ՄԻՊ աշխատակազմում քննարկվել են հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների պաշտպանությանն առնչվող հարցերը

ՄԻՊ աշխատակազմում քննարկվել են հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների պաշտպանությանն առնչվող հարցերը

Մայիսի 22-ին Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմում անցկացվել է աշխատանքային հանդիպում, որին մասնակցել են Պաշտպանի աշխատակազմի Կոնվենցիոն մանդատների ապահովման վարչության, ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության, Միասնական սոցիալական ծառայության և «Քրեակատարողական բժշկության կենտրոն» ՊՈԱԿ-ի ներկայացուցիչները: Հանդիպման ընթացքում, ի թիվս այլնի, քննարկվել են անձանց ֆունկցիոնալության գնահատման ուղեգրելու, վերջիններիս հաշմանդամություն ունեցող անձ ճանաչելու, ֆունկցիոնալության գնահատման դիմումների մերժման պատճառների վերաբերյալ անձանց, ինչպես նաև ուղեգրումն իրականացրած բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող կազմակերպություններին մերժման պատճառների վերաբերյալ տեղեկացնելու, հաշմանդամություն ունեցող անձանց հասցեական…

Կարդալ ավելին

ԵՐԵԽԱՆԵՐԻ ՈՒ ԾԵՐԵՐԻ ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ ՊԱՀՊԱՆԵԼՈՒ ՀԱՄԱՐ ՎՎՀԿԿ/НАССР ՀԱՄԱԿԱՐԳԻ ՆԵՐԴՐՈՒՄԸ ՊԱՐՏԱԴԻՐ Է

ԵՐԵԽԱՆԵՐԻ ՈՒ ԾԵՐԵՐԻ ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ ՊԱՀՊԱՆԵԼՈՒ ՀԱՄԱՐ ՎՎՀԿԿ/НАССР ՀԱՄԱԿԱՐԳԻ ՆԵՐԴՐՈՒՄԸ ՊԱՐՏԱԴԻՐ Է

Հանրային սննդի կետերում Վտանգների վերլուծության և հսկման կրիտիկական կետերի (ՎՎՀԿԿ/НАССР) համակարգի սկզբունքների վրա հիմնված ընթացակարգերի պարտադիր ներդրման համատեքստում՝ Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը կազմակերպել էր հերթական հանդիպում-սեմինարը: Այս անգամ համակարգը ներկայացվել է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության ենթակայությամբ գործող երեխաների շուրջօրյա և ճգնաժամային խնամք ու դաստիարակություն իրականացնող, ինչպես նաև տարեց կամ հաշմանդամություն ունեցող անձանց շուրջօրյա խնամք իրականացնող կազմակերպությունների ներկայացուցիչներին։ Տեսչական մարմնի Սննդամթերքի անվտանգության վարչության պետ Գոհար Վարդանյանը խոսել է սննդամթերքի անվտանգության ռիսկերը նվազագույնի հասցնելու և…

Կարդալ ավելին

«Ամենաչնչին քայլն անգամ ամենահամարձակ մտադրությունից վստահաբար ավելին է»․ Անահիտ Մանասյանը հիմնական ելույթով է հանդես եկել Ամասիայում երիտասարդ աղջիկների հետ վարպետաց դասի շրջանակներում

«Ամենաչնչին քայլն անգամ ամենահամարձակ մտադրությունից վստահաբար ավելին է»․ Անահիտ Մանասյանը հիմնական ելույթով է հանդես եկել Ամասիայում երիտասարդ աղջիկների հետ վարպետաց դասի շրջանակներում

  Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը մայիսի 16-ին մասնակցել է «Երիտասարդ կանանց առաջնորդության դպրոց» ծրագրի շրջանակում կազմակերպված կանանց իրավունքներին նվիրված «Ֆեմինիստական աշխատարան» քննարկմանը՝ հանդես գալով հիմնական ելույթով։ Ամասիա համայնքում անցկացված միջոցառման նպատակն էր խթանել գյուղական համայնքներում ապրող աղջիկների քաղաքական և հասարակական մասնակցությունը՝ հոգեբանական դիմակայության զարգացման, առաջնորդական կարողությունների ձևավորման և համայնքային նախաձեռնությունների իրականացման միջոցով։ Քննարկմանը մասնակցել են Շիրակի մարզից երիտասարդ աղջիկներ։ Իր ելույթում Պաշտպանն անդրադարձել է առաջնորդության գաղափարին, կին առաջնորդների առջև ծառացած մարտահրավերներին, ինչպես նաև կանանց…

