ԶՈւ ԳՇ պետը խրախուսել է վարժական հավաքների մասնակիցներին(ֆոտոշարք)

ԶՈւ ԳՇ պետը խրախուսել է վարժական հավաքների մասնակիցներին(ֆոտոշարք)

ՊՆ-ից «progressarmenia.com»-ին  հայտնում են, որ մայիսի 13-ին ՊՆ Վ. Սարգսյանի անվան ռազմական համալսարանում տեղի է ունեցել պատրաստման և վերապատրաստման 25-օրյա վարժական հավաքների ավարտական միջոցառումը: Ողջունելով մասնակիցներին և կարևորելով մասնագիտական վերապատրաստումը` ԶՈւ ԳՇ պետ, պաշտպանության նախարարի առաջին տեղակալ, գեներալ-մայոր Էդվարդ Ասրյանը շնորհակալություն է հայտնել ներգրավված անձնակազմին` մարտական պատրաստության և զինվորական կարգապահության բարձր արդյունքներ ցուցաբերելու համար: Միջոցառման ավարտին առավել աչքի ընկած մասնակիցները խրախուսվել են:        

Կարդալ ավելին

Առաջարկվում է տուգանքներ սահմանել սահմանային գետերից ապօրինի ավազ արդյունահանելու համար

Առաջարկվում է տուգանքներ սահմանել սահմանային գետերից ապօրինի ավազ արդյունահանելու համար

«ՀՀ ընդերքի մասին օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» եւ «Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքում լրացում կատարելու մասին» նախագծերի փաթեթով առաջարկվում է սահմանել գետերի հունի արգելապատնեշների կառուցման նպատակով օգտակար հանածոյի հանույթի միանգամյա թույլտվության տրամադրման ընթացակարգ: Նախատեսվում է նաեւ սահմանել սահմանային գետերի գետաողողատներից ավազ արդյունահանող կազմակերպությունների կողմից գետի հունից արդյունահանման դեպքերի հայտնաբերման գործիքակազմ` իրավախախտում կատարած անձանց հայտնաբերելու նպատակով, որը հիմնականում պայմանավորված է Արաքս գետի շուրջ ստեղծված հիմնախնդիրների լուծման անհրաժեշտությամբ: Երկրորդ օրինագծով` սահմանային շերտում սահմանային գետերի գետաողողատներից ավազ արդյունահանելու նպատակով…

Կարդալ ավելին

Ադրբեջանական կողմը կրկին ագրեսիա է ցուցաբերել ՀՀ Սոթքի սահմանի նկատմամբ

Ադրբեջանական կողմը կրկին ագրեսիա է ցուցաբերել ՀՀ  Սոթքի սահմանի նկատմամբ

ՀՀ  ՊՆ  հասարակայնության կապերի վարչությունը հաղորդագրություն է տարածել, ըստ որի մայիսի 11-ին՝ ժամը 06:00-ից, Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները հրետանային և ականանետային միջոցներից կրակ են բացել Սոթքի ուղղությամբ տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ:Ավելի ուշ ՊՆ նոր հաղորդագրություն տարածեց՝ Ժամը 07:00-ի դրությամբ հայկական կողմն ունի 2 վիրավոր: ՀՀ զինված ուժերի ստորաբաժանումները ձեռնարկում են համապատասխան պաշտպանական-կանխարգելիչ միջոցառումներ: Ադրբեջանի ՊՆ հաղորդագրությունն այն մասին, թե իբր մայիսի 10-ի երեկոյան ՀՀ ԶՈՒ-ն կրակ է բացել ադրբեջանական դիրքերի ուղղությամբ ինչի հետևանքով վիրավորում է ստացել…

Կարդալ ավելին

Քննարկվել է Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ ընթացող խաղաղության գործընթացը. Հայաստան-ԱՄՆ բարեկամական խմբի անդամներն աշխատանքային այցով ԱՄՆ-ում են

Քննարկվել է Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ ընթացող խաղաղության գործընթացը. Հայաստան-ԱՄՆ բարեկամական խմբի անդամներն աշխատանքային այցով ԱՄՆ-ում են

