Հայաստանի Հանրապետության սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավար Տիգրան Պետրոսյանը հյուրընկալել է Անկարայում ԱՄՆ դեսպանատան գյուղատնտեսական հարցերով (USDA) առևտրային ներկայացուցիչ Ռիշան Չաուդհրիին, Վրաստանում ԱՄՆ դեսպանատան գյուղատնտեսական հարցերով (USDA) ավագ մասնագետ Դեմնա Ձիրկվաձեին, Հայաստանում ԱՄՆ դեսպանատան տնտեսական և առևտրային բաժնի ղեկավար Էդվարդ Էյքլերին։ Հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստանից Ամերիկայի Միացյալ Նահանգներ, ինչպես նաև Թուրքիայի տարածքով այլ երկրներ տարանցիկ փոխադրվող գյուղատնտեսական մթերքների, ծաղիկների արտահանման, բուսասանիտարական հավաստագրերի տրամադրման, ապրանքների հետագծելիության ապահովման, TRACES համակարգում տնտեսավարողների գրանցման, մթերքներում մնացորդային նյութերի առավելագույն…
Կարդալ ավելինԱռողջապահություն
ԿԱՍԵՑՎԵԼ Է ԱՐՏԱՇԱՏՈՒՄ ԳՈՐԾՈՂ ՄՍԱՄԹԵՐՔԻ ԱՐՏԱԴՐԱՄԱՍԻ ԱՐՏԱԴՐԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆԸ
Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի կողմից անհատ ձեռնարկատեր Գևորգ Աղազարյանին պատկանող մսամթերքի արտադրամասում (ք. Արտաշատ) իրականացված ստուգման ընթացքում պարզվել է, որ խախտվել են «Սննդամթերքի անվտանգության մասին» Մաքսային միության տեխնիկական կանոնակարգի պահանջները, մասնավորապես՝ – արտադրական շինության կառուցվածքը չի բացառել պարենային հումքի և սննդամթերքի, աղտոտված և մաքուր գույքի խաչաձևվող հոսքերը, – չեն ապահովվել փաթեթավորման նյութերի և սննդամթերքի պահպանման պայմանները, – արտադրամասում պահվել են սննդամթերքի արտադրության ընթացքում չօգտագործվող նյութեր և պարագաներ, – պատերը չեն ունեցել հարթ մակերես, չեն պահվել…
Կարդալ ավելինՍԱՏՄ – ՀԱՅԱՍՏԱՆԻՑ ՈՒԿՐԱԻՆԱ ԱՐՏԱՀԱՆՎԱԾ ՈՐԵՎԷ ԲԵՌ ՉԻ՛ ՎԵՐԱԴԱՐՁՎԵԼ
Այսօր հայկական կայքերից մեկը՝ armatmedia.am-ը, տեղեկություն է տարածել այն մասին, թե Ուկրաինան ետ է ուղարկել հայկական պղպեղով բեռնված բեռնատարը, որովհետև, մեջբերում ենք, «պղպեղում միջատ է հայտնաբերվել», մասնավորապես՝ թրիփս: Տեղեկացնում ենք, որ հրապարակումը իրականությանը չի՛ համապատասխանում: Հայաստանից Ուկրաինա արտահանված բուսասանիտարական ենթահսկման որևէ բեռ չի վերադարձվել, Ուկրաինայի լիազոր մարմնից ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը բեռների անհամապատասխանության վերաբերյալ որևէ գրություն կամ ծանուցում չի ստացել: Չի ստացվել նաև ահազանգ տնտեսավարողներից: Լրատվամիջոցին առաջարկում ենք հրապարակել իր «տեղեկությունների» աղբյուրը, եթե, իհարկե…
Կարդալ ավելինՊԱՆԻՐ «ԱՐՈՄԱ ԴԵԼ ՎԻՆՈ» ԱՐՏԱԴՐԱՏԵՍԱԿԻ ԱՐՏԱԴՐՈՒԹՈՒՆԸ ԿԱՍԵՑՎԵԼ Է
Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի կողմից «Միքայելյանների ընտանեկան ֆերմա» ՍՊ ընկերությանը պատկանող պանրի արտադրամասում (Գեղարքունիքի մարզ, ք. Գավառ) իրականացված ստուգման շրջանակներում լաբորատոր փորձաքննության են հանձնվել նմուշներ առկա արտադրատեսակներից։ Ըստ հետազոտության արդյունքների՝ պարզվել է, որ արտադրվում է վտանգավոր սննդամթերք։ Այսպես՝ փորձաքննության ներկայացված Պանիր «Արոմա դել վինո» արտադրատեսակի նմուշը «աղիքային ցուպիկների խմբի մանրէներ» (ԱՑԽՄ) ցուցանիշով չի համապատասխանել Մաքսային միության տեխնիկական կանոնակարգով սահմանված նորմերին: Տեսչական մարմնի ղեկավարի որոշմամբ՝ պանրի այդ արտադրամասի արտադրական գործունեության առանձին գործառույթը՝ Պանիր «Արոմա դել վինո»…
Կարդալ ավելինԿԱՍԵՑՎԵԼ Է «ՎԵՐԵՎ» ՌԵՍՏՈՐԱՆԻ ԱՐՏԱԴՐԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆԸ
Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի կողմից «Ընտանեկան հացատուն» ՍՊ ընկերությանը պատկանող հանրային սննդի օբյեկտում (ք. Երևան, Եղվարդի խճ․ 122/1) իրականացված ստուգման ընթացքում պարզվել է, որ խախտվել են «Սննդամթերքի անվտանգության պետական վերահսկողության մասին» օրենքի պահանջները, մասնավորապես՝ – հանրային սննդի կառույցի խոհանոցի պատերը չեն ունեցել հարթ մակերես և չեն պահվել նորոգ վիճակում։ Տեսչական մարմնի ղեկավարի որոշմամբ՝ կասեցվել է հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեությունը: Հանձնարարվել է ձեռնարկել անհրաժեշտ միջոցներ և սննդի կառույցը համապատասխանեցնել հաստատված պահանջներին: Սահմանվել է վերջնաժամկետ արձանագրված…
Կարդալ ավելինՄԻՊ աշխատակազմում քննարկվել են հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների պաշտպանությանն առնչվող հարցերը
Մայիսի 22-ին Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմում անցկացվել է աշխատանքային հանդիպում, որին մասնակցել են Պաշտպանի աշխատակազմի Կոնվենցիոն մանդատների ապահովման վարչության, ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության, Միասնական սոցիալական ծառայության և «Քրեակատարողական բժշկության կենտրոն» ՊՈԱԿ-ի ներկայացուցիչները: Հանդիպման ընթացքում, ի թիվս այլնի, քննարկվել են անձանց ֆունկցիոնալության գնահատման ուղեգրելու, վերջիններիս հաշմանդամություն ունեցող անձ ճանաչելու, ֆունկցիոնալության գնահատման դիմումների մերժման պատճառների վերաբերյալ անձանց, ինչպես նաև ուղեգրումն իրականացրած բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող կազմակերպություններին մերժման պատճառների վերաբերյալ տեղեկացնելու, հաշմանդամություն ունեցող անձանց հասցեական…
Կարդալ ավելինԵՐԵԽԱՆԵՐԻ ՈՒ ԾԵՐԵՐԻ ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ ՊԱՀՊԱՆԵԼՈՒ ՀԱՄԱՐ ՎՎՀԿԿ/НАССР ՀԱՄԱԿԱՐԳԻ ՆԵՐԴՐՈՒՄԸ ՊԱՐՏԱԴԻՐ Է
Հանրային սննդի կետերում Վտանգների վերլուծության և հսկման կրիտիկական կետերի (ՎՎՀԿԿ/НАССР) համակարգի սկզբունքների վրա հիմնված ընթացակարգերի պարտադիր ներդրման համատեքստում՝ Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը կազմակերպել էր հերթական հանդիպում-սեմինարը: Այս անգամ համակարգը ներկայացվել է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության ենթակայությամբ գործող երեխաների շուրջօրյա և ճգնաժամային խնամք ու դաստիարակություն իրականացնող, ինչպես նաև տարեց կամ հաշմանդամություն ունեցող անձանց շուրջօրյա խնամք իրականացնող կազմակերպությունների ներկայացուցիչներին։ Տեսչական մարմնի Սննդամթերքի անվտանգության վարչության պետ Գոհար Վարդանյանը խոսել է սննդամթերքի անվտանգության ռիսկերը նվազագույնի հասցնելու և…
