Առաջին անգամ տեղի կունենա ձմեռային «Ֆեստիվառ» զբոսաշրջային-երաժշտական փառատոնը, որը կանցկացվի 2026 թվականի հունվարի 3-ին Ջերմուկում: Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը և Հանրային հեռուստաընկերությունը բոլորին հրավիրում են մասնակցելու տոնական միջոցառմանը։ Հունվարի 3-ին՝ ժամը 15:00-ից, Ջերմուկում կգործի տեղական արտադրանքի ամանորյա տոնավաճառ, իսկ ժամը 18:00-ին տեղի կունենա տոնական համերգ. բեմում կլինեն սիրված երգիչներ Արամ MP3-ն և Yellowheart խմբի երաժիշտ կատարողները: Տոնական համերգին կմիանա նաև «Մանկական Եվրատեսիլ 2025» մրցույթի մասնակից Ալբերտ Արմենակյանը՝ իր մրցութային հայտնի երգով: Միջոցառման մուտքն…
Կարդալ ավելինԻրավունք
Ամիօ բանկի շահույթի աճի միջին տարեկան տեմպը՝ ավելի քան 150%
Ամիօ բանկը ամփոփում է իր գործունեության երկու տարին։ 2023-2025 թվականները բանկի համար նշանավորվել են կայուն զարգացմամբ, ռազմավարական առաջընթացով և շուկայում դիրքերի էական ամրապնդմամբ։ Այս ժամանակահատվածում Ամիօ բանկը գրանցել է տպավորիչ ֆինանսական արդյունքներ, որոնք վկայում են արդյունավետ կառավարման, հստակ ռազմավարության և ճիշտ ընտրված զարգացման ուղու մասին։ Մասնավորապես, բանկի շահույթի աճի միջին տարեկան տեմպը 2023-2025թթ․ ընթացքում կազմել է ավելի քան 150%՝ մինչև հարկումը։ Այս ցուցանիշը խոսում է ոչ միայն բանկի ֆինանսական կայունության, այլև շուկայի փոփոխություններին արագ հարմարվելու,…
Կարդալ ավելինԱրդիականացվել է մետրոպոլիտենի կարգավարական կենտրոնը
Երևանի մետրոպոլիտենը շարունակում է իր ենթակառուցվածքների փուլային արդիականացումը՝ ուղևորների հարմարավետությունն ու անվտանգությունն առաջնահերթություն դիտարկելով։ Կառավարության ֆինանսավորմամբ, 600 միլիոն դրամի ներդրման շրջանակում, որի առաջին փուլով՝ 2025 թվականի ընթացքում 170 միլիոն դրամի չափով, ամբողջությամբ փոխարինվել է Երևանի մետրոպոլիտենի կարգավարական կենտրոնի ղեկավարման հին վահանակը, որը գործում էր 80-ականների վերջերից և այլևս չէր համապատասխանում ժամանակակից տեխնիկական պահանջներին։ Կարգավարական կենտրոնը մետրոպոլիտենի «ուղեղն» է, որտեղից իրականացվում է գնացքների շարժի օպերատիվ կառավարումն ու վերահսկումը ողջ գծի երկայնքով՝ ներառյալ երթևեկության անվտանգության ապահովումը,…
Կարդալ ավելինՔաղաքականության տոկոսադրույքն իջեցվել է 0.25 տոկոսային կետով
Դեկտեմբերի 16-ին տեղի է ունեցել Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի նիստ, որի ժամանակ որոշվել է՝ իջեցնել վերաֆինանսավորման տոկոսադրույքը 0.25 տոկոսային կետով՝ սահմանելով 6․50% Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի կողմից տրամադրվող լոմբարդային ռեպոյի տոկոսադրույքը սահմանել 8.00 %, Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի կողմից բանկերից ներգրավվող միջոցների տոկոսադրույքը սահմանել 5.00 %: ՀՀ կենտրոնական բանկի նախագահ Մարտին Գալստյանի մասնակցությամբ մամուլի ասուլիսը տեղի կունենա այսօր՝ ժամը 14։00-ին, և ուղիղ եթերով կհեռարձակվի ՀՀ ԿԲ յութուբյան ալիքով և ֆեյսբուքյան էջով։ Այսօր՝ ժամը…
Կարդալ ավելինՍպենդիարյանի անվան Օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնը կղեկավարի Մաեստրո Հովհաննես Չեքիջյանըի բեմում կկայանա բացառիկ համերգ՝
Դեկտեմբերի 23-ին, ժամը 19:00-ին, Ալ. Սպենդիարյանի անվան Օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի բեմում կկայանա բացառիկ համերգ՝ Հայաստանի ազգային ակադեմիական երգչախմբի և Հայաստանի օպերայի և բալետի ազգային թատրոնի նվագախմբի մասնակցությամբ։ Համերգը կղեկավարի Մաեստրո Հովհաննես Չեքիջյանը։ Կհնչի համաշխարհային երաժշտության ամենահզոր ու հուզիչ ստեղծագործություններից մեկը՝ Բեռլիոզի «Ռեքվիեմ»-ը (Grande Messe des Morts)։ Վերջին անգամ այս մոնումենտալ ստեղծագործությունը Հայաստանի ազգային ակադեմիական երգչախումբը կատարել է 1980 թվականին Կաունասում (Լիտվա)։ Այժմ՝ տասնամյակներ անց, հայ հանդիսատեսը կրկին հնարավորություն կունենա լսելու այս անմահ…