Աշխատանքային այցով Վաշինգտոնում գտնվող ՀՀ ԱԺ Հայաստան-ԱՄՆ բարեկամական խմբի անդամները` խմբի ղեկավար, «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանը, Արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Սարգիս Խանդանյանը, «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորներ Վահագն Ալեքսանյանը, Հռիփսիմե Գրիգորյանը, «Հայաստան» խմբակցության պատգամավոր Իրինա Գասպարյանը, ինչպես նաեւ ԱՄՆ-ում ՀՀ արտակարգ եւ լիազոր դեսպան Լիլիթ Մակունցը մասնակցել են Ատլանտյան խորհրդի ուղեղային կենտրոնում Միջազգային հանրապետական ինստիտուտի հետ համատեղ կազմակերպված պանելային քննարկմանը, որին մասնակցել են նաեւ Ատլանտյան խորհրդի եվրասիական կենտրոնի գլխավոր տնօրեն Ջոն Հերբսթը, Միջազգային…

Կարդալ ավելին

«Երևանը համաձայնել է նախ հանդիպում անցկացնել առանց Մակրոնի». մանրամասներ Փաշինյան-Ալիև հանդիպմանն ընդառաջ

«Երևանը համաձայնել է նախ հանդիպում անցկացնել առանց Մակրոնի». մանրամասներ Փաշինյան-Ալիև հանդիպմանն ընդառաջ

Բրյուսելում առաջիկա կիրակի նախատեսված Փաշինյան-Ալիև-Միշել հանդիպումը հնարավոր չէր լինի կազմակերպել, եթե կողմերը մինչ այդ առաջընթաց չունենային Վաշինգտոնում: Այս մասին «Ազատությանը» փոխանցել է Եվրամիության (ԵՄ) բարձրաստիճան պաշտոնյաներից մեկը՝ անանուն մնալու պայմանով։ Ըստ այդ դիվանագետի՝ մայիսի 14-ին կայանալիք հանդիպումը Եվրամիության շարունակական դիվանագիտական ջանքերի, ինչպես նաև Միացյալ Նահանգներում տեղի ունեցած հաջող բանակցությունների արդյունքն է։ «Եթե վաշինգտոնյան հանդիպումը գոհացուցիչ չլիներ, դրանից հետո ևս մեկ քննարկում կազմակերպելն իմաստ չէր ունենա», – փոխանցում են եվրոպական աղբյուրները։ Բրյուսելի միջնորդությամբ հանդիպումները դադարել էին…

Կարդալ ավելին

Մեր երկրում նոր ինստիտուտ է ներդրվում. խորհրդարանական լսումներ «Կամավոր աշխատանքի մասին» եւ հարակից օրենքների նախագծերի վերաբերյալ

Մեր երկրում նոր ինստիտուտ է ներդրվում. խորհրդարանական լսումներ «Կամավոր աշխատանքի մասին» եւ հարակից օրենքների նախագծերի վերաբերյալ

ՀՀ ԱԺ աշխատանքի եւ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովը մայիսի 10-ին կազմակերպել էր խորհրդարանական լսումներ: Քննարկման առանցքում «Կամավոր աշխատանքի մասին» եւ հարակից օրենքների նախագծերի փաթեթն էր: Բացման խոսքում հանձնաժողովի նախագահ Հերիքնազ Տիգրանյանն ընդգծել է, որ մեծ է հանրային հետաքրքրությունը կամավոր աշխատանքին վերաբերող նախաձեռնության հետ կապված: Նա կարեւորել է այս փուլում առաջարկների ու տեսակետների հավաքագրումը, որոնցից շատերը լրամշակման արդյունքում կընդգրկվեն նախագծում: Հերիքնազ Տիգրանյանի գնահատմամբ մեր երկրում նոր ինստիտուտ է ներդրվում. թեեւ կամավորությունն օրենսդրական որոշակի կարգավորումներ ունի, սակայն…

Կարդալ ավելին

Պեսկովը հաստատել է, որ հաջորդ շաբաթ Պուտինի եւ Փաշինյանի հանդիպման ծրագրեր կան

Պեսկովը հաստատել է, որ հաջորդ շաբաթ Պուտինի եւ Փաշինյանի հանդիպման ծրագրեր կան

ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, պատասխանելով հաջորդ շաբաթ Մոսկվայում Վլադիմիր Պուտինի եւ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հնարավոր հանդիպման մասին հարցին, ասել է, որ «որոշակի ծրագրեր» քննարկվում են, սակայն հորդորել է «առաջ չընկնել», հայտնում է «ՌԻԱ Նովոստին»։ «Դեռ առաջ չընկնենք։ Որոշակի ծրագրեր քննարկվում են։ Կախված նրանից, թե ինչպես կավարտվի քննարկումը, մենք համապատասխան հայտարարություն կանենք։ Դեռ վաղ ենք համարում այդ մասին ասել», – լրագրողներին ասել է Պեսկովը՝ պատասխանելով հարցին՝ արդյոք ծրագրվում են բանակցություններ։ Ավելի վաղ Մոսկվա…

