ԿԱՍԵՑՎԵԼ Է ԿԱԹՆԱՄԹԵՐՔԻ ԱՐՏԱԴՐԱՄԱՍԻ ԱՌԱՆՁԻՆ ԱՐՏԱԴՐԱՏԵՍԱԿՆԵՐԻ ԱՐՏԱԴՐԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆԸ

ԿԱՍԵՑՎԵԼ Է ԿԱԹՆԱՄԹԵՐՔԻ ԱՐՏԱԴՐԱՄԱՍԻ ԱՌԱՆՁԻՆ ԱՐՏԱԴՐԱՏԵՍԱԿՆԵՐԻ ԱՐՏԱԴՐԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆԸ

ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Երևանի կենտրոնի տեսուչները ստուգում են իրականացրել անհատ ձեռնարկատեր Տարեն Մաթևոսյանին պատկանող կաթնամթերքի արտադրամասում (Լոռու մարզ, Շահումյան), որի ընթացքում կատարել են ապրանքնատեսակների նմուշառում և հանձնել լաբորատոր հետազոտության: Ըստ լաբորատոր փորձաքննության արդյունքների՝ «Պանիր Չանախ» նմուշները ԱՑԽՄ՝ աղիքային ցուպիկի խմբի մանրէներ ցուցանիշով, չի համապատասխանել կանոնակարգերով սահմանված պահանջներին։ ՍԱՏՄ ղեկավարի որոշմամբ՝ կաթնամթերքի արտադրամասի առանձին արտադրատեսակների գործունեությունը դադարեցվել է, մինչև հայտնաբերված խախտումները վերացնելը։            

Կարդալ ավելին

Բարդության համաչափություն՝ պահպանելով արդարության սկզբունքը․ Ժաննա Անդրեասյանը դասվարների հետ քննարկել է կամավոր ատեստավորման գործընթացը

Բարդության համաչափություն՝ պահպանելով արդարության սկզբունքը․ Ժաննա Անդրեասյանը դասվարների հետ քննարկել է կամավոր ատեստավորման գործընթացը

  ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը հանդիպել է մի խումբ դասվարների հետ՝ քննարկելու կամավոր ատեստավորման գործընթացին վերաբերող նրանց առաջարկություններն ու դիտարկումները: Հանդիպմանը մասնակցել են նաև ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանը և Գնահատման և թեստավորման կենտրոնի թեստաբանության բաժնի պետ Ալեքսան Եսայանը: Ողջունելով ուսուցիչներին և շնորհակալություն հայտնելով համախմբվածության և նախաձեռնողականության համար՝ Ժաննա Անդրեասյանն ընդգծել է՝ կամավոր ատեստավորման գործընթացում առաջնային խնդիրներից մեկը բոլոր առարկաների համար բարդության համաչափության ապահովումն է՝ պահպանելով արդարության սկզբունքը: «Կամավոր ատեստավորումը չի…

Կարդալ ավելին

Ապօրինի ձեռնարկատիրական գործունեություն Ծակքարում. Համայնքային ոստիկանության Մարտունու բաժնի բացահայտումը(Տեսանյութ)

Ապօրինի ձեռնարկատիրական գործունեություն Ծակքարում. Համայնքային ոստիկանության Մարտունու բաժնի բացահայտումը(Տեսանյութ)

Համայնքային ոստիկանության Մարտունու բաժնի ծառայողները ստացել էին օպերատիվ տեղեկություն, որ Գեղհովիտ գյուղի բնակիչ 30-ամյա տղամարդը Ծակքար գյուղում զբաղվում է ապօրինի ձեռնարկատիրությամբ: Ստուգումների արդյունքում պարզվել է, որ առանց պետական գրանցման և համապատասխան թույլտվության արդեն շուրջ մեկ ամիս տղամարդը Ծակքար գյուղում շահագործում է քարի վերամշակման արտադրամաս: Կազմված փաստաթղթերն ուղարկվել են Մարտունու քննչական բաժին։ Պատճառված վնասը և այլ հանգամանքներ պարզվում են: `Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ…

Կարդալ ավելին

Բնակարանային գողերը ձերբակալվեցին իրեղեն ապացույցները ձեռքներին. Երևանի քրեական ոստիկանների բացահայտումը(Տեսանյութ)

