Քննարկվել են թվային հարթակների միջոցով ոչ կանոնավոր ուղևորափոխադրման ծառայությունների ոլորտի  զարգացմանն առնչվող հարցեր

 

Մրցակցության և սպառողների շահերի պաշտպանության հանձնաժողովի ներկայացուցիչները մասնակցել են
«Հայաստանում մրցակցության և սպառողների շահերի պաշտպանությունը թվային հարթակների զարգացման
համատեքստում» միջոցառմանը, որի շրջանակում քննարկվել են թվային հարթակների միջոցով ոչ կանոնավոր
ուղևորափոխադրման ծառայությունների ոլորտի զարգացմանն առնչվող հարցեր։ Միջոցառմանը մասնակցել են
պետական պաշտոնյաներ, մասնավոր հատվածի ներկայացուցիչներ, փորձագետներ։
Հիշեցնենք, որ առցանց տաքսիների ոլորտի բարելավման նպատակով Հանձնաժողովը Yandex Go-ի հետ
ստեղծել էր աշխատանքային խումբ, որի շրջանակում մինչ այժմ իրականացվել են մի շարք կարևոր աշխատանքներ՝
ուղղված ինչպես վարորդների, այնպես էլ ուղևորների շահերի առավել արդյունավետ պաշտպանությանը։ Այդ թվում՝
-Ծառայությունն այժմ հրաժարվում է իր վարձատրության («միջնորդավճարի») մի մասից այն պատվերների
համար, որոնց արժեքը բարձր պահանջարկի ժամանակ ավելի քան երկու անգամ գերազանցում է բազային
սակագնով ուղևորության արժեքը։ Բարձր պահանջարկի ժամանակ սա ավելի բարձր եկամտի հնարավորություն
է տալիս վարորդներին։
– Յանդեքս Պլյուսի բաժանորդների համար Yandex Go-ն գործարկել է 5% քեշբեք (հետվճար) բարձր
սակագներում ուղևորությունների դիմաց՝ նախկինում վարորդի հաշվին տրամադրվող զեղչի փոխարեն:
– Ծառայության վարձատրությունը («միջնորդավճարը») դարձել է աստիճանական՝ «Ստարտ/Էկոնոմ»
սակագնում նվազելով մինչև 14.5%, իսկ ավելի բարձր սակագներում կազմելով 16.5%։
– Սահմանվել է մեքենայի համար սակագնի հասանելիության երաշխիք․ 2026 թվականի հունվարի 1-ից
յուրաքանչյուր մեքենա ունի երաշխավորված ժամկետ, որի ընթացքում կպահպանի տվյալ սակագնով
պատվերներ կատարելու հնարավորությունը։ Դա թույլ է տալիս վարորդներն ավելի հեշտ ընտրություն
կատարել պատվերներ կատարելու համար նոր մեքենա ընտրելիս։
– Սահմանվել է գնի բարձրացման ալգորիթմի վերին սահման բարձր պահանջարկի պայմաններում․
եռամսյակային կտրվածքով բազային արժեքի նկատմամբ գնի եռակի աճը չի կարող գերազանցել դեպքերի
ընդհանուր ծավալի 5 տոկոսը։
– Yandex Go հավելվածում արդեն ցուցադրվում են ուղևորության արժեքի ձևավորման մանրամասները՝
օգնելով օգտատերերին տեսնել, թե ինչպես է ձևավորվում յուրաքանչյուր ուղևորության արժեքը, ներառյալ
բարձր պահանջարկի ժամանակ կիրառվող՝ գնի բարձրացման գործակիցը։
REPUBLIC OF ARMENIA
COMPETITION AND
CONSUMER PROTECTION
COMMISSION

РЕСПУБЛИКА АРМЕНИЯ
КОМИССИЯ

– «Ստարտ»/«Էկոնոմ» սակագնում ներդրվել է վիրտուալ հերթերի ձևավորման գործիքը, որը թույլ է տալիս
սպառողին իրական ժամանակում գնահատել և ավելի արդյունավետ կողմնորոշվել ուղևորափոխադրման
ընտրության հարցում։
– Սակագների քարտերում ավելացվել է մեքենաների և ծառայության մասին մանրամասն տեղեկատվությունը՝
ուղևորի համար ավելի կանխատեսելի դարձնելով ծառայությունն ու դրա որակը։
Միջոցառման շրջանակում Yandex Go-ն հայտարարել է, որ Հայաստանում նախատեսվում է գործարկել նոր՝
լոուքոսթ ծառայություն, որը վարորդներին և ուղևորներին կառաջարկի ոչ կանոնավոր ուղևորափոխադրման
ծառայությունների լրացուցիչ այլընտրանք թվային հարթակի միջոցով։

Spread the love