Ի՞նչ իրավունքների, անվտանգության եւ երաշխիքների մասին կարող է խոսքը լինել, երբ Ադրբեջանն ապօրինաբար 162 օր Արցախը պահում է լիրակատար շրջափակման մեջ՝ շարունակելով 1980-ականներից Արցախի ժողովրդի էթնիկ զտման քաղաքականությունը: Այս մասին այսօր՝ մայիսի 22-ին, Արցախի Ազգային ժողովում գումարված արտահերթ նիստի ժամանակ հայտարարեց ԱԺ նախագահ Արթուր Թովմասյանը: «Հայաստանի վարչապետը, անտեսելով Լեռնային Ղարաբաղի Հանրապետության հռչակագիրը , հրապարակավ հայտարարել է, որ Հայաստանը պատրաստ է ճանաչել Ադրբեանի 86 600 կմ տարածքային ամբողջականությունը, որը ըստ Նիկոլ Փաշինյանի՝ ներառում է նաեւ Լեռնային Ղարաբաղը,…
Կարդալ ավելինԱռողջապահություն
Հայկական եւ ադրբեջանական կողմերին կոչ ենք անում զերծ մնալ սադրիչ գործողություններից․ Զախարովան՝ Սոթքի դեպքերի մասին
Ցավոք, վերջին շրջանում ՝ մայիսի 11-ից 12-ն ընկած ժամանակահատվածում, հայ-ադրբեջանական սահմանին Գեղարքունիքի մարզի Սոթք բնակավայրի շրջանում երկու կողմից հրադադարի ռեժիմի խախտումներ են տեղի ունեցել: Այս մասին ամենշաբաթյա ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։ «Ներկայումս իրավիճակը կայունացել է։ Մենք կոչ ենք անում հայկական եւ ադրբեջանական կողմերին զերծ մնալ սադրիչ գործողություններից եւ իրավիճակի սրումից, եւ կարծում ենք, որ բոլոր վիճելի հարցերի լուծումը պետք է տեղի ունենա քաղաքական-դիվանագիտական ճանապարհով։ Մտադիր ենք ամեն կերպ նպաստել…
Կարդալ ավելինԱդրբեջանը ոչնչացնում է Լեռնային Ղարաբաղի հայկական հոգեւոր ժառանգությունը. ԱՄՆ Պետդեպարտամենտ
ԱՄՆ Պետդեպարտամենտը հրապարակել է Կրոնական ազատության միջազգային հանձնաժողովի (USCIRF) 2022 թվականի դավանանքի ազատության մասին զեկույցը։ Մասնավորապես, զեկույցում Ադրբեջանը ներառված է հատուկ վերահսկողության տակ գտնվող երկրների ցանկում։ 2022 թվականին Ադրբեջանում կրոնական ազատության վիճակը բացասական դինամիկա է ունեցել։ Կառավարությունը շարունակել է զգալի վերահսկողություն իրականացնել կրոնական գործիչների նկատմամբ՝ շարունակելով հետապնդել եւ կալանավորել նրանց։ Նշվում է, որ անցած տարեվերջին Ադրբեջանում կրոնական համոզմունքների համար բանտարկվել է 19 մարդ։ Տեղական իրավապաշտպան կազմակերպությունները նաեւ ասում են, որ կառավարությունը «շարունակել է ֆիզիկական բռնություն…
Կարդալ ավելինՊուտինը մայիսի 9-ին ոչ պաշտոնական նախաճաշ կանցկացնի ԱՊՀ երկրների ղեկավարների հետ. Պեսկով
Հաղթանակի շքերթի ժամանակ Մոսկվա ժամանած ԱՊՀ երկրների ղեկավարները Վլադիմիր Պուտինի հետ կլինեն նույն ամբիոնում, որից հետո ծաղիկներ կդնեն և կանցկացնեն ոչ պաշտոնական նախաճաշ, ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, հայտնում է Москва 24-ը։ Նրա խոսքով՝ Հաղթանակի շքերթը պետք է սկսվի առավոտյան ժամը 10-ին։ Նա նշել է, որ ԱՊՀ երկրների գրեթե բոլոր նախագահները Մոսկվա են ժամանել Հաղթանակի շքերթին Պուտինի հրավերով։ Հիշեցնենք, որ աշխատանքային այցով Մոսկվայում է նաև Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
Կարդալ ավելինԵվրոպական կողմը փորձում է ապահովել ադրբեջանցի հանցագործների փոխանակումը հայ ռազմագերիների դիմաց. Սիրանուշ Սահակյան
Եվրոպական կողմը, հաշվի առնելով ադրբեջանական շահերը, փորձում է ապահովել Հայաստանի սահմանը հատած ադրբեջանցիների փոխանակումը հայ ռազմագերիների դիմաց: Այս մասին ասում է Միջազգային եւ համեմատական իրավունքի կենտրոնի նախագահ Սիրանուշ Սահակյանը: Հիշեցնենք, որ մայիսի 14-ին Բրյուսելում Փաշինյան-Միշել-Ալիեւ եռակողմ հանդիպումից հետո Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելը հայտարարել է, որ առաջիկա շաբաթներին ազատ կարձակվեն եւս մի քանի կալանավորվածներ։ Նա նաեւ ասել էր. «Ես նաև ընդգծել եմ փոխըմբռնման պահպանման անհրաժեշտությունը այն հարցի շուրջ, որ զինվորները, որ պարզապես մոլորվել ու անցել են…
Կարդալ ավելին2022 թ. իրականացված դրամավարկային քաղաքականության արդյունքում գնաճն աստիճանաբար նվազել է՝ տարեվերջին կազմելով 8.3 տոկոս. ներկայացվել է ԿԲ գործունեության վերաբերյալ տարեկան հաղորդումը
