ԵՐԵՎԱՆԻ «ԱՐՄԵՆԻԱ ՄԱՐԻՈԹ» ՀՅՈՒՐԱՆՈՑՈՒՄ ԿԻՐԱԿԱՆԱՑՎԻ ՎԵՐԱՀՍԿՈՂՈՒԹՅՈՒՆ

ԵՐԵՎԱՆԻ «ԱՐՄԵՆԻԱ ՄԱՐԻՈԹ» ՀՅՈՒՐԱՆՈՑՈՒՄ ԿԻՐԱԿԱՆԱՑՎԻ ՎԵՐԱՀՍԿՈՂՈՒԹՅՈՒՆ

Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը ս․թ․ հուլիսի 17-ի երեկոյան «Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոն» ՊՈԱԿ-ից ստացել է հաղորդագրություն այն մասին, որ «Ինֆեկցիոն հիվանդությունների ազգային կենտրոն» և «Միքայելյան վիրաբուժության ինստիտուտ» հիվանդանոցներ են դիմել 10 քաղաքացի «սուր աղիքային վարակ» ախտորոշմամբ: Համաճարակաբանական հետազոտությամբ պարզվել է, որ բոլոր բուժառուները հուլիսի 14-ին մասնակցել են Ֆրանսիայի Հանրապետության Ազգային տոնի՝ Բաստիլի գրավման օրվա, առթիվ Հայաստանում Ֆրանսիայի դեսպանատանը կազմակերպված ընդունելությանը, որի ընթացքում օգտվել են բակում մատուցված հյուրասիրությունից (ֆուրշետ), մասնավորապես՝ «Շաուրմա», «Պեպերոնի» տեսակի պիցցա,…

Կարդալ ավելին

ՀԻՎԱՆԴ ԿԵՆԴԱՆԻՆԵՐԻ ԿԱԹԻ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ ՉԻ ՀԱՅՏՆԱԲԵՐՎԵԼ

ՀԻՎԱՆԴ ԿԵՆԴԱՆԻՆԵՐԻ ԿԱԹԻ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ ՉԻ ՀԱՅՏՆԱԲԵՐՎԵԼ

Հայաստանի Հանրապետության սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը ստուգումների տարեկան ծրագրի շրջանակում, ինչպես նաև սպառողներից ստացված բողոքների հիման վրա մշտապես վերահսկողական միջոցառումներ է իրականացնում Հայաստանում արտադրվող կաթնամթերքի բոլոր արտադրամասերում։ Ստուգումների արդյունքում անհամապատասխանություններ հայտնաբերվելու դեպքում Տեսչական մարմնի կողմից կասեցվում է տվյալ արտադրամասի արտադրական գործունեությունը մինչև հայտնաբերված խախտումները վերացնելը, իսկ վտանգավոր խմբաքանակները հանվում են շրջանառությունից և ոչնչացվում։ Ռուսաստանի Դաշնության անասնաբուժական և բուսասանիտարական վերահսկողության դաշնային ծառայության՝ Ռոսսելխոզնադզորի, և ՍԱՏՄ-ի մասնագետների կողմից ս․թ․ հուլիսի 14-ից 21-ը հայկական կաթնամթերքի չորս կազմակերպություններում համատեղ…

Կարդալ ավելին

«Ռիշել գրուպ» և «Ռոք բերրի» ՍՊԸ-ելակ թունավորում՝ ՍԱՏՄ

«Ռիշել գրուպ» և «Ռոք բերրի» ՍՊԸ-ելակ  թունավորում՝ ՍԱՏՄ

Ի լրումն որոշ քաղաքացիների մոտ արձանագրված թունավորման մասին նախորդ հրապարակման՝ տեղեկացնում ենք նաև, որ Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը վերահսկողություն իրականացնելու որոշումը կայացրել է՝ հիմնվելով «Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոն» ՊՈԱԿ-ի փոխանցած տեղեկատվության վրա առ այն, որ բուժառուներն օգտվել են հետևյալ սննդատեսակներից՝ շաուրմա, փայտիկների վրա պատրաստված խոզի խորոված, հավ, ելակ և ծովամթերքով բրուսկետա՝ սաղմոն տեսակի ձկով: Ըստ այդմ, Տեսչական մարմինը ստուգումներ կիրականացնի վերոնշյալ սննդատեսակները մատակարարած բոլոր կազմակերպություններում, մասնավորապես՝ – «Մարիոթ Արմենիա» և «Քարֆուր Արմենիա»-սաղմոնով կրուասան, –…

