ՍԱՏՄ ՂԵԿԱՎԱՐՆ ԱՅՑԵԼԵԼ Է ՋԵՐՄՈՒԿ

ՍԱՏՄ ՂԵԿԱՎԱՐՆ ԱՅՑԵԼԵԼ Է ՋԵՐՄՈՒԿ

Համահայկական ձմեռային երկրորդ խաղերին ընդառաջ՝ ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավար Արմեն Դանիելյանը աշխատանքային այց է կատարել Վայոց Ձոր, մասնավաորապես՝ Ջերմուկի բոլոր այն հյուրանոցներն ու հյուրատները, որոնք պետք է հյուրընկալեն խաղերի մասնակիցներին և հյուրերին։ Այցելության նպատակն էր ծանոթանալ, թե այդ հյուրանոցներում ու հյուրատներում գործող հանրային սննդի կետերում՝ ռեստորաններում ու ճաշարաններում, սննդի կազմակերպման գործընթացը որքանով է համապատասխանում իրավական ակտերով սննդամթերքի անվտանգության սահմանված պահանջներին։ Տեսչական մարմնի ղեկավարը հանդիպել է տնտեսվարողների հետ, քննարկել առկա խնդիրները, հորդորել պատշաճ կերպով իրականացնել հանրային սննդի կազմակերպումը, պահպանել սանիտարահիգիենիկ նորմերը: Տեսուչները գույքագրել են բոլոր անհամապատասխանությունները, տրվել է ժամանակ դրանք արագորեն շտկելու համար:        

Կարդալ ավելին

ՄԵՂՐԻՈՒՄ ԱՇԽԱՏԱՆՔԸ ԿՎԵՐՍԿՍԻ ԳԻՆՈՒ ԱՐՏԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ

ՄԵՂՐԻՈՒՄ ԱՇԽԱՏԱՆՔԸ ԿՎԵՐՍԿՍԻ ԳԻՆՈՒ ԱՐՏԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ

«Նռավան» ՍՊԸ-ին պատկանող գինու արտադրության արտադրամասում իրականացրած կրկնակի ստուգայցի ընթացքում Սյունիքի մարզային կենտրոնի տեսուչներն արձանագրել են, որ նախկինում հայտնաբերված խախտումները վերացվել են (Սյունիքի մարզ, ք. Մեղրի)։ Գինու արտադրության արտադրամասի գործունեության կասեցումը վերացվել է։        

Կարդալ ավելին

«ԳԱՌՆԻԱՆԻ» ՍՊԸ-Ն ԿՇԱՐՈՒՆԱԿԻ ԱՐՏԱԴՐԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆԸ

«ԳԱՌՆԻԱՆԻ» ՍՊԸ-Ն ԿՇԱՐՈՒՆԱԿԻ ԱՐՏԱԴՐԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆԸ

  «Գառնիանի» ՍՊԸ-ին պատկանող հանրային սննդի կետում անցկացրած կրկնակի ստուգայցի ընթացքում ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Կոտայքի մարզային կենտրոնի տեսուչները խախտումներ չեն հայտնաբերել (Կոտայքի մարզ, գ․ Գառնի): ՍԱՏՄ ղեկավարի որոշմամբ՝ հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեության կասեցումը վերացվել է։              

Կարդալ ավելին

ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավար Արմեն Դանիելյանն  ընդունել է ԱՄՆ ժամանած գործընկերներին

ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավար Արմեն Դանիելյանն  ընդունել է ԱՄՆ ժամանած գործընկերներին

ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավար Արմեն Դանիելյանն այսօր ընդունել է ԱՄՆ տարածաշրջանային գյուղատնտեսական հարցերով կցորդ Ռիշան Չոդհրիին և գյուղատնտեսության ավագ մասնագետ Դեմնա Ձիրկվաձեին։ Պաշտոնյաները քննարկել են երկու երկրների միջև առևտրի զարգացմանը խոչընդոտող խնդիրները և դրանց վերացման համար հնարավոր ջանքերի ներդրման կարևորությունը: Երկուստեք ընդգծվել է սննդամթերքի անվտանգության ոլորտում համագործակցությունն ակտիվացնելու անհրաժեշտությունը։        

