Խորհրդարանի նախկին պատգամավորը կալանքի տակ է գրեթե 21 ամիս 

Նախկին պատգամավորի փաստաբանը տեղեկացնում է՝ Սուրեն Մանուկյանը կալանքի տակ է գրեթե 21 ամիս,   նրա կալանքի ժամկետը 3 ամսով երկարաձգվեց
ՀՅԴ Գերագույն մարմնի նախկին անդամ, ԱԺ նախկին պատգամավոր Սուրեն Մանուկյանի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրված է կալանքը, նա 2022թվականի օգոստոսի 11-ից անազատության մեջ է։ Ս․ Մանուկյանը և 3 այլ անձինք մեղադրվում են գործարար, «Ազատ դեմոկրատներ» կուսակցության ղեկավար Խաչատուր Քոքոբելյանի զառամյալ հորը առևանգելու, նրան ազատ արձակելու համար գումար ստանալու գործով։ Սուրեն Մանուկյանը չի ընդունում իրեն առաջադրված մեղադրանքը, այն համարելով սարքովի, շինծու; Ս․ Մանուկյանի պաշտպանները նշում են, որ 4 մեղադրյալներից միայն նրա նկատմամբ է կալանքը որպես խափանման միջոց կիրառվում,մեղադրյալներից մեկի հանդեպ, որպես այլընտրանքային խափանման միջոց ընտրված է տնային կալանքը, մեկի ուրիշի հանդեպ՝ բացակայելու արգելքը, իսկ չորրորդը այլ քրեական գործով դատապարտյալ է։ Քրեական գործով բոլոր 4 մեղադրյալներին առաջադրված է նույն մեղադրանքը, սակայն Ս․ Մանուկյանի նկատմամբ կիրառվում է առանձնահատուկ, տարբերակվող խիստ մոտեցում, ինչի պայմաններում նրա նկատմամբ կիրառվող խափանման միջոց կալանքը վերածվել է ազատազրկման ձևով պատժի, Սուրեն Մանուկյանի նկատմամբ դատավճռի բացակայության պարագայում։ Ս․ Մանուկյանի պաշտպան Սերգել Ոսկանյանը հայտնեց, որ ապրիլի 30-ին Տավուշի մարզի առաջին ատյանի դատարանի Իջևան քաղաքի նստավայրում կայացել է Սուրեն Մանուկյանի և մյուսների գործով դատական նիստ, որի ընթացքում հետազոտվել են քրեական գործով ապացույցներ, նաև քննվել է Ս․ Մանուկյանի խափանման միջոց կալանքի երկարաձգման հարցը։․Դատավոր Սասուն Մխիթարյանը որոշել է երեք ամսով երկարարաձգել Ս․ Մանուկյանի կալանքի ժամկետը։ Պաշտպան Ս․Ոսկանյանը հայտնեց, որ կալանքը երկարաձգելու որոշումը իրենք դատարանից դեռ չեն ստացել, որպեսզի իմանան, թե այս անգամ ինչ հիմքով է դատարանը երկարաձգել Ս․ Մանուկյանի կալանքի ժամկետը։
Spread the love