Քաղաքացու ահազանգի հիման վրա՝ Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Երևանի կենտրոնի տեսուչները ստուգում են իրականացրել «Լաստ Առ» ՍՊԸ-ին պատկանող «Լաստ Պանրատուն» իրացման կետում (Երևան, Խորենացի 100, ԳՈՒՄ-ի շուկայի հարակից տարածք)։ Ստուգման արդյունքում բացահայտվել են սանիտարահիգիենիկ նորմերի կոպիտ խախտումներ՝ սննդի կառույցի կաթնամթերքի պահեստային հատվածի հատակը, պատերը, դռները, առաստաղը չեն ունեցել հարթ մակերես և չեն պահվել մաքուր, նորոգ և պատշաճ վիճակում, սննդամթերքի պահման համար նախատեսված դարակաշարերը և պանիրների պահման տարաները կառուցված չեն եղել հիգիենայի պահանջները բավարարող նյութերից, պանիրները…
Կարդալ ավելինԱռողջապահություն
Թրամփի կողմից բրազիլական ապրանքների վրա սահմանված մաքսատուրքերը կհանգեցնեն ԱՄՆ-ում սուրճի գների բարձրացմանը․ WSJ
Բրազիլական ապրանքների վրա ԱՄՆ-ի կողմից սահմանված նոր 50 տոկոսանոց ներմուծման մաքսատուրքերը սուրճի գների զգալի աճի կհանգեցնեն ԱՄՆ ներքին շուկայում, հաղորդում է The Wall Street Journal (WSJ) ամերիկյան թերթը։ Միացյալ Նահանգները սուրճի զուտ ներմուծող է։ ԱՄՆ Գյուղատնտեսության նախարարության տվյալներով՝ սեփական արտադրությունը բավարարում է երկրում սպառվող ըմպելիքի միայն մոտ 1%-ը։ Բրազիլիական սուրճը, հատկապես արաբիկա տեսակը, այժմ զբաղեցնում է ԱՄՆ ներքին շուկայի 35-40%-ը։ Բրազիլիան արաբիկա սուրճի արտադրության համաշխարհային առաջատար է և գերազանցում է իրեն հաջորդող հինգ երկրների (Կոլումբիա,…
Կարդալ ավելինԱրհեստական բանականությունը կարող է կանխատեսել ատամի կարիեսի ռիսկը ավելի քան 90% ճշգրտությամբ․ CHM
Հոնկոնգի համալսարանի, Չինաստանի գիտությունների ակադեմիայի և Ցինդաոյի կլինիկաների գիտնականները մշակել են աշխարհում առաջին արհեստական ինտելեկտի (ԱԻ) վրա հիմնված համակարգը, որը կարող է կանխատեսել յուրաքանչյուր ատամի կարիեսի ռիսկը ավելի քան 90% ճշգրտությամբ։ Հետազոտության արդյունքները հրապարակվել են Cell Host & Microbe (CHM) ամսագրում։ Հետազոտողները վերլուծել են 89 նախադպրոցական տարիքի երեխաների ատամնափառի միկրոբիոմը՝ ուսումնասիրելով ավելի քան 2500 ատամ։ Պարզվել է, որ առողջ բերանի խոռոչում առջևի և ետևի ատամները բնակեցված են տարբեր բակտերիաներով։ Սակայն կարիեսի զարգացման դեպքում այս հավասարակշռությունը…
Կարդալ ավելին«ՅՈՒՐՄԵՆՇԻՆ» ՍՊԸ-Ի ՊԱՂՊԱՂԱԿՆԵՐԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒՄ ԵՆ ՍՆՆԴԱՄԹԵՐՔԻ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՆՈՐՄԵՐԻՆ
ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի կողմից լաբորատոր կրկնակի փորձաքննության են հանձնվել «Յուրմենշին» ՍՊԸ արտադրության (ապրանքանիշը՝ «Էլիտ Շանթ»), «Маша u Медведь», «ICE HOUSE», «Ֆանտազիա», «SQUIRREL» պաղպաղակների նմուշները, որոնցում որևէ խախտում չի հայտնաբերվել(ք․ Երևան, Աջափնյակ փ․): «Յուրմենշին» ՍՊԸ-ի պաղպաղակները համապատասխանում են սննդամթերքի անվտանգության բոլոր նորմերին: Ընկերության արտադրական առանձին գործառույթի կասեցումը վերացվել է:
Կարդալ ավելինԼՈՌՎԱ ԿԱԹ ՍՊԸ-Ի ԿԱԹՆԱՄԹԵՐՔԻ ԱՐՏԱԴՐԱՄԱՍԻ ԱՐՏԱԴՐԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆԸ ԿԱՍԵՑՎԵԼ Է
Հայաստանի Հանրապետության սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Երևանի կենտրոնի տեսուչները, իրականացրած վերահսկողական միջոցառումների շրջանակում, սանիտարահիգիենիկ նորմերի խախտումներ են արձանագրել Լոռվա Կաթ ՍՊԸ-ին պատկանող կաթնամթերքի արտադրությունում, իսկ նմուշառված և լաբորատոր փորձաքննության հանձնված արտադրանքի նմուշներում հայտնաբերվել են կաթնայուղի զանգվածային մասի, մանրէաբանական և այլ շեղումներ: ԼԱԲՈՐԱՏՈՐ ՀԵՏԱԶՈՏՈՒԹՅԱՆ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐ Պանիր Լոռի ապրանքատեսակի նմուշը՝ «ԱՑԽՄ» (աղիքային ցուպիկի խմբի մանրէներ), Պանիր Չանախ արտադրատեսակի նմուշը՝ «ԱՑԽՄ», «Հատիկավոր կաթնաշոռ» արտադրատեսակի նմուշը՝ կաթնային յուղի ճարպաթթուների մեթիլ եթերների հարաբերակցությունը՝ պալմիտինաթթու(C16:0) լաուրինաթթու(C12:0), օլեինաթթու(C18:1) միրիստինաթթու(C14:0), լինոլաթթու…