Կարդալ ավելին

ՎԵՐԱՑՎԵԼ Է ՄՍԱՄԹԵՐՔԻ ԱՐՏԱԴՐԱՄԱՍԻ ԱՐՏԱԴՐԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԿԱՍԵՑՈՒՄԸ

ՎԵՐԱՑՎԵԼ Է ՄՍԱՄԹԵՐՔԻ ԱՐՏԱԴՐԱՄԱՍԻ ԱՐՏԱԴՐԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԿԱՍԵՑՈՒՄԸ

  «ՊԱՐ-ԱՐՏ» ՍՊԸ-ին պատկանող մսամթերքի արտադրամասում իրականացրած կրկնակի ստուգայցի ընթացքում Երևանի կենտրոնի տեսուչներն իրականացրել են նմուշառում «Հավի մսով լանգետ» արտադրատեսակից, որի լաբորատոր փորձաքննության արդյունքում անհամապատասխանություններ չեն հայտնաբերվել (ք․ Երևան): Մսամթերքի արտադրամասի արտադրական գործունեության կասեցումը վերացվել է։        

Կարդալ ավելին

  «ՄԻՇՏ ՊԵՏՔ Է ԱՌԱՋ ՆԱՅԵԼ  ՈՒ ՇԱՐԺՎԵԼ  ԱՌՈՂՋԱՊԱՀԱԿԱՆ ՈԼՈՐՏԻ ՆՈՐ  ՁԵՌՔԲԵՐՈՒՄՆԵՐԻՆ ԸՆԴԱՌԱՋ».ԱՐԱՄ ՆԻԿՈՂՈՍՅԱՆ

  «ՄԻՇՏ ՊԵՏՔ Է ԱՌԱՋ ՆԱՅԵԼ  ՈՒ ՇԱՐԺՎԵԼ  ԱՌՈՂՋԱՊԱՀԱԿԱՆ ՈԼՈՐՏԻ ՆՈՐ  ՁԵՌՔԲԵՐՈՒՄՆԵՐԻՆ ԸՆԴԱՌԱՋ».ԱՐԱՄ ՆԻԿՈՂՈՍՅԱՆ

«Տարին մոտենում է ավարտին և գալիս է ամփոփելու ժամանակը՝ վերհիշում խոստացածը, կատարվածը և առաջիկա անելիքները», -սա մեզ համար դարձել է տաբու, որը  յուրօրինակ  հաշվետվություն է՝  տնօրեն : Հետադարձ հայացք նետելով բժշկական կենտրոնի  նոր ձևավորման և այժմյան՝  հաջորդական փուլերի զարգացման ընթացքին , կարող եմ  վստահ ասել, որ   ճգնաժամն արդեն հաղթահարված է՝ ի շնորհիվ   բժշկական կենտրոնի   ուժեղ կողմերի, այն է՝ մասնագիտական բարձր որակավորում ունեցող և առաջատար մասնագետների առկայությունը, նրանց  պարբերաբար վերապատրաստումները՝ ինչպես  ՀՀ-ի տարածքում , այնպես էլ…

Կարդալ ավելին

 Հայկական Կարմիր խաչի ընկերությունը ևս  տոնում է Կամավորի միջազգային օրը

 Հայկական Կարմիր խաչի ընկերությունը ևս  տոնում է Կամավորի միջազգային օրը

Հայկական Կարմիր խաչի ընկերությունը նույնպես անդրադարձել է օրվա խորհրդին յուրօրինակ տոնակատարությամբ։ Ազգային ընկերությունն ունի 10 հազար կամավոր, որոնցից 4000-ը ակտիվ կամավոր։Կամավորի միջազգային օրն Արամ Խաչատրյանի անվան ֆիլհարմոնիկ համերգասրահում Հայկական Կարմիր խաչի ընկերության Հայաստանի բոլոր մարզային մասնաճյուղերը հավաքվել էին մեկ առիթով՝ շնորհավորելու կամավորին անցնող տարում կատարած աշխատանքի համար։ Ազգային ընկերությունն ունի արագ արձագանքման, առաջին օգնության, հրշեջ կամավորական ջոկատներ, որոնք կազմված են բացառապես հատուկ վերապատրաստում անցած հատուկ կամավորներից։ Հենց այս խմբերի կամավորներն են առաջինն օգնության հասնում տարբեր…