Կարդալ ավելին2025 թվականի ընթացքում Ամիօ բանկը սպասարկել է ավելի քան 1 միլիոն հաճախորդի
Եթե տարվա ընթացքում այցելել եք Ամիօ բանկի մասնաճյուղերից որևէ մեկը կամ կապ եք հաստատել զանգերի սպասարկման կենտրոնի հետ, ապա դուք մեկն եք այն մեկ միլիոն հաճախորդներից, որոնց Ամիօն սպասարկել է մեկ տարում։ Ամիօ բանկը, կարևորելով իր հիմնական արժեքը՝ մարդակենտրոն մոտեցումը, ձգտում է ծառայությունները դարձնել առավել հասանելի յուրաքանչյուրի համար։ Հենց այդ պատճառով բանկը սպասարկում է իր հաճախորդներին մի քանի հարթակներով՝ Նախընտրո՞ւմ եք անձամբ այցելել մասնաճյուղ՝ ընտրեք 35 մասնաճյուղերից որևէ մեկը Երևանում կամ մարզերում։ 2025 թվականին…
Կարդալ ավելինՊուտինը բացատրել է, թե ինչ կլինի, եթե Ուկրաինան հրաժարվի երկխոսությունից
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ Ռուսաստանը կհետապնդի իր նպատակները ռազմական ճանապարհով, եթե ուկրաինական կողմը հրաժարվի բովանդակալից բանակցություններից: Ըստ «Коммерсантъ»-ի՝ Պուտինը նման հայտարարություն է արել Պաշտպանության նախարարության կոլեգիայի ընդլայնված նիստում: Ըստ Պուտինի՝ Ռուսաստանը սկզբում առաջնահերթություն է տվել հակամարտության դիվանագիտական կարգավորմանը և դրա պատճառների վերացմանը՝ երկխոսության միջոցով: Սակայն, եթե Ուկրաինան և նրա միջազգային դաշնակիցները հրաժարվեն բանակցություններից, Ռուսաստանը մտադիր է «ապահովել այն տարածքների ազատագրումը, որոնք համարում է իր պատմական հողերը՝ ռազմական միջոցներով»,- նշել է ՌԴ առաջնորդը:…
Կարդալ ավելինԱյս Ամանորի լավագույն նվերը՝ Amio Mastercard World քարտը
Ամանորը լավագույն ժամանակն է ընտրելու այն լուծումները, որոնք կյանքը դարձնում են ավելի հարմարավետ։ Mastercard World պրեմիում քարտը հենց այդ լուծումն է և այժմ այն հասանելի է Ամիօ բանկում։ Քարտը համադրում է Mastercard-ի առավելությունները և Ամիօ բանկի առաջարկները՝ դարձնելով վճարումները, ճանապարհորդությունները և կազմակերպչական հարցերը ավելի պարզ ու հաճելի։ Հատուկ առաջարկ : Մինչև 2026 թ. փետրվարի 28-ը Mastercard World պրեմիում քարտի տարեկան սպասարկման վճարը կազմում է ընդամենը 9000 դրամ՝ 18,000 դրամի փոխարեն։ Mastercard World քարտով Ձեզ հասանելի…
Կարդալ ավելինՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Արարատի և Վայոց ձորի մարզերում
ՆԳՆ սպասարկման գրասենյակները շարունակում են իրականացնել շրջիկ սպասարկում՝ քաղաքացիներին մատուցելով և՛ միգրացիայի և քաղաքացիության ծառայության, և՛ հաշվառման-քննական բաժինների ծառայություններ։ ՆԳ նախարարի հրամանի համաձայն՝ դեկտեմբերի 18-ին ծառայություններ կմատուցվեն․ ժամը 11։30-16:00, Վայոց ձորի մարզի Վայք համայնքում՝ համայնքապետարանի հարևանությամբ, ժամը 10:00-16:00, Արարատի մարզի Արարատ համայնքում՝ համայնքապետարանի հարևանությամբ։ Շրջիկ սպասարկման շրջանակում քաղաքացիները կարող են փոխանակել անձնագիրը, ստանալ ժամանակավոր պաշտպանության վկայական, տեղեկանքներ, իսկ տեղահանված անձինք ՀՀ քաղաքացիություն ստանալու համար կարող են տեղում դիմումներ ներկայացնել։ Վարորդական իրավունքի ու սեփականության վկայականների, հաշվառման…
Կարդալ ավելին«Լույսի ծածկագիրը» ինտերակտիվ տոնական ներկայացում՝ Ավետիք Իսահակյանի տուն-թանգարանում
Ավետիք Իսահակյանի տուն-թանգարանն Ամանորի տոներին՝ դեկտեմբերի 19-ից հունվարի 4-ը, փոքրիկ այցելուներին և նրանց ծնողներին հրավիրում է «Լույսի ծածկագիրը» ինտերակտիվ տիկնիկային ներկայացմանը։ Ներկայացումը ստեղծվել է Վարպետի մանկական ստեղծագործությունների հիման վրա և միավորում է գիտությունը, կրթությունը, սերը, իմաստությունն ու ճշմարտությունը։ Միջոցառումն իրականացվում է Ավետիք Իսահակյանի 150-ամյակի հոբելյանական ծրագրի շրջանակում։ Ներկայացումը հանդիսատեսին կտեղափոխի Իսահակյանի հեքիաթային աշխարհ՝ ստեղծելով տոնական, ջերմ և կախարդական մթնոլորտ։ Փոքրիկներն ու մեծերը միասին կպարզեն՝ որն է «Ամենապիտանի բանը», կփորձեն հասնել «Արևի մոտ» և կհանդիպեն «Նուկիմ…
Կարդալ ավելին