Բնակարանային գողերը ձերբակալվեցին իրեղեն ապացույցները ձեռքներին. Երևանի քրեական ոստիկանների բացահայտումը(Տեսանյութ)

Բնակարանային գողությունների բացահայտումը բարդ գործ է: Այս հանցագործությունները սովորաբար նախօրոք մանրակրկիտ նախապատրաստվում են, մշակվում են բնակարան մուտք գործելու և աննկատ, առանց հետքերի հեռանալու եղանակները, ձեռք են բերվում ալիբիներ և այլն: Հետևաբար իրավապահներն էլ, նման հանցագործությունները բացահայտելիս, աշխատում են կատարողներին ձերբակալել ապացույցներով հանդերձ: Հերթական բացահայտման ընթացքում այդպես վարվեցին նաև Քրեական ոստիկանության Երևան քաղաքի վարչության սեփականության դեմ ուղղված հանցագործությունների դեմ պայքարի բաժնի ծառայողները: Երևան քաղաքի վարչության քրեական ոստիկանները ստացել էին օպերատիվ տեղեկություն, որ մայրաքաղաքի բնակիչ երեք տղամարդ,…

Կարդալ ավելին

ԵՄ օժանդակությամբ մեկնարկել է նոր տեխնիկական աջակցության առաքելություն՝ ուղղված սպառողների շահերի պաշտպանության օրենսդրական բարեփոխումների երկրորդ փաթեթի մշակմանը

ԵՄ օժանդակությամբ մեկնարկել է նոր տեխնիկական աջակցության առաքելություն՝ ուղղված սպառողների շահերի պաշտպանության օրենսդրական բարեփոխումների երկրորդ փաթեթի մշակմանը

Հայաստան-ԵՄ համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի /CEPA/ՀԸԳՀ/ ներքո իրականացվող  սպառողների շահերի  պաշտպանության բարեփոխումների համատեքստում մեկնարկել է նոր տեխնիկական աջակցության առաքելություն՝ ԵՄ կողմից ֆինանսավորվող «Աջակցություն ՀԸԳՀ մշտադիտարկմանը, իրականացմանը և հաղորդակցությանը» ծրագրի շրջանակներում։ «Աջակցություն սպառողների շահերի պաշպանության օրենսդրության մոտարկմանը 2»  առաքելությունն իրականացվել է Լեհաստանի մրցակցության և սպառողների շահերի պաշտպանության գրասենյակի (UOKiK) փորձագետների կողմից։ Այցի ընթացքում Մրցակցության պաշտպանության հանձնաժողովում  կազմակերպվել են աշխատանքային քննարկումներ, որոնց մասնակցել են ծրագրի պատասխանատուներ և փորձագետներ, շահագրգիռ գերատեսչությունների, այդ թվում՝ արդարադատության, էկոնոմիկայի նախարարությունների ներկայացուցիչներ։ ՄՊՀ…

Կարդալ ավելին

«Գեղարդ» հիմնադրամի դիմում-բողոքը վրացական «The Caucasus and the World» ամսագրի հակահայկական հոդվածների հրապարակման կապակցությամբ

«Գեղարդ» հիմնադրամի դիմում-բողոքը վրացական «The Caucasus and the World» ամսագրի հակահայկական հոդվածների հրապարակման կապակցությամբ

«Գեղարդ» հիմնադրամը դիմում-բողոք է ներկայացրել Վրաստանի Շոթա Ռուսթավելիի ազգային գիտական հիմնադրամ, Վրաստանի Գիտությունների ակադեմիա, Սուխումի պետական համալսարան (գործում է Թբիլիսիում), Իվ․ Ջավախիշվիլիի անվան Թբիլիսիի պետական համալսարանի Պատմության ինստիտուտ։ Վրաստանում լույս տեսնող «Կովկասը և աշխարհը» միջազգային գիտական ամսագրում վերջին տարիներին հրապարակվել են ավելի քան մեկ տասնյակ «գիտական» հոդվածներ, որոնք քաղաքականապես մոտիվացված, ընդգծված հակահայկական ուղղվածություն ունեն։ Այդ հրապարակումները ոչ միայն գիտական չեն, այլև պարունակում են բացահայտ կեղծիք, ընդգծված թշնամական վերաբերմունք Հայաստանի Հանրապետության ու հայերի նկատմամբ։ Ամսագրի գլխավոր խմբագիրը…