Կարդալ ավելին

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ ՍԱՏՄ

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ ՍԱՏՄ

  Հարգելի քաղաքացիներ   Տարբեր հարթակներում կեղծ օգտատերերի կողմից անպատասխանատու հայտարարություններ են հրապարակվում ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնում աշխատանքի ու կոնկրետ թափուր տեղերի վերաբերյալ՝ պարտականությունների ու հմտությունների մասին մտացածին նշումներով:   Տեղեկացնում ենք, որ Տեսչական մարմնում առկա թափուր հաստիքների վերաբերյալ տեղեկատվությունը հրապարակվում է միայն ՍԱՏՄ պաշտոնական https://snund.am (https://snund.am/hy/page/vacancy/64) և Քաղաքացիական ծառայության գրասենյակի https://cso.gov.am կայքերում, որոնք համալրվում են բացառապես Քաղաքացիական ծառայության համակարգով նախատեսված մրցութային ընթացակարգով:   Հարցերի դեպքում կարող եք զանգահարել ՍԱՏՄ թեժ գծին 118 անվճար…

Կարդալ ավելին

«ԴԻԱԴԵՄԱ» ՍՊԸ-ԻՆ ՊԱՏԿԱՆՈՂ ՀԱՑԻ ԱՐՏԱԴՐԱՄԱՍԻ ԱՐՏԱԴՐԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆԸ ԿԱՍԵՑՎԵԼ Է

«ԴԻԱԴԵՄԱ» ՍՊԸ-ԻՆ ՊԱՏԿԱՆՈՂ ՀԱՑԻ ԱՐՏԱԴՐԱՄԱՍԻ ԱՐՏԱԴՐԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆԸ ԿԱՍԵՑՎԵԼ Է

ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Երևանի կենտրոնի տեսուչները «Դիադեմա» ՍՊԸ-ին պատկանող հացի արտադրամասում անցկացվող ստուգման ընթացքում պարզել են, որ այն գործում է իրավական ակտերով սահմանված սանիտարահիգիենիկ նորմերի խախտումներով (Արմավիրի մարզ, Թաիրով համայնք)։   Մասնավորապես՝ ․ արտադրական տարածքի պատերին փակցված են եղել էլեկտրական լարեր, որոնց նախագծումը և կառուցվածքը ապահոված չեն եղել կեղտի կուտակումներից,   ․ չի բացառվել արտադրվող սննդամթերքը մասնիկների թափվելու հնարավորությունները,   ․ առաստաղը նորոգ չի եղել, ինչը չի կանխարգելել կեղտի կուտակումը,   ․ արտադրական տարածքում առկա սեղանը կառուցված չի եղել հիգիենայի պահանջները բավարարող նյութերից։   Հացի արտադրամասի արտադրական գործունեությունը կասեցվել է, սահմանվել է ժամկետ հայտնաբերված խախտումները վերացնելու համար։        

Կարդալ ավելին

 ՎԵՐԱՑՎԵԼ Է ԳԱՎԱՌԻ ՊԱՀԱԾՈՆԵՐԻ ԱՐՏԱԴՐԱՄԱՍԻ ԱՐՏԱԴՐԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԿԱՍԵՑՈՒՄԸ

 ՎԵՐԱՑՎԵԼ Է ԳԱՎԱՌԻ ՊԱՀԱԾՈՆԵՐԻ ԱՐՏԱԴՐԱՄԱՍԻ ԱՐՏԱԴՐԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԿԱՍԵՑՈՒՄԸ

  Լուսինե Գուլաբյան ԱՁ-ին պատկանող մարինացված պահածոների արտադրամասում իրականացրած կրկնակի ստուգայցի ընթացքում Գեղարքունիքի մարզային կենտրոնի տեսուչներն իրականացրել են նմուշառում «Սունկ մարինացված», «Շուշան մարինացված» և «Սինդրիկ մարինացված» արտադրատեսակներից, որոնց լաբորատոր փորձաքննությունների արդյունքում անհամապատասխանություններ չեն հայտնաբերվել (Գեղարքունիքի մարզ, ք․ Գավառ): Մարինացված պահածոների արտադրամասի արտադրական գործունեության կասեցումը վերացվել է։          

Կարդալ ավելին
1 … 38 39 40 41 42 … 98