Անկախության օրվա առթիվ որոշ ճանապարհահատվածներ ժամանակավորապես փակ կլինեն

 

Սեպտեմբերի 21-ին՝ Անկախության օրվա առթիվ ՀՀ պաշտպանության նախարարությունը Երևանի
Հանրապետության և Ազատության հրապարակներում կանցկացնի ԶՈՒ զինվորական նվագախմբերի
տոնական քայլերթ և պատվո պահակային վաշտի զինծառայողների ցուցադրական ելույթներ:
Միջոցառման ընթացքում Աբովյան փ. («Մոսկվա» կինոաթատրոնի շենքից), Ամիրյան փ. (Զաքյան-Ամիրյան
խաչմերուկից), Նալբանդյան փ. (Սախարովի անվան հրապարակից), Տիգրան Մեծի պող. (Խ.Աբովյանի
անվան ՀՊՄ համալսարանից) և Վ. Սարգսյան փ. (Ստ.Շահումյանի արձանի մոտից) դեպի
Հանրապետության հրապարակ, ելքը՝ Աբովյան փ. – Հյուսիսային պողոտա – Ազատության հրապարակ
ճանապարհահատվածները ժամանակավորապես փակ կլինեն:

Spread the love