ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ Համբարձում Մաթեւոսյանը նշանակվել է վարչապետի գլխավոր խորհրդական: «Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» օրենքի 9-րդ հոդվածի 10-րդ մասով` Համբարձում Մաթևոսյանին նշանակել վարչապետի գլխավոր խորհրդական»,-ասված է որոշման մեջ: Հիշեցնենք, որ Համբարձում Մաթեւոսյանը դեկտեմբերի 12-ին ազատվել էր ՀՀ փոխվարչապետի պաշտոնից: Նշենք նաեւ, որ այս տարվա փետրվարի 9-ին զբոսաշրջիկների նկատմամբ ավազակային հարձակում կատարելու մեղադրանքով կալանավորվել է չորս անձ, որոնցից մեկը ՀՀ նախկին փոխվարչապետ Համբարձում Մաթեւոսյանի ազգականն է՝ Աղասի Մաթեւոսյանը:
Կարդալ ավելինԻրավունք
Պարեկային ծառայության ղեկավարն ազատվել է պաշտոնից
Հայաստանը մարդասիրական օգնության երկրորդ խմբաքանակն է ուղարկել Թուրքիա
Հայաստանը մարդասիրական օգնության երկրորդ խմբաքանակն է ուղարկել Թուրքիա։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Վահան Հունանյանը։ «Հայաստանը շարունակում է մարդասիրական օգնություն ուղարկել երկրաշարժից տուժած շրջաններ։ Երեկ ուշ երեկոյան մարդասիրական օգնության երկրորդ խմբաքանակով բեռնատարները Մարգարայի կամրջով հատել են հայ–թուրքական սահմանը»,– գրել է նա Twitter-ում։ Հայաստանը հումանիտար օգնության առաջին խմբաքանակը Թուրքիա էր ուղարկել փետրվարի 11-ին։ ՀՀ-ի հետ բանակցություններում Թուրքիայի ներկայացուցիչ Սերդար Քըլըչը հայտնել էր, որ հայկական կողմը 100 տոննա օգնություն է ուղարկել Ադիյաման։ Նշենք, որ Արարատ…
Կարդալ ավելինՊուտինն ու Ալիեւը հեռախոսով քննարկել են իրավիճակը Հայաստանի հետ սահմանին
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը եւ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը հեռախոսազրույց են ունեցել, որի ընթացքում քննարկել են Հարավային Կովկասում տիրող իրավիճակը։ Այս մասին հայտնում է Կրեմլի մամուլի ծառայությունը։ «Քննարկվել է Հարավային Կովկասի տարածաշրջանում առկա իրավիճակը։ Նշվել է ադրբեջանա-հայկական սահմանին կայունության եւ անվտանգության ապահովմանն ուղղված հետեւողական քայլերի կարեւորությունը։ Այս համատեքստում հաստատվել է Ռուսաստանի, Ադրբեջանի եւ Հայաստանի միջեւ ամենաբարձր մակարդակով համապատասխան համաձայնագրերի ողջ շրջանակի անվերապահ իրականացման տրամադրվածությունը»,- ասվում է հաղորդագրության մեջ։ Ինչպես նշել են Կրեմլի մամուլի ծառայությունում, մանրամասն…
Կարդալ ավելինԱրմեն Չարչյանի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել բացակայության մասին արգելքը
Բժիշկ-պրոֆեսոր, ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմեն Չարչյանի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել բացակայության մասին արգելքը: Այս մասին հաղորդեցին Դատախազությունից: Նշենք, որ փետրվարի 9-ին ՀՀ ազգային ժողովը գաղտնի քվեարկությամբ «Հայաստան» խմբակցության պատգամավոր, «Իզմիրլյան» ԲԿ նախկին տնօրեն Արմեն Չարչյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու թույլտվություն էր տվել։ Ըստ դատախազության՝ Չարչյանը, ներգրավված լինելով «Հաց բերողի»՝ Արթուր Սարգսյանի նկատմամբ իրականացվող դատաբժշկական փորձաքննության հանձաժողովի կազմում, ակնհայտ կեղծ եզրակացություն է տվել։ Արմեն Չարչյանն իրեն առաջադրված մեղադրանքը չի ընդունել՝ որակելով այն ակնհայտ անհիմն…
Կարդալ ավելինԱտեստավորման միջոցով մինչեւ 138.000 դրամ հավելավճար ստանալու հնարավորություն կընձեռվի արտադպրոցական կրթության ոլորտում աշխատող մանկավարժներին
Առաջարկվում է արտադպրոցական կրթության ոլորտում ներդնել աշխատողների մասնագիտական զարգացման եւ վարձատրության փոխկապակցված մեխանիզմ, որով մանկավարժներն ատեստավորման բավարար արդյունքի պարագայում պետական բյուջեից լրավճար ստանալու հնարավորություն կստանան: Ատեստավորման արդյունքով պայմանավորված՝ հավելավճարները կլինեն տարբեր. 70-79 տոկոսի դեպքում կսահմանվի 80.600 դրամ լրավճար, առանց հարկերի մանկավարժը կստանա 60.000 դրամ լրավճար, 80-89 տոկոսի դեպքում՝ 111.500 դրամ, կստանա՝ 80.000 դրամ, իսկ 90-100 տոկոսի դեպքում՝ 138.300 դրամ, առանց հարկերի լրավճարը կկազմի 100.000 դրամ: Այս մասին ասել է ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը «Կրթության մասին»…
