Անահիտ Մանասյանը մշտապես է ընդգծում, որ խնամք իրականացնող հաստատություններում բռնության կանխարգելումը պետք է լինի առաջնահերթություն

 

Խնամք իրականացնող հաստատություններում երեխաների և հաշմանդամություն ունեցող
անձանց իրավունքների պաշտպանության, մասնավորապես, բռնության կանխարգելման
հարցերը Մարդու իրավունքների պաշտպանի ամենօրյա ուշադրության կենտրոնում են։
Այդ նպատակով ՄԻՊ հաստատությունը պարբերաբար մշտադիտարկման այցեր է
իրականացնում խնամք իրականացնող հաստատություններ՝ երեխաների և
հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների ապահովման վիճակը
մշտադիտարկելու, առկա խնդիրները վեր հանելու և իրավասու մարմիններին
համապատասխան առաջարկություններ ներկայացնելու ու խնդիրների լուծումներ
պահանջելու նպատակով։
Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը մշտապես է ընդգծում, որ
բռնության դեպքերի կանխարգելման տեսանկյունից կարևոր է ոչ թե պարզապես
արձանագրված յուրաքանչյուր դեպքին արձագանքելը, այլև հնարավոր ռիսկերը վաղ
հայտնաբերելը և անհրաժեշտ միջոցներ ժամանակին ձեռնարկելը։
Այս համատեքստում Մարդու իրավունքների պաշտպանը կարևորում է իր կողմից
ոլորտային խնդիրների հաղթահարմանն ուղղված բազմաթիվ առաջարկների շուտափույթ
ու պատշաճ կատարումը՝ խնամք իրականացնող հաստատություններում գտնվող անձանց
իրավունքների արդյունավետ պաշտպանության նպատակով։

Spread the love