ՈՉՆՉԱՑՎԵԼ Է 2660 ԿԳ ՔԱՇՈՎ ՍՆՆԴԱՄԹԵՐՔԻ 95 ԱՆՈՒՆ-ԱՊՐԱՆՔԱՏԵՍԱԿ

ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնից հայտնում են, որ «Լիա-Կ գրուպ» ընկերության տնօրենի հաղորդման հիման վրա՝ ոչնչացվել է ընկերության պահեստում առկա ընդհանուր 2660 կգ քաշով ժամկետանց սննդամթերքի 95 անուն ներմուծված ապրանքատեսակ:

«Վտանգավոր սննդամթերքը ոչնչացվել է Ջրվեժ համայնքում գտնվող աղբավայրում՝ հորման եղանակով, տեխնիկայի միջոցով արտադրատեսակների ամբողջականությունը խախտելուց հետո»,- նշվում է տեսանյութում:

 

Spread the love