Հայաստանը ցանկացած պահի կարող է լիակատար շրջափակման մեջ հայտնվել. «Միասին»

Հայաստանը ցանկացած պահի կարող է լիակատար շրջափակման մեջ հայտնվել. «Միասին»

Կապան քաղաքը, փաստորեն, գոյություն չունի, և ցանկացած պահի կարող են հայտարարել, որ մուտքը քաղաք փակ է, և դա կբերի Մեղրի և Քաջարան մուտքի փակմանը։ Այս մասին մարտի 11-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց «Միասին» շարժման անդամ, ՀՀ նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը։ Դանից հետո, ըստ նրա, Հայաստանը կհայտնվի լիակատար շրջափակման մեջ, ինչպես եղավ Լեռնային Ղարաբաղի հետ։ Նա հավելել է, որ Կապանի օդանավակայանը գտնվում է ադրբեջանցիների ռադարի տակ։ «2020 թվականի դեկտեմբերին ՀՀ պաշտպանության նախարար Վաղարշակ Հարությունյանը (այժմ՝…

Կարդալ ավելին

Երևանի վարչական շրջաններից մեկի նախկին ղեկավարը հափշտակել է համայնքապատկան մանկապարտեզը

Երևանի վարչական շրջաններից մեկի նախկին ղեկավարը հափշտակել է համայնքապատկան մանկապարտեզը

Ա.Ս.-ն, 2011 թվականից մինչև 2018 թվականը զբաղեցնելով Երևան քաղաքի համայնքներից մեկի ղեկավարի պաշտոնը, իր մտերիմ Ա.Շ.-ի հետ հափշտակել է Երևանին սեփականության իրավունքով պատկանող՝ Ներքին Չարբախ 3-րդ փողոց 60/1 հասցեում գտնվող նախադպրոցական ուսումնական հաստատության 124.3 քմ մակերեսով և 18 մլն 720 հազար դրամ շուկայական արժեքով անշարժ գույքը: Այս մասին տեղեկանում է դատախազությունից: Շենգավիթ վարչական շրջանի դատախազության կողմից քրեական գործի (վարույթի) ուսումնասիրությամբ պարզվել է, որ 2018 թվականի փետրվարի 9-ին համայնքի ղեկավարը, Ա.Շ.-ի կողմից ստանալով իր սեփականության իրավունքը գրանցելու…

Կարդալ ավելին

Մի քանի աղբյուրից հաշվարկված և փոխանցված սոցվճարների առավելագույն չափը գերազանցող գումարները կվերադարձվեն ինքնաշխատ.ՊԵԿ

Մի քանի աղբյուրից հաշվարկված և փոխանցված սոցվճարների առավելագույն չափը գերազանցող գումարները կվերադարձվեն ինքնաշխատ.ՊԵԿ

Մի քանի աղբյուրից հաշվարկված և փոխանցված սոցիալական վճարների առավելագույն չափը գերազանցող գումարները ֆիզիկական անձանց առաջիկայում կվերադարձվեն ինքնաշխատ եղանակով և հարկային մարմին դիմելու անհրաժեշտություն այլևս չի լինի: Ինչպես  հայտնում են ՊԵԿ-ից, ֆիզիկական անձանց բանկային հաշվեհամարների վերաբերյալ տեղեկատվության ստացումը կիրականացվի առցանց եղանակով։ Այսինքն՝ ավտոմատ համակարգի միջոցով Կենտրոնական բանկը Պետական եկամուտների կոմիտեին կտրամադրի ֆիզիկական անձին պատկանող մեկ վավեր հաշվեհամար (անկախ արժույթից), որին էլ կփոխանցվի գումարը։ Միաժամանակ, եթե շահառուն ցանկանում է գումարները փոխանցվեն իր նախընտրած վավեր հաշվեհամարին, ապա կարող է…

Կարդալ ավելին

Տրանսպորտի թանկացումը բացասական ազդեցություն է թողնելու աշխատողների զգալի մասի եկամուտների վրա. հայտարարություն

Տրանսպորտի թանկացումը բացասական ազդեցություն է թողնելու  աշխատողների զգալի մասի եկամուտների վրա. հայտարարություն