Կարդալ ավելինԲարձր ենք գնահատում ՀՀ ջանքերը օտարերկրյա ներդրողների համար բարենպաստ միջավայր ստեղծելու ուղղությամբ. ՄԹ դեսպան
ՀՀ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանն այսօր՝ փետրվարի 10-ին, ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության արտակարգ և լիազոր դեսպան Ջոն Գալլագերին: Վահե Հովհաննիսյանը, ողջունելով հյուրերին, շնորհակալություն է հայտնել բրիտանական կողմին Հայաստանին աջակցելու պատրաստակամության համար: Նախարարը դեսպանին է ներկայացրել տնտեսական ընթացիկ իրավիճակը, առկա խնդիրներն ու մարտահրավերները: ՀՀ ֆինանսների նախարարությունից NEWS.am-ին հայտնում են, որ դեսպան Գալագերը շնորհավորել է Վահե Հովհաննիսյանին ֆինանսների նախարարի պաշտոնում նշանակվելու կապակցությամբ` նշելով, որ կարևորում է համագործակցության շարունակականության ապահովումը: Դեսպանը բարձր…
Կարդալ ավելինԴատարանը բավարարել է Վիգեն Սարգսյանին կալանավորելու միջնորդությունը
Երեւանի ընդհանուր իրավասության դատարանը բավարարել է ՀՀ պաշտպանության նախկին նախարար Վիգեն Սարգսյանին կալանավորելու միջնորդությունը: Այս մասին NEWS.am-ին հաղորդեցին ՀՀ գլխավոր դատախազությունից: Նշենք, որ Վիգեն Սարգսյանը մեղադրվում է պաշտոնեական լիազորություններն անցնելու մեջ: Ըստ իրավապահների՝ նա 2018 թվականի հունվարին պաշտպանական գերատեսչության հաշվեկշռում գտնվող շենքի բնակարանների բաշխման գործընթացում դիտավորությամբ կատարել է իր լիազորությունների շրջանակից ակնհայտորեն դուրս գործողություններ: Դատախազությունը վարույթն իրականացնող մարմնին հանձնարել է միջոցներ ձեռնարկել Սարգսյանի նկատմամբ հետախուզում հայտարարելու ուղղությամբ: Մեղադրանքի առնչությամբ Վիգեն Սարգսյանը հայտարարություն էր տարածել, նշելով, որ իր նկատմամբ այդպիսով…
Կարդալ ավելինՓոփոխություններով արտադպրոցական կրթության ոլորտում նախատեսում ենք ներդնել մասնագիտական զարգացման եւ վարձատրության բարձրացման փոխկապակցված մեխանիզմ. Ժաննա Անդրեասյան
Արտադպրոցական կրթության ոլորտը տարիներ ի վեր բարձիթողի վիճակում է, եւ շատ անելիքներ ունենք: Փոփոխություններով նախատեսում ենք ներդնել ոլորտում մասնագիտական զարգացման եւ վարձատրության բարձրացման փոխկապակցված մեխանիզմ: Այս մասին ասել է ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը` փետրվարի 9-ի ԱԺ հերթական նիստում առաջին ընթերցմամբ ներկայացնելով ««Կրթության մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը: Ժաննա Անդրեասյանի ներկայացմամբ արտադպրոցական հաստատությունների ցանցը ձեւավորվել է դեռեւս խորհրդային ժամանակաշրջանից: Հանրապետությունում ներկայում գործում են երաժշտական արվեստի, գեղարվեստի, մանկապատանեկան ստեղծագործության 240 դպրոց եւ կենտրոն,…
Կարդալ ավելինԲԴԽ-ի որոշմամբ՝ 6 դատավորների լիազորությունները դադարեցվել են
Բարձրագույն դատական խորհրդի կողմից առաջարկված օրենսդրական փոփոխությունների արդյունքում՝ լիազորությունները կասեցված 6 դատավորներ այսօրվանից դադարել են պաշտոնավարել: Այս մասին NEWS.am-ը տեղեկանում է ԲԴԽ-ից: «Նրանք են՝ Արա Կուբանյանը, Գեւորգ Նարինյանը, Բորիս Բախշիյանը, Ալբերտ Պետրոսյանը, Դավիթ Գրիգորյանն ու Արուսյակ Ալեքսանյանը: Վերը նշված օրենսդրական փոփոխության համաձայն՝ այսուհետ 1 ամսից ավելի լիազորությունները կասեցված դատավորների փոխարեն հնարավոր կլինի կատարել նոր նշանակումներ, ինչը կնպաստի դատարանների գերծանրաբեռնվածության թոթափմանը: Հավելենք, որ մինչ կատարված փոփոխությունները՝ լիազորությունները կասեցված դատավորների հաստիքները չէին համարվում թափուր եւ նրանց փոխարինելու մեխանիզմներ…
Կարդալ ավելին