Կարդալ ավելին«Ամենաչնչին քայլն անգամ ամենահամարձակ մտադրությունից վստահաբար ավելին է»․ Անահիտ Մանասյանը հիմնական ելույթով է հանդես եկել Ամասիայում երիտասարդ աղջիկների հետ վարպետաց դասի շրջանակներում
Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը մայիսի 16-ին մասնակցել է «Երիտասարդ կանանց առաջնորդության դպրոց» ծրագրի շրջանակում կազմակերպված կանանց իրավունքներին նվիրված «Ֆեմինիստական աշխատարան» քննարկմանը՝ հանդես գալով հիմնական ելույթով։ Ամասիա համայնքում անցկացված միջոցառման նպատակն էր խթանել գյուղական համայնքներում ապրող աղջիկների քաղաքական և հասարակական մասնակցությունը՝ հոգեբանական դիմակայության զարգացման, առաջնորդական կարողությունների ձևավորման և համայնքային նախաձեռնությունների իրականացման միջոցով։ Քննարկմանը մասնակցել են Շիրակի մարզից երիտասարդ աղջիկներ։ Իր ելույթում Պաշտպանն անդրադարձել է առաջնորդության գաղափարին, կին առաջնորդների առջև ծառացած մարտահրավերներին, ինչպես նաև կանանց…
Կարդալ ավելինԱԲՈՎՅԱՆ ՔԱՂԱՔԻ «ՊԻՑՑԱ ՏԱՇԻՐ»-Ի ԱՐՏԱԴՐԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆԸ ԿԱՍԵՑՎԵԼ Է
Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Կոտայքի մարզային կենտրոնի տեսուչների կողմից «Պիցցա Տաշիր» ՍՊԸ-ին պատկանող հանրային սննդի օբյեկտում (Կոտայքի մարզ, ք․ Աբովյան, Հանրապետության 22/12) իրականացրած վերահսկողության ընթացքում հայտնաբերվել են օրենսդրությամբ սահմանված սանիտարահիգիենիկ նորմերի խախտումներ. ի մասնավորի՝ – սննդամթերքի պատրաստման, մշակման կամ վերամշակման համար նախատեսված սննդի կառույցի հատակը չի ունեցել հարթ մակերես, չի պահվել նորոգ վիճակում, – սննդի կառույցն ապահովված չի եղել լվացող և ախտահանող նյութերի՝ սննդամթերքից առանձնացված պահման տարածքով: Տեսչական մարմնի ղեկավարի որոշմամբ՝ Աբովյանում գտնվող «Պիցցա Տաշիր»…
Կարդալ ավելինԱՐՏԱՇԱՏՈՒՄ ԿԱՍԵՑՎԵԼ Է ՀԱՆՐԱՅԻՆ ՍՆՆԴԻ ՕԲՅԵԿՏԻ ԱՐՏԱԴՐԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆԸ
Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Արարատի մարզային կենտրոնի տեսուչների կողմից Ռոզա Մանուկյան Վահանի անհատ ձեռնարկատիրոջը պատկանող հանրային սննդի օբյեկտում (ք․Արտաշատ, Օգոստոսի 23 փ/50) իրականացված ստուգման ընթացքում արձանագրվել են սանիտարահիգիենիկ նորմերի մի շարք խախտումներ, մասնավորապես՝ – սննդի կառույցը նախագծված, կառուցված ու տեղակայված չի եղել այնպես, որ բացառվի կեղտի կուտակումը, օտար մասնիկների թափանցումը սննդամթերքի մեջ, գոլորշու խտացումը, մակերեսների վրա բորբոսների առաջացումը, – հատակը, պատերը չեն ունեցել հարթ մակերես, չեն պահվել նորոգ վիճակում, – առաստաղները չեն պահվել նորոգ վիճակում,…
Կարդալ ավելին