Կարդալ ավելին

Մանկական պլանային պատվաստումների համաշխարհային ծածկույթը փոքր-ինչ աճել է՝ չնայած հակամարտություններին և պատվաստումների նկատմամբ անվստահությանը․ ՅՈՒՆԻՍԵՖ և ԱՀԿ

Մանկական պլանային պատվաստումների համաշխարհային ծածկույթը փոքր-ինչ աճել է՝ չնայած հակամարտություններին և պատվաստումների նկատմամբ անվստահությանը․ ՅՈՒՆԻՍԵՖ և ԱՀԿ

Մանկական պլանային պատվաստումների համաշխարհային ծածկույթը փոքր-ինչ աճել է՝ չնայած հակամարտություններին և պատվաստումների նկատմամբ անվստահությանը․ ՅՈՒՆԻՍԵՖ և ԱՀԿ «Զրո դեղաչափ» * ստացած երեխաների թիվը մեկ տարվա ընթացքում նվազել է գրեթե 750, 000-ով, սակայն պատվաստումների ամբողջական ցանկը չստացած երեխաների թիվը շարունակում է մնալ բարձր՝ մեծացնելով հիվանդությունների բռնկումների վտանգը  ԺՆԵՎ/ՆՅՈՒ ՅՈՐՔ, հուլիսի 16, 2026 թվական.  – ԱՀԿ-ի և ՅՈՒՆԻՍԵՖ-ի կողմից այսօր հրապարակված իմունականխարգելման ազգային ծածկույթի ամենամյա գնահատականի (WUENIC) համաձայն՝ 2025 թվականին աշխարհում նորածինների 90 տոկոսը՝ շուրջ 116 միլիոն երեխա,…

Կարդալ ավելին

ՔՆՆԱՐԿՎԵԼ ԵՆ ՀԱՅԱՍՏԱՆԻՑ ՕՄԱՆԻ ՍՈՒԼԹԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՅԿԱԿԱՆ ՊՏՈՒՂ-ԲԱՆՋԱՐԵՂԵՆԻ ԱՐՏԱՀԱՆՄԱՆ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

ՔՆՆԱՐԿՎԵԼ ԵՆ ՀԱՅԱՍՏԱՆԻՑ ՕՄԱՆԻ ՍՈՒԼԹԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՅԿԱԿԱՆ ՊՏՈՒՂ-ԲԱՆՋԱՐԵՂԵՆԻ ԱՐՏԱՀԱՆՄԱՆ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

Օմանի Սուլթանության «KV Group» ընկերության պատվիրակությունն այցելել է Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմին՝ ոլորտի մասնագետների հետ քննարկելու Հայաստանի Հանրապետությունից Օմանի Սուլթանություն հայկական թարմ պտուղ-բանջարեղենի արտահանման ընթացակարգերը։ Տեսչական մարմնի ղեկավարի տեղակալ Գրիգոր Մկրտչյանը, հյուրերի հետ   քննարկելով ցամաքային ճանապարհով սեզոնային հայկական պտուղ-բանջարեղենի՝ դեղձի, ծիրանի, լոլիկի արտահանման պահանջները և և այլ երկրներ պտուղ-բանջարեղենի արտահանման բարեհաջող փորձը, ներկայացրել է համապարփակ տեղեկատվություն Տեսչական մարմնին ենթակա Հանրապետական անասնաբուժասանիտարական և բուսասանիտարական լաբորատոր ծառայությունների կենտրոնի (ՀԱԲԼԾԿ ՊՈԱԿ) կարողությունների  ու մասին, որի հետազոտությունների արդյունքները…

