3 ֆինանսական սովորություն, որոնք կօգնեն ուսանողներին

Ուսանողական տարիները նոր հնարավորությունների և ինքնուրույնության շրջան են։ Շատերի համար սա նաև սեփական եկամուտներն ու ծախսերը կառավարելու առաջին փորձն է։ Ահա երեք սովորություն, որոնք կօգնեն վերահսկել բյուջեն և խնայել։

1. Խուսափել էմոցիոնալ գնումներից

Զեղչերը, գովազդը և սոցիալական ցանցերում տեսած ապրանքները հաճախ դրդում են չպլանավորված գնումների։ Ավելի թանկ ապրանք գնելուց առաջ կարելի է կիրառել 24-ժամյա կանոնը՝ որոշումը մեկ օրով հետաձգելով։ Եթե հաջորդ օրը գնումը դեռ անհրաժեշտ է թվում և համապատասխանում է բյուջեին, որոշումն ավելի գիտակցված կլինի։

2. Նվազեցնել «թվային գայթակղությունները»

Իմպուլսիվ ծախսերից խուսափելու համար կարելի է անջատել գովազդային ծանուցումները և խուսափել միաժամանակ գնումների շատ հավելվածներ ունենալուց։

Միաժամանակ արժե օգտվել ուսանողական կարգավիճակի առավելություններից։ Ուսանողական քարտը հաճախ զեղչեր է ապահովում թանգարաններում, թատրոններում, կինոթատրոններում, կրթական հարթակներում և այլ ծառայություններից օգտվելիս։

3. Խուսափել կանխիկից

Բանկային քարտը նույնքան օգտակար կարող է լինել, որքան ուսանողականը, որովհետև քարտային գործարքներն օգնում են հետևել նույնիսկ ամենափոքր ծախսերին, քանի որ դրանք պահպանվում են բանկային հավելվածում։

Ամիօ բանկն առաջարկում է ակցիայի շրջանակում անվճար* ձեռք բերել հենց ուսանողների համար նախատեսված Amio Mastercard Student քարտը և միաժամանակ հնարավորություն ունենալ ստանալու iPhone 18 Pro և այլ արժեքավոր նվերներ։

Գովազդային վիճակախաղին մասնակցելու համար անհրաժեշտ է ձեռք բերել քարտը և կատարել առնվազն մեկ՝ 10 000 ՀՀ դրամի կամ համարժեք արտարժույթի չափով անկանխիկ հաստատված գործարք։

Քարտը տրամադրվում է առանց բացման և տարեկան սպասարկման վճարների՝ 5 տարի ժամկետով։

Ակցիայի մանրամասները հասանելի են այստեղ։

Քարտը ձեռք բերելու համար անհրաժեշտ է լրացնել այս հայտը։

Ակցիայի ժամկետ՝ 15.10.2026։

amiobank.am | +374 10 59 20 20Բանկը վերահսկվում է ՀՀ ԿԲ-ի կողմից։

Spread the love