ՄԻՊ աշխատակազմում քննարկվել են հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների պաշտպանությանն առնչվող հարցերը

Մայիսի 22-ին Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմում անցկացվել է
աշխատանքային հանդիպում, որին մասնակցել են Պաշտպանի աշխատակազմի
Կոնվենցիոն մանդատների ապահովման վարչության, ՀՀ աշխատանքի և սոցիալական
հարցերի նախարարության, Միասնական սոցիալական ծառայության և
«Քրեակատարողական բժշկության կենտրոն» ՊՈԱԿ-ի ներկայացուցիչները:
Հանդիպման ընթացքում, ի թիվս այլնի, քննարկվել են անձանց ֆունկցիոնալության
գնահատման ուղեգրելու, վերջիններիս հաշմանդամություն ունեցող անձ ճանաչելու,
ֆունկցիոնալության գնահատման դիմումների մերժման պատճառների վերաբերյալ
անձանց, ինչպես նաև ուղեգրումն իրականացրած բժշկական օգնություն և սպասարկում
իրականացնող կազմակերպություններին մերժման պատճառների վերաբերյալ
տեղեկացնելու, հաշմանդամություն ունեցող անձանց հասցեական ծառայություններ,
աջակցող միջոցներ տրամադրելու գործընթացներում առկա խնդիրները և դրանց լուծման
հնարավոր ուղիները:
Մարդու իրավունքների պաշտպանը կարևորում է նման աշխատանքային
քննարկումների կազմակերպումը՝ հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների
պաշտպանության ոլորտում առկա խնդիրների պատշաճ հասցեագրման, արդյունավետ
լուծումների մշակման, ինչպես նաև իրավասու պետական մարմինների միջև
համագործակցության ամրապնդման տեսանկյունից։

Spread the love