Կարդալ ավելին

ՁԿԱՆ ԵՎ ՁԿՆԱՄԹԵՐՔԻ ԱՐՏԱՀԱՆՄԱՆ ՆՊԱՏԱԿՈՎ «TRACES» ՀԱՄԱԿԱՐԳՈՒՄ ԳՐԱՆՑՈՒՄՆ ԱՆԺԱՄԿԵՏ Է

ՁԿԱՆ ԵՎ ՁԿՆԱՄԹԵՐՔԻ ԱՐՏԱՀԱՆՄԱՆ ՆՊԱՏԱԿՈՎ «TRACES» ՀԱՄԱԿԱՐԳՈՒՄ ԳՐԱՆՑՈՒՄՆ ԱՆԺԱՄԿԵՏ Է

Կառավարությունը հաստատել է Հայաստանի Հանրապետությունից Եվրոպական Միության անդամ երկրներ ձկան կամ ձկնամթերքի արտահանման նպատակով Առևտրի վերահսկման և փորձագիտական համակարգում («TRACES») տնտեսավարող սուբյեկտի գրանցման, գրանցումը դադարեցնելու և առողջության սերտիֆիկատ տալու կարգը: Եվրոպական Միության Առևտրի վերահսկման և փորձագիտական համակարգում գրանցման համար պահանջվող փաստաթղթերն անհրաժեշտ է ներկայացնել Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմին: Տնտեսավարող սուբյեկտը Տեսչական մարմնի պաշտոնական էլեկտրոնային փոստին (snund@ssfs.am, ssfs@ssfs.am) էլեկտրոնային եղանակով (դրա անհնարինության դեպքում՝ թղթային տարբերակով) պետք է ներկայացնի դիմում՝ կցելով հետևյալ փաստաթղթերը. 1) իրավաբանական անձի գրանցման վկայականի պատճենը, 2) տարածքի գծապատկերը…

Կարդալ ավելին

ԿԱՍԵՑՎԵԼ Է «ԿՈՐՊՈՒՍ ԳԱՍՏՐՈԲԱՐ»-Ի ԱՐՏԱԴՐԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԱՌԱՆՁԻՆ ԳՈՐԾԱՌՈՒՅԹԸ

ԿԱՍԵՑՎԵԼ Է «ԿՈՐՊՈՒՍ ԳԱՍՏՐՈԲԱՐ»-Ի ԱՐՏԱԴՐԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԱՌԱՆՁԻՆ ԳՈՐԾԱՌՈՒՅԹԸ

Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի կողմից «Ռեստօրրան Գրուպ» ՍՊ ընկերությունը պատկանող հանրային սննդի օբյեկտում (ք․ Երևան, Հյուսիսային պողոտա 5, «Կորպուս Գաստրոբար») իրականացված ստուգման ընթացքում պարզվել է, որ արտադրվում է վտանգավոր սննդամթերք. լաբորատոր փորձարկման արձանագրության համաձայն՝ «Բենեդիկտ ձվով և սաղմոնով» արտադրատեսակի նմուշը աղիքային ցուպիկի խմբի մանրէներ (ԱՑԽՄ), մեզոֆիլ աէրոբ և ֆակուլտատիվ անաէրոբ մանրէներ (ՄԱՖԱնՄՔ) և ոսկեգույն ստաֆիլակոկ (S. aureus) ցուցանիշներով չեն համապատասխանել «Սննդամթերքի անվտանգության մասին» Մաքսային միության տեխնիկական կանոնակարգի պահանջներին: Տեսչական մարմնի ղեկավարի որոշմամբ՝ հանրային սննդի օբյեկտի…