Կարդալ ավելին

Մենք տարածքային պահանջներ չունենք մեր հարեւանների նկատմամբ, նույնը ակնկալում ենք նրանցից. Ալեն Սիմոնյանն՝ Անկարայում

Մենք տարածքային պահանջներ չունենք մեր հարեւանների նկատմամբ, նույնը ակնկալում ենք նրանցից. Ալեն Սիմոնյանն՝ Անկարայում

Հայաստանն իր արտաքին քաղաքականության մեջ վերահաստատել է բարիդրացիական հարաբերությունների եւ փոխշահավետ համագործակցության սկզբունքները. Մենք տարածքային պահանջներ չունենք մեր հարեւանների նկատմամբ եւ ակնկալում ենք, որ մեր հարեւանները նույնպես կառաջնորդվեն այդ սկզբունքով: Այս մասին այսօր՝ մայիսի 4-ին, Անկարայում Սեւծովյան տնտեսական համագործակցության խորհրդարանական վեհաժողովի 30-ամյակին նվիրված խորհրդարանների նախագահների գագաթնաժողովում իր ելույթի ժամանակ նշել է ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը: Նա նաեւ ընդգծել է. «2022 թվականի հոկտեմբերի 6-ին Պրահայում տեղի ունեցած քառակողմ հանդիպման ժամանակ Ֆրանսիայի նախագահի եւ Եվրոպական խորհրդի…

Կարդալ ավելին

Հայաստանն ու Ադրբեջանը մոտ են խաղաղության պայմանագրի եզրագիծը հատելուն. Էնթոնի Բլինքեն

Հայաստանն ու Ադրբեջանը մոտ են խաղաղության պայմանագրի եզրագիծը հատելուն. Էնթոնի Բլինքեն

Հայաստանի եւ Ադրբեջանի արտգործնախարարները ԱՄՆ–ում մի քանի օր տեւած բանակցություններում գրանցել են շոշափելի առաջընթաց եւ խաղաղության համաձայնագիրն արդեն շատ մոտ է։ Այս մասին այսօր՝  մայիսի 4–ին ԱՄՆ–ում բանակցությունների եզրափակիչ նիստում ասել է ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը։ «Եվ Հայաստանը, եւ Ադրբեջանը ընդունում են, որ կայուն խաղաղության հասնելու միակ ճանապարհը երկխոսության միջոցով է։ Կողմերը շատ ծանր հարցեր են քննարկել վերջին օրերին, եւ շոշափելի առաջընթաց են գրանցել տեւական խաղաղության պայմանագրի հարցում։ Հուսով եմ եւ կարծում եմ, որ ինչպես…

Կարդալ ավելին

Սուրեն Պապիկյանն առանձնազրույցներ է ունեցել սպաների հետ

Մայիսի 4-ին զորամասեր կատարած այցի շրջանակում պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն առանձնազրույցներ է ունեցել ՊՆ N զորամասի սպայակազմի հետ: Առանձնազրույցների ընթացքում նախարարն անդրադարձել է ԶՈՒ մարտունակության բարձրացմանն ու կարգապահության ամրապնդմանն ուղղված աշխատանքներին, ինչպես նաև սպաների ծառայությանն առնչվող մի շարք հարցերի: Սպաների հետ նախարար Պապիկյանը զրուցել է նաև նրանց սոցիալ-կենցաղային պայմանների շուրջ: Պաշտպանական գերատեսչության ղեկավարը վստահեցրել է, որ սպաների ծառայության արդյունավետության ու որակի բարձրացումը, նրանց սոցիալական ապահովության ուղղությամբ մի շարք ծրագրերի իրականացումը մշտապես գտնվում են ՀՀ ռազմաքաղաքական…

Կարդալ ավելին
1 … 462 463 464 465 466 … 557