Կարդալ ավելին

ԱԲՈՎՅԱՆ ՔԱՂԱՔԻ «ՊԻՑՑԱ ՏԱՇԻՐ»-Ի ԱՐՏԱԴՐԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆԸ ԿԱՍԵՑՎԵԼ Է

ԱԲՈՎՅԱՆ ՔԱՂԱՔԻ «ՊԻՑՑԱ ՏԱՇԻՐ»-Ի ԱՐՏԱԴՐԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆԸ ԿԱՍԵՑՎԵԼ Է

Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Կոտայքի մարզային կենտրոնի տեսուչների կողմից «Պիցցա Տաշիր» ՍՊԸ-ին պատկանող հանրային սննդի օբյեկտում (Կոտայքի մարզ, ք․ Աբովյան, Հանրապետության 22/12) իրականացրած վերահսկողության ընթացքում հայտնաբերվել են օրենսդրությամբ սահմանված սանիտարահիգիենիկ նորմերի խախտումներ. ի մասնավորի՝ – սննդամթերքի պատրաստման, մշակման կամ վերամշակման համար նախատեսված սննդի կառույցի հատակը չի ունեցել հարթ մակերես, չի պահվել նորոգ վիճակում, – սննդի կառույցն ապահովված չի եղել լվացող և ախտահանող նյութերի՝ սննդամթերքից առանձնացված պահման տարածքով: Տեսչական մարմնի ղեկավարի որոշմամբ՝ Աբովյանում գտնվող «Պիցցա Տաշիր»…

Կարդալ ավելին

ԱՐՏԱՇԱՏՈՒՄ ԿԱՍԵՑՎԵԼ Է ՀԱՆՐԱՅԻՆ ՍՆՆԴԻ ՕԲՅԵԿՏԻ ԱՐՏԱԴՐԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆԸ

ԱՐՏԱՇԱՏՈՒՄ ԿԱՍԵՑՎԵԼ Է ՀԱՆՐԱՅԻՆ ՍՆՆԴԻ ՕԲՅԵԿՏԻ ԱՐՏԱԴՐԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆԸ

Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Արարատի մարզային կենտրոնի տեսուչների կողմից Ռոզա Մանուկյան Վահանի անհատ ձեռնարկատիրոջը պատկանող հանրային սննդի օբյեկտում (ք․Արտաշատ, Օգոստոսի 23 փ/50) իրականացված ստուգման ընթացքում արձանագրվել են սանիտարահիգիենիկ նորմերի մի շարք խախտումներ, մասնավորապես՝ – սննդի կառույցը նախագծված, կառուցված ու տեղակայված չի եղել այնպես, որ բացառվի կեղտի կուտակումը, օտար մասնիկների թափանցումը սննդամթերքի մեջ, գոլորշու խտացումը, մակերեսների վրա բորբոսների առաջացումը, – հատակը, պատերը չեն ունեցել հարթ մակերես, չեն պահվել նորոգ վիճակում, – առաստաղները չեն պահվել նորոգ վիճակում,…

Կարդալ ավելին

ԿԱՍԵՑՎԵԼ Է «ՄԵԴ ՓԻԱՐ ՊԱՆԱՑԵԱ» ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԱՐՏԱԴՐԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԱՌԱՆՁԻՆ ԳՈՐԾԱՌՈՒՅԹԸ

ԿԱՍԵՑՎԵԼ Է «ՄԵԴ ՓԻԱՐ ՊԱՆԱՑԵԱ» ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԱՐՏԱԴՐԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԱՌԱՆՁԻՆ ԳՈՐԾԱՌՈՒՅԹԸ

Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Երևանի կենտրոնի տեսուչների կողմից «Մեդ Փիար Պանացեա» ՍՊԸ-ին (Երևան, Արին Բերդի փողոց) պատկանող կաթնամթերքի և կիսաֆաբրիկատների արտադրամասում իրականացված ստուգման ընթացքում կատարվել է նմուշառում առկա արտադրանքից: Լաբորատոր փորձաքննությամբ պարզվել է, որ «Կարկանդակ պանրով և խոզապուխտով», «Կաթնաշոռ Lactoland 5%» և «Թթվասեր առանց լակտոզա 15%» արտադրատեսակների նմուշները «աղիքային ցուպիկի խմբի մանրէներ» (ԱՑԽՄ) ցուցանիշով, չեն համապատասխանել իրավական ակտերով սննդամթերքի անվտանգությանը և հիգիենային ներկայացվող պահանջներին. արտադրվել է վտանգավոր սննդամթերք: Տեսչական մարմնի ղեկավարի որոշմամբ՝ կաթնամթերքի և կիսաֆաբրիկատների…

Կարդալ ավելին

«Առողջապահական խնդիրների քննարկումը Գյումրիում». բժիշկ Խաչատրյան

«Առողջապահական խնդիրների  քննարկումը  Գյումրիում». բժիշկ Խաչատրյան

Մարզային այցելությունները  շարունակվում են  և այս անգամ  հանդիպումը Գյումրիում էր և գյումրեցիների հետ քննարկվել են առողջապահական, սոցիալական մի շարք առաջնահերթ խնդիրներ բժիշկ Խաչատրյանի հետ միասին: «Գյումրիում գործընկերներիս հետ քննարկեցի մարզային առողջապահության խնդիրները։ Ակնհայտ է՝ որակյալ և հասանելի բուժօգնությունը մարզերում շարունակում է մնալ առաջնահերթ մարտահրավեր։ «Առաջարկ Հայաստանին» ծրագրում մարզային առողջապահության զարգացումը կարևորագույն ուղղություններից է։ Գագիկ Ծառուկյանը կանգնած է բուժաշխատողների կողքին։ Նա կանգնած է նաև բուժառուների կողքին։ Մեր նպատակը հստակ է՝ ունենալ հասանելի, որակյալ և արդիական բժշկություն…