Կարդալ ավելին

ՈՉՆՉԱՑՎԵԼ Է 2660 ԿԳ ՔԱՇՈՎ ՍՆՆԴԱՄԹԵՐՔԻ 95 ԱՆՈՒՆ-ԱՊՐԱՆՔԱՏԵՍԱԿ

ՈՉՆՉԱՑՎԵԼ Է 2660 ԿԳ ՔԱՇՈՎ ՍՆՆԴԱՄԹԵՐՔԻ 95 ԱՆՈՒՆ-ԱՊՐԱՆՔԱՏԵՍԱԿ

ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնից հայտնում են, որ «Լիա-Կ գրուպ» ընկերության տնօրենի հաղորդման հիման վրա՝ ոչնչացվել է ընկերության պահեստում առկա ընդհանուր 2660 կգ քաշով ժամկետանց սննդամթերքի 95 անուն ներմուծված ապրանքատեսակ: «Վտանգավոր սննդամթերքը ոչնչացվել է Ջրվեժ համայնքում գտնվող աղբավայրում՝ հորման եղանակով, տեխնիկայի միջոցով արտադրատեսակների ամբողջականությունը խախտելուց հետո»,- նշվում է տեսանյութում:          

Կարդալ ավելին

ԿԱՍԵՑՎԵԼ Է «ԻՍԱԿՈՎ ԲԱՐԲԻՔՅՈՒ»-Ի ԱՐՏԱԴՐԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԱՌԱՆՁԻՆ ԳՈՐԾԱՌՈՒՅԹԸ

ԿԱՍԵՑՎԵԼ Է «ԻՍԱԿՈՎ ԲԱՐԲԻՔՅՈՒ»-Ի ԱՐՏԱԴՐԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԱՌԱՆՁԻՆ ԳՈՐԾԱՌՈՒՅԹԸ

Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի կողմից անհատ ձեռնարկատեր Վահագն Պետրոսյանին պատկանող հանրային սննդի օբյեկտում`«Իսակով բարբիքյու»-ում (ք․ Երևան, Իսակովի 27/3), իրականացված ստուգման ընթացքում պարզվել է, որ արտադրվում է վտանգավոր սննդամթերք՝ սննդամթերքի անվտանգության ոլորտի իրավական ակտերով սահմանված անվտանգության և սննդամթերքի հիգիենային ներկայացվող պահանջների խախտմամբ։ Լաբորատոր փորձարկման արձանագրության համաձայն՝ «խոզի շաուրմա», «հավի քաբաբ» և «տավարի քաբաբ» արտադրատեսակների նմուշները «ԱՑԽՄ» և «ՄԱՖԱնՄՔ» ցուցանիշներով չեն համապատասխանել «Սննդամթերքի անվտանգության մասին» Մաքսային միության տեխնիկական կանոնակարգի պահանջներին: Տեսչական մարմնի ղեկավարի որոշմամբ՝ հանրային սննդի օբյեկտի…

Կարդալ ավելին

«ԱՐԴՅՈՒՆԱՎԵՏ ԱՆԱՍՆԱԲՈՒԺԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ» (PVS) ԾՐԱԳՐՈՎ ԳՆԱՀԱՏՄԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑՆ ԱՎԱՐՏՎԵԼ Է

«ԱՐԴՅՈՒՆԱՎԵՏ ԱՆԱՍՆԱԲՈՒԺԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ» (PVS) ԾՐԱԳՐՈՎ ԳՆԱՀԱՏՄԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑՆ ԱՎԱՐՏՎԵԼ Է

Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի հրավերով Հայաստանում գտնվող Կենդանիների առողջության համաշխարհային կազմակերպության (World Organisation for Animal Health) պատվիրակության «Արդյունավետ անասնաբուժական ծառայություններ» (Performance of Veterinary Services) ծրագրի գնահատող խմբի ներկայացուցիչներն ամփոփել են անասնաբուժական ծառայությունների և լաբորատորիաների կարողությունների գնահատման նպատակով իրականացված այցի ընթացքում կատարած դիտարկումները։ «Կայուն լաբորատորիաներ» նախաձեռնության շրջանակներում` փորձագիտական խմբի անդամները, Դոկտոր Անդրե դե Օլիվեյրա Մենդոնսայի գլխավորությամբ, Հայաստանի Հանրապետությունում գործող անասնաբուժական լաբորատորիաների ախտորոշիչ կարողություններն ուսումնասիրելու առաքելությամբ, այցելել են Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ենթակայությանը հանձնված Հանրապետական անասնաբուժական և բուսասանիտարական լաբորատոր…

Կարդալ ավելին
1 2 3 4 5 … 98