Հայաստանի արհմիությունների կոնֆեդերացիան հանդես է եկել Երևանում հասարակական տրանսպորտի ուղեվարձի թանկացման վերաբերյալ հայտարարությամբ։ Հայտարարության տեքստում մասնավորապես նշված է․ «Հայաստանի արհմիությունների կոնֆեդերացիան, միավորելով 18 ճյուղային հանրապետական արհմիություններ, որոնցում ընդգրկված են  587  արհեստակցական կազմակերպություններ մոտ 200 000 արհմիության անդամներով, իր   մտահոգությունն է  հայտնում Երևանի ավագանու կողմից Երևանում նախատեսվող հասարակական տրանսպորտի ուղեվարձի թանկացման նախագծի առնչությամբ, որն անշուշտ ծանր սոցիալական  հետևանքներ կունենա մայրաքաղաքի բնակչության տարբեր խմբերի համար: ՀՀ վիճակագրական կոմիտեի վերջին տվյալների համաձայն՝ Հայաստանի Հանրապետության  բնակչության  24.8 %-ն աղքատ…

Կարդալ ավելին

Արա Բաբլոյանը և Արսեն Բաբայանն արդարացվել են

Արա Բաբլոյանը և Արսեն Բաբայանն արդարացվել են

ԱԺ նախկին նախագահ Արա Բաբլոյանը և ԱԺ աշխատակազմի ղեկավարի նախկին տեղակալ Արսեն Բաբայանն արդարացվել են՝ արարքում հանցակազմի բացակայության հիմքով։ Երևանի ընդհանուր իրավասության դատարանը՝ դատավոր Հարություն Մանուկյանի նախագահությամբ, հրապարակել է արդարացման վճիռը՝ ճանաչելով և հռչակելով նրանց անմեղությունն առաջադրված մեղադրանքում, գրում է «Փաստինֆո»-ն։ Հիշեցնենք, որ Արա Բաբլոյանի և Արսեն Բաբայանի նկատմամբ հետապնդումներն իրականացվել են 2019թ․-ին։ Արա Բաբլոյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական (2003թ․) օրենսգրքի 308-րդ հոդվածի 2-րդ եւ 314-րդ հոդվածի 1-ին մասերով, իսկ Արսեն Բաբայանին` ՀՀ քրեական (2003թ․)…

Կարդալ ավելին

Երեւանում ջրծաղիկից երեխա է մահացել

Երեւանում ջրծաղիկից երեխա է մահացել

Ծաղիկ Վարդանյանը ֆեյսբուքյան իր էջում ահազանգում է՝ ԲԿ-ներից մեկում ջրծաղիկ վիրուսային վարակիչ հիվանդություն ախտորոշումով բուժօգնություն ստացող բուժառուի մահվան մասին։ «Այսօր,  ըստ մեր հավաստի աղբյուրների Երևանի քաղաքապետարանի ենթակայությամբ գործող «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնում ջրծղիկ վիրուսային վարակիչ հիվանդություն ախտորոշումով  բուժօգնություն ստացող բուժառու (Հ..Կ  Տ…Ն ծնված 2015թ.)  մոտ  արձանագրվել է  կենսաբանական մահ: Հավելեմ, որ ըստ միջազգային ցուցանիշի ջրծաղիկ վարակից  մահացությունը արձանագրվում է 60000 դեպքից 1 -ի մոտ: 2020թ հունիսն ՀՀ առողջապահության պատասխանատուն փստում էր, որ« Ջրծաղիկի ակտիվությունը Հայաստանում…

Կարդալ ավելին

Նարեկ Մկրտչյանը կմասնակցի Նյու Յորքում կայանալիք ՄԱԿ Կանանց կարգավիճակի հարցերով հանձնաժողովի 68-րդ նստաշրջանին