12-ամսյա գնաճը 2022 թվականի մարտից զգալիորեն ավելացել է՝ երկրորդ եռամսյակի վերջին հասնելով 10.3 տոկոսի, իսկ այնուհետեւ, իրականացված դրամավարկային քաղաքականության արդյունքում, աստիճանաբար նվազել է եւ տարեվերջին կազմել 8.3 տոկոս: Այս մասին փաստել է ԿԲ նախագահի տեղակալ Արմեն Նուրբեկյանն ԱԺ ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի՝ մայիսի 15-ի նիստում՝ ներկայացնելով ՀՀ կենտրոնական բանկի գործունեության վերաբերյալ տարեկան հաղորդումը: Նշվել է, որ իրականացվող հետեւողական դրամավարկային քաղաքականության ազդեցությամբ 2023 թվականի երկրորդ կեսից գնաճի տեմպն աստիճանաբար կթուլանա եւ կկայունանա նպատակային 4…
Կարդալ ավելինՀայաստանն այժմ գրեթե ոչ մի հարաբերություն չունի Թուրքիայի եւ Ադրբեջանի հետ, ինչը պետք է փոխել. Փաշինյան
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կարծում է, որ Հայաստանի արտաքին քաղաքականության հիմնական նպատակը պետք է լինի բոլոր հարեւանների հետ նորմալ հարաբերությունների հաստատումը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին Փաշինյանն ասել է չեխական «Respekt» ամսագրին տված հարցազրույցում՝ պատասխանելով հարցին, թե ինչ դասեր է Հայաստանը քաղել վերջին 15 ամսվա ընթացքում: «Մեր բարդ պատմության պատճառով մենք սովորել ենք նորմալ հարաբերություններ չունենալ մեր որոշ հարեւանների հետ: Դա փոխելը մեր երկրի համար կենսական կարեւոր նշանակություն ունի: Շատ պարզ է թվում, սակայն դրա իրականացումը …
Կարդալ ավելինԶՈւ ԳՇ պետը խրախուսել է վարժական հավաքների մասնակիցներին(ֆոտոշարք)
ՊՆ-ից «progressarmenia.com»-ին հայտնում են, որ մայիսի 13-ին ՊՆ Վ. Սարգսյանի անվան ռազմական համալսարանում տեղի է ունեցել պատրաստման և վերապատրաստման 25-օրյա վարժական հավաքների ավարտական միջոցառումը: Ողջունելով մասնակիցներին և կարևորելով մասնագիտական վերապատրաստումը` ԶՈւ ԳՇ պետ, պաշտպանության նախարարի առաջին տեղակալ, գեներալ-մայոր Էդվարդ Ասրյանը շնորհակալություն է հայտնել ներգրավված անձնակազմին` մարտական պատրաստության և զինվորական կարգապահության բարձր արդյունքներ ցուցաբերելու համար: Միջոցառման ավարտին առավել աչքի ընկած մասնակիցները խրախուսվել են:
Կարդալ ավելինՀնարավորություն է ստեղծվում բացառել հնացած, ոչ արդիական սարքավորումների կիրառումն առողջապահության ոլորտում
Առողջապահության բնագավառում լիցենզավորման ենթակա գործունեության տեսակների համար անհրաժեշտ գույքային եւ տեխնիկական, ինչպես նաեւ մասնագիտական հագեցվածության պահանջների մեջ պարբերաբար կատարվում են փոփոխություններ` հաշվի առնելով միջազգային փորձը, տեխնոլոգիական զարգացումները, կրթական ծրագրերի զարգացումները եւ փոփոխությունները: Լիցենզիաները դարձնելով 5 տարի ժամկետով տրվող` հնարավորություն է ստեղծվում բացառել հնացած, ոչ արդիական սարքավորումների կիրառումը, առանց համապատասխան վերապատրաստման առկայության մասնագետների աշխատանքը: Այս մասին տեղեկացրել է ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը: ԱԺ առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովը մայիսի 12-ի նիստում երկրորդ ընթերցմամբ քննարկել է ««Լիցենզավորման…
Կարդալ ավելինՊաշտպանության նախարարն ընդունել է Լեռնային Ղարաբաղում ՌԴ խաղաղապահ ուժերի նորանշանակ հրամանատարին
Այսօր ապրիլի 28-ին ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն ընդունել է Լեռնային Ղարաբաղում Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ ուժերի նորանշանակ հրամանատար, գեներալ-գնդապետ Ալեքսանդր Լենցովին: Հանդիպմանը ներկա էին Հայաստանում Ռուսաստանի արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինը, պաշտպանական հարցերով կցորդ, գնդապետ Իգոր Շչերբակովը և Լեռնային Ղարաբաղում ՌԴ խաղաղապահ ուժերի նախկին հրամանատար, գեներալ-մայոր Անդրեյ Վոլկովը: ՀՀ պաշտպանության նախարարը ողջունել է գեներալ-գնդապետ Ալեքսանդր Լենցովին նոր պաշտոնն ստանձնելու կապակցությամբ և մաղթել նրան հաջողություններ խաղաղապահ առաքելության ընթացքում: Կողմերը քննարկել են Լեռնային Ղարաբաղի շուրջ…
Կարդալ ավելին