Կարդալ ավելին

ՔԱՂՍԻԻ ՄՍՈՒՐ-ՄԱՆԿԱՊԱՐՏԵԶԻ ԽՈՀԱՆՈՑԻ ԱՐՏԱԴՐԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆԸ ԿԱՍԵՑՎԵԼ Է

ՔԱՂՍԻԻ ՄՍՈՒՐ-ՄԱՆԿԱՊԱՐՏԵԶԻ ԽՈՀԱՆՈՑԻ ԱՐՏԱԴՐԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆԸ ԿԱՍԵՑՎԵԼ Է

ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Կոտայքի մարզային կենտրոնի տեսուչները վերահսկողական միջոցառում են իրականացրել «Հրազդան համայնքի Քաղսիի մսուր-մանկապարտեզ» ՀՈԱԿ-ի խոհանոցում և պարզել, որ այնտեղ խախտվել են օրենսդրությամբ սահմանված սանիտարահիգիենիկ որոշ նորմեր, ի մասնավորի՝ սննդի կառույցը ապահովված չի եղել՝ – ձեռքերի լվացման համար նախատեսված, հարմար տեղակայված բավարար քանակությամբ լվացարաններով` տաք և սառը ջրով, ձեռքերի լվացման, ախտահանման միջոցներով և չորացման հիգիենիկ սարքերով, – անձնակազմի համար հանդերձարանով։ Տեսչական մարմնի ղեկավարի որոշմամբ՝ մանկապարտեզի խոհանոցի արտադրական գործունեությունը կասեցվել է: Հայտնաբերված խախտումները…

Կարդալ ավելին

ԳՅՈՒՄՐԻԻ «ԱՐՁԱԳԱՆՔ» ՄՍՈՒՐ-ՄԱՆԿԱՊԱՐՏԵԶԻ ԽՈՀԱՆՈՑԻ ԱՐՏԱԴՐԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆԸ ԿԱՍԵՑՎԵԼ Է

ԳՅՈՒՄՐԻԻ «ԱՐՁԱԳԱՆՔ» ՄՍՈՒՐ-ՄԱՆԿԱՊԱՐՏԵԶԻ ԽՈՀԱՆՈՑԻ ԱՐՏԱԴՐԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆԸ ԿԱՍԵՑՎԵԼ Է

ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Շիրակի մարզային կենտրոնի տեսուչները վերահսկողական միջոցառում են իրականացրել Շիրակի մարզի Գյումրի համայնքի «Արձագանք» մսուր-մանկապարտեզ ՀՈԱԿ-ի խոհանոցում և պարզել, որ այնտեղ խախտվել են օրենսդրությամբ սահմանված սանիտարահիգիենիկ մի շարք նորմեր: Ի մասնավորի՝ – սննդի կառույցի սպասք լվանալու համար նախատեսված տարածքների պատերի որոշ հատվածներ պատրաստված չեն եղել անջրանցիկ, չներծծող նյութերից, առաստաղները եղել են բորբոսնած և առկա է եղել մասնիկների թափվելու վտանգ, – խոհանոցի պատերի որոշ հատվածներ չեն ունեցել հարթ մակերես, սալիկները եղել են…

Կարդալ ավելին

ՍԱՏՄ-Ն ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅՈՒՆ ՉԻ ՍՏԱՑԵԼ

ՍԱՏՄ-Ն ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅՈՒՆ ՉԻ ՍՏԱՑԵԼ

Համաձայն ռուսական և հայկական մամուլում տարածված տեղեկությունների՝ ռուսական պետական «Անկեղծ նշան» (Честный знак) մակնշման համակարգն արգելափակել է «Ջերմուկ Գրուպ» ՓԲԸ արտադրության «Ջերմուկ» ապրանքանիշի՝ 2026 թվականի փետրվարի 17-ին և մարտի 5-ին արտադրված խմբաքանակների իրացումը: Ըստ հրապարակումների՝ կասեցման հիմքը Ռուսաստանի Դաշնության սպառողների իրավունքների պաշտպանության և մարդու բարեկեցության վերահսկման դաշնային ծառայության՝ «Ռոսպոտրեբնադզոր»-ի, գրությունն է «պարտադիր չափորոշիչների խախտումների» մասին։ ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը ՌԴ համապատասխան պատկան մարմիններից՝ «Ռոսպոտրեբնադզոր»-ից կամ «Ռոսսելխոզնադզորից» (ՌԴ անասնաբուժական և բուսասանիտարական վերահսկողության դաշնային ծառայություն), պաշտոնական…

Կարդալ ավելին
1 2 3 94