Կարդալ ավելին

80 միլիոն ռուբլու ավազակության փորձ Վանաձորի բանկերից մեկում․ կատարողը ձերբակալվել, ապա կալանավորվել է(Տեսանյութ)

80 միլիոն ռուբլու ավազակության փորձ Վանաձորի բանկերից մեկում․ կատարողը ձերբակալվել, ապա կալանավորվել է(Տեսանյութ)

Բանկի մասնաճյուղի վրա հարձակման վերաբերյալ ահազանգը Ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոնում հնչեց հուլիսի 15-ի ժամը 16.27-ին: Քրեական ոստիկանության Լոռու մարզային վարչության, Համայնքային ոստիկանության Տարոնի բաժնի ծառայողներ ու պարեկներ մեկնեցին բանկի Վանաձորի մասնաճյուղ: Կատարվել էր հետևյալը: Ժամը 15.50-ի սահմաններում մասնաճյուղ էր մտել բանկի հաճախորդ 33-ամյա մի տղամարդ, բարձրացել երկրորդ հարկ, մտել մի աշխատատեղի տարածք և հափշտակել ինկասացիայի համար նախատեսված կապարակնքված պարկը, որի մեջ կար 80 միլիոն ռուբլի: Բանկի անվտանգության պահնորդն ու մեկ այլ հաճախորդ հետապնդել են նրան,…

Կարդալ ավելին

Բարձր տոկոսադրույքով ավանդ Ամիօ բանկում

Բարձր տոկոսադրույքով ավանդ Ամիօ բանկում

Ամիօ բանկը մշտապես առաջարկել է լավագույն պայմանները ավանդատուների համար։ Այժմ AMIO Mobile հավելվածում հնարավոր է ձևակերպել ավանդ՝ բացառիկ տոկոսադրույքներով։   AMIO Mobile հավելվածում գործում է բացառիկ առաջարկ՝ 6% տարեկան եկամտաբերությանբ ԱՄՆ դոլարով ավանդների (366-1095 օր ժամկետով) և մինչև 10․5% տարեկան եկամտաբերությամբ ՀՀ դրամով ավանդների համար (551-1095 oր ժամկետով):   ԱՄՆ դոլարով ավանդի հատուկ տոկոսադրույքը գործելու է մինչև 2025 թվականի օգոստոսի 31-ը, շտապե՛ք օգտվել հատուկ առաջարկից։ Հավելվածում ավանդ ձևակերպելը շատ պարզ է և արագ՝ տևում է…

Կարդալ ավելին

Տոմսկի համալսարանն՝ ի պատասխան «Գեղարդ» հիմնադրամի բողոք-նամակի

Տոմսկի համալսարանն՝ ի պատասխան «Գեղարդ» հիմնադրամի բողոք-նամակի

Ի պատասխան «Գեղարդ» հիմնադրամի բողոք-նամակի՝ Տոմսկի համալսարանի պարբերականներում ադրբեջանցի հեղինակների կողմից հակահայկական և հակագիտական հոդվածներ հրապարակվելու վերաբերյալ, ստացվել է Տոմսկի համալսարանի ղեկավարության պատասխան նամակը։ Ի պատիվ Տոմսկի համալսարանի ղեկավար կազմի՝ «Գեղարդ» հիմնադրամի մատնանշած փաստերը քննության են առնվել հատուկ հանձնաժողովի կողմից։ Չհերքելով հիմնադրամի ներկայացրած խնդրահարույց դեպքերի առկայությունն ու ադրբեջանցի հեղինակների կեղծարարությունները՝ համալսարանի ղեկավարությունը պատրաստակամություն է հայտնել՝ հետագայում ավելի պատասխանատու և զգուշավոր լինել նմանօրինակ հոդվածների նկատմամբ։ Մեր հորդորն է ադրբեջանցի հեղինակներին, ովքեր նշված համալսարանի պարբերականներում հակահայկական հոդվածներով են…

Կարդալ ավելին
1 84 85 86 87 88 540