Միավորված ազգերի կազմակերպության գլխավոր քարտուղարի հրավերով՝ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը մարտի 11-15-ը կմասնակցի Նյու Յորքում կայանալիք ՄԱԿ Կանանց կարգավիճակի հարցերով հանձնաժողովի 68-րդ նստաշրջանին (CSW68)։ Նախարարությունից  հայտնում են, որ նստաշրջանի օրակարգում ներառված են քննարկումներ՝ գենդերային հավասարության, ինչպես նաև կանանց ու աղջիկների առաջխաղացման ապահովման վերաբերյալ․ Նարեկ Մկրտչյանը ելույթ կունենա միջոցառման ընդհանուր քննարկման, ինչպես նաև նախարարական կլոր-սեղանի շրջանակում։ Այցի ընթացքում նախատեսված են նաև մի շարք հանդիպումներ՝ սոցիալական պաշտպանության ոլորտը համակարգող կառույցների ղեկավարների և այլ շահագրգիռ…

Կարդալ ավելին

Ի՞նչ է տեղի ունեցել Մելիք Մանուկյանին պատկանող գործարանում

Ի՞նչ է տեղի ունեցել  Մելիք Մանուկյանին պատկանող գործարանում

Այսօր  մամուլում շրջանառվեց  մի տեղեկություն , որ մարտի 9-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ինչպես ասվում է ժամը 14:15-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության Փրկարար ծառայության 9-11 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան-Սևան ավտոճանապարհի «Արծվի արձանի» դիմաց գործող շշերի գործարանում պայթյուն-փլուզում է տեղի ունեցել: Հայտնում է shamshyan.com-ը: Ըստ տեղեկությունների՝ պայթյուն-փլուզման հետևանքով 2 հոգի տեղափոխվել են հիվանդանոց:Թե ինչն է եղել պայթյուն-փլուզման պատճառը՝ պարզվում է: Նույն աղբյուրի փոխանցմամբ նշված էր , որ …

Կարդալ ավելին

Կանադան կվերականգնի ֆինանսական օգնությունը ՄԱԿ պաղեստինցի փախստականների գործակալությանը

Կանադան կվերականգնի ֆինանսական օգնությունը ՄԱԿ պաղեստինցի փախստականների գործակալությանը

Կանադան հայտարարել է, որ վերականգնում է ՄԱԿ պաղեստինցի փախստականների օգնության գործակալության ֆինանսավորումը այն հետաքննությունից հետո, որը ցույց է տվել, որ գործակալության որոշ աշխատակիցներ հանցակից են հոկտեմբերի 7-ին Իսրայելի վրա հարձակմանը, տեղեկացրել է ВВС-ն։ Կանադան 16 երկրներից մեկն է, որը դադարեցրել էր գործակալության հետագա ֆինանսավորումը այն բանից հետո, երբ Իսրայելը ներկայացրել էր գործակալության աշխատակիցների կողմից կատարված բռնության ապացույցներ։ Կանադայի հայտարարությունում ասված է, որ ֆինանսավորումը կվերականգնվի, քանի դեռ շարունակվում է աշխատակիցների հետաքննությունը։ 2022թ. տվյալներով՝ Կանադան զբաղեցնում է…

Կարդալ ավելին

Մենք հավատացած ենք, որ ՀՀ-ն կարող է ապահովել իր տարածքով անցնող ուղևորների անվտանգությունը. Արարատ Միրզոյան

Մենք հավատացած ենք, որ ՀՀ-ն կարող է ապահովել իր տարածքով անցնող ուղևորների անվտանգությունը. Արարատ Միրզոյան

Ադրբեջանի ակնկալիքը նաև այն է, որ Ադրբեջանի քաղաքացիները կանցնեն ՀՀ տարածքով՝ առանց անցնելու սահմանային ստուգման ընթացակարգեր, մաքսային հսկողություն։ Մենք հավատացած ենք, որ ՀՀ-ն կարող է ապահովել իր տարածքով անցնող ուղևորների անվտանգությունը: Այս մասին  «TRT World»-ի թղթակցին ասել է ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը՝ պատասխանելով  առևտրային միջանցքների մասին հարցին: «Հասկանալիորեն, Հայաստանը ոչ միայն հետաքրքրված է, այլև նաև պատրաստ է մաս դառնալ նոր միջազգային լոգիստիկ, տարանցիկ ուղիների։ Այս թեմայի շուրջ քննարկումը կառուցողականորեն ծավալելու, շոշափելի արդյունքների համար, ինչպես…

Կարդալ ավելին
1 306 307 308 309 310 546