Կարդալ ավելինՍննդի որակի վերահսկողություն՝ Երևանի մանկապարտեզներում(Տեսանյութ)
Դեռևս նախորդ տարվանից մայրաքաղաքի համայնքային մանկապարտեզներում Երևանի քաղաքապետարանի կողմից անցկացվում է սննդի որակի ամենօրյա մշտադիտարկում: Երևանյան նախակրթարաններում ներդրված է «Միասնական ճաշացանկ» ծրագիրը: Ուշադրության կենտրոնում են սանիտարահիգիենիկ պայմանները: Վերահսկիչ այցեր են կազմակերպվում նաև մատակարար ընկերություններ՝ ստուգելով արտադրանքի որակը: Դրանք էականորեն նպաստում են մանկապարտեզներում սննդի որակի բարելավմանը և երեխաների առողջապահական մակարդակի բարձրացմանը: https://www.facebook.com/watch/?v=1004673848260295
Կարդալ ավելինՊԱՂՊԱՂԱԿԻ ԱՐՏԱԴՐԱՄԱՍԻ ԱՌԱՆՁԻՆ ԱՐՏԱԴՐԱՏԵՍԱԿԻ ԱՐՏԱԴՐԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆԸ ԿԱՍԵՑՎԵԼ Է
ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Երևանի կենտրոնի տեսուչները ստուգում են իրականացրել «ԴՈԼՉԵԶԱ» ՍՊԸ-ին պատկանող պաղպաղակի արտադրամասում (Կոտայքի մարզ, Ջրվեժ), որի ընթացքում կատարել են ապրանքնատեսակների նմուշառում և հանձնել լաբորատոր հետազոտության: Ըստ լաբորատոր փորձաքննության արդյունքների՝ «Պաղպաղակ վանիլային» (արտադրված՝ 15․07․2025թ) արտադրատեսակի նմուշը ԱՑԽՄ՝ աղիքային ցուպիկի խմբի մանրէներ, ցուցանիշով չի համապատասխանել մաքսային կանոնակարգերով սահմանված պահանջներին։ ՍԱՏՄ ղեկավարի որոշմամբ՝ պաղպաղակի արտադրամասի առանձին արտադրատեսակի գործունեությունը դադարեցվել է, մինչև հայտնաբերված խախտումները վերացնելը։ «ԴՈԼՉԵԶԱ» ՍՊԸ-ին տրվել է խմբաքանակի իրացումն արգելելու,…
Կարդալ ավելինԿԱՍԵՑՎԵԼ Է ԿԱԹՆԱՄԹԵՐՔԻ ԱՐՏԱԴՐԱՄԱՍԻ ԱՌԱՆՁԻՆ ԱՐՏԱԴՐԱՏԵՍԱԿՆԵՐԻ ԱՐՏԱԴՐԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆԸ
ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Երևանի կենտրոնի տեսուչները ստուգում են իրականացրել անհատ ձեռնարկատեր Տարեն Մաթևոսյանին պատկանող կաթնամթերքի արտադրամասում (Լոռու մարզ, Շահումյան), որի ընթացքում կատարել են ապրանքնատեսակների նմուշառում և հանձնել լաբորատոր հետազոտության: Ըստ լաբորատոր փորձաքննության արդյունքների՝ «Պանիր Չանախ» նմուշները ԱՑԽՄ՝ աղիքային ցուպիկի խմբի մանրէներ ցուցանիշով, չի համապատասխանել կանոնակարգերով սահմանված պահանջներին։ ՍԱՏՄ ղեկավարի որոշմամբ՝ կաթնամթերքի արտադրամասի առանձին արտադրատեսակների գործունեությունը դադարեցվել է, մինչև հայտնաբերված խախտումները վերացնելը։
Կարդալ ավելինՀԱՑԻ ԱՐՏԱԴՐԱՄԱՍԻ ԱՐՏԱԴՐԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆԸ ԿԱՍԵՑՎԵԼ Է
ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Արարատի մարզային կենտրոնի տեսուչների կողմից անհատ ձեռնարկատեր Գեղամ Հովսեփյանին պատկանող հացի արտադրամասում իրականացված ստուգման արդյունքում հայտնաբերվել են սննդամթերքի անվտանգության տեխնիկական կանոնակարգով սահմանված մի շարք խախտումներ (Արարատի մարզ, գ. Նոր Խարբերդ): Մասնավորապես՝ – արտադրական շինությունների նախագծումը և կառուցվածքը չեն ապահովել հոսքայնության, օդափոխության, մաքրման պահանջները, – շինության պատերի, առաստաղների, հատակի մակերևույթները պատրաստված չեն եղել անջրացիկ, լվացվող և արտահանող նոյութերից, – արտադրությունը ապահովված չի եղել տաք և սառը ջրով, ձեռքերը լվանալու համար…
Կարդալ ավելին«ՄԱՄԱ ՋԱՆ 21» ՀԱՆՐԱՅԻՆ ՍՆՆԴԻ ԿԵՏՆ ԱՅՍՕՐՎԱՆԻՑ ԿԳՈՐԾԻ
Վերացվել է «Մամա Ջան 21» ՍՊԸ-ին պատկանող (Երևան, Սպենդարյան 5) հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեության կասեցումը: ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավարի այս որոշումը հիմնված է այդ օբյեկտում նախկինում արձանագրված բոլոր խախտումները վերացրած լինելու մասին Արագ արձագանքման բաժնի տեսուչների արձանագրության վրա:
Կարդալ ավելին








