխաների միջև հարաբերությունները, երեխաների իրավունքների և շահերի պաշտպանության վիճակը և փաստաթղթերը, դրանց համապատասխանությունը սահմանված պահանջներին ու կիրառելի չափորոշիչներին։ Պաշտպանի աշխատակազմի ներկայացուցիչներն…

Կարդալ ավելին

Պարզաբանում. կենսաչափական տվյալները պետության ինքնիշխան և ամբողջական լիազորության ներքո են, մասնավորը  չունի հասանելիություն տվյալների բազային

Պարզաբանում. կենսաչափական տվյալները պետության ինքնիշխան և ամբողջական լիազորության ներքո են, մասնավորը  չունի հասանելիություն տվյալների բազային

Համացանցում տարածվել է հերթական մանիպուլատիվ տեղեկատվությունն այն մասին, թե իբր նոր կենսաչափական  համակարգի ներդրմամբ պայմանավորված՝ քաղաքացիների կենսաչափական տվյալների կառավարումը փոխանցվում է  մասնավոր գործընկերոջը։ Ինչպես բազմիցս տեղեկացրել ենք, քաղաքացիների տվյալների օգտագործման իրավական և տեխնիկական շրջանակը  սահմանում է պետությունը։ Մասնավոր գործընկերն ապահովում է համակարգի համար անհրաժեշտ տեխնոլոգիական ենթակառուցվածքը, անվտանգային լուծումները և ներդնում է մասնագիտական գիտելիք՝ այն միջազգային բարձր չափանիշներին համապատասխան կառուցելու նպատակով։ Այսինքն՝ մասնավոր գործընկերոջը չի փոխանցվում քաղաքացիների տվյալները տնօրինելու իրավասությունը։ Մասնավոր գործընկերոջ առջև դրված է միջազգային…

Կարդալ ավելին

3 ֆինանսական սովորություն, որոնք կօգնեն ուսանողներին

3 ֆինանսական սովորություն, որոնք կօգնեն ուսանողներին

Ուսանողական տարիները նոր հնարավորությունների և ինքնուրույնության շրջան են։ Շատերի համար սա նաև սեփական եկամուտներն ու ծախսերը կառավարելու առաջին փորձն է։ Ահա երեք սովորություն, որոնք կօգնեն վերահսկել բյուջեն և խնայել։ 1. Խուսափել էմոցիոնալ գնումներից Զեղչերը, գովազդը և սոցիալական ցանցերում տեսած ապրանքները հաճախ դրդում են չպլանավորված գնումների։ Ավելի թանկ ապրանք գնելուց առաջ կարելի է կիրառել 24-ժամյա կանոնը՝ որոշումը մեկ օրով հետաձգելով։ Եթե հաջորդ օրը գնումը դեռ անհրաժեշտ է թվում և համապատասխանում է բյուջեին, որոշումն ավելի գիտակցված կլինի։…

Կարդալ ավելին
1 2 3 4 5 … 557