ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության գծով իրականացվող ծրագրերի ֆինանսավորման համար 2023 թ. ֆինանսական փաստաթղթով նախատեսված է հատկացնել 648 մլրդ 453,5 մլն դրամ: 2022 թ. ճշտված բյուջեով նախատեսվում էր, որ այս տարվա ընթացքում պետք է ֆինանսավորվեն 589 մլրդ 860 մլն դրամի ծրագրեր, իսկ 2021 թ. փաստացի ծախսերը կազմել են 619 մլրդ 786,1 մլն դրամ: ԱԺ աշխատանքի եւ սոցիալական հարցերի ու ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում ներկայացնելով գալիք տարվա ֆինանսական հատկացումները՝ նշել է…
Կարդալ ավելինԱռողջապահություն
ՀՆԱ-ից առողջապահությանն ուղղված ծախսերի համամասնությունը չի կարող սպասարկել ոլորտում առկա կարիքը. քննարկվել են ԱՆ 2023 թ. բյուջետային նախնական հատկացումները
ՀՆԱ-ից առողջապահության ոլորտին ուղղված ծախսերի համամասնությունը չի կարող սպասարկել այն կարիքը, որն ունի մեր երկրի առողջապահության ոլորտը: Մեր հարեւան երկրներում առողջապահությանն ուղղվող բյուջետային միջոցները կազմում են ՀՆԱ-ի ոչ պակաս, քան 4 տոկոսը: Մենք ունենք կարեւորագույն թիրախ՝ մոտենալու այդ 4 տոկոսին. այս մասին ասել է Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը 2023 թ. պետբյուջեի նախնական քննարկման ժամանակ: Առողջապահության բնագավառին 2023 թ. պետբյուջեի նախագծով կհատկացվի 146 մլրդ 373 մլն դրամ: Ընթացիկ տարվա գումարի չափը 141 մլրդ 415 մլն դրամ…
Կարդալ ավելինՄահացել է Գայանե Փայտյանը
Մահացել է լրագրող, սցենարիստ, հաղորդավար Գայանե Փայտյանը: Նա առողջական խնդիրներ ուներ: Գայանե Փայտյանը 48 տարեկան էր: Նա, որպես լրատվական մեկնաբան, 1995-99թթ աշխատել է Հայաստանի ազգային հեռուստաընկերությունում, 1999-2015թթ՝ Հայկական Երկրորդ հեռուստաալիքի «Լրաբեր» լրատվական ծրագրում։ 2000-2008թթ եղել է ՀՀ Ազգային Ժողովի հասարակայնության հետ կապերի վարչության գլխավոր մասնագետը։ 2004թ-ից միջազգային հեռուստատեսային ակադեմիայի անդամ է։ 2006թ. Հայկական Երկրորդ հեռուստաալիքով հեղինակել և վարել է «Կախման կետեր», 2017թ–ից՝ «Զրույց Փայտյանի հետ» հաղորդաշարերը և այլն։ Մասնագիտական ակտիվ գործունեության համար Գայանե Փայտյանն արժանացել…
Կարդալ ավելինԱՐԱՐԱՏՈՒՄ ՆՇՎԵՑ ՔԱՂԱՔԻ ՀՈԲԵԼՅԱՆԸ ՝ ՏԵՂԻ ՄՏԱՎՈՐԱԿԱՆՆԵՐԻ ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅԱՄԲ(ֆոտոշարք)
Արարատում այսօր կրկին օրը հագեցած էր հավաքվել էին համայնքի մշակույթի, կրթության, սպորտի, առողջապահության ոլորտի մի խումբ ներկայացուցիչները, որոնց մասնակցությամբ մշակույթի տան նիստերի դահլիճում տեղի ունեցավ ցերեկույթ՝ Արարատ քաղաքի 92-րդ հոբելյանական օրվա առթիվ։ Այդ մասին տեղեկացանք համայնքապետարանի պաշտոնական էջից: Իսկ անկախ ամեն ինչից մենք կարծում ենք,որ հատկապես տեղի քոլեջը ապացուցել է տարիներ շարունակ, համարվում է Արարատի մարզի կրթամշակույթային հենասյուններից մեկը իսկ մշակույթի,արվեստի,առողջապահության և կրթության ոլորտի մասնագետների մասնակցությունը նոր խթան է քաղաքի ուրույն դիմագիծը պահելու գործում:Ինչպես որ…
Կարդալ ավելինՊՈՆՏՈՍ ԾՐԱԳՐԻ ԱՄՓՈՓՈՒՄԸ ԵՎ ՆՐԱ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԻ ԳՆԱՀԱՏՈՒՄԸ(ֆոտոշարք)
«progressarmeni.com»-ը ինչպես նախկինում անդրադարձել էր «ՊՈՆՏՈՍ» ծրագրին և նրա հետազոտությունների իրականացման գործընթացին , որն ուղղված է բնապահպանությանը և նրա միջավայրի բալանսավորմանը նպաստող քայլերի հաջորդականությունը՝ հաշվարկելով արտաքին ազդեցությունների ճնշումը նրա վրա՝(աղբ, մարդածին գործոններ և այլն):Դրա հետ կապված ծրագիրն իրականացնում է սեմինարներ, համաժողովներ, քննարկումներ ներգրավելով բոլոր շահագրգիռ կողմերին(մարզեր, համայնքներ, բնապահպաններ ու սանողներ և այլն): Օրերս հերթական անգամ ծրագիրը հրավիրել էր «Ընդհանուր սահմաններ, Ընդհանուր լուծումներ» թեմայով ամփոփելու իրականացված աշխատանքները : Հիշեցնենք՝ «Սևծովյան ավազանում շրջակա միջավայրի մոնիթորինգ Կոպերնիկուս…
Կարդալ ավելինԱլեն Սիմոնյանը «Հայաստանի խուլերի միավորում» ՀԿ խնդրանքով այցելել է Հայաստանի խուլերի միավորման մշակույթի եւ սպորտի պալատ
Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը «Հայաստանի խուլերի միավորում» ՀԿ ղեկավար կազմի եւ շահառուների խնդրանքին ի պատասխան՝ հոկտեմբերի 19-ին այցելել է Հայաստանի խուլերի միավորման մշակույթի եւ սպորտի պալատ: Հանդիպմանը միավորման նախագահ Մարինե Հարությունյանն ԱԺ նախագահին է ներկայացրել թույլ լսողների եւ խուլերի համայնքին առնչվող օրենսդրական կարգավորում պահանջող որոշ խնդիրներ, որոնց շտկման արդյունքում թույլ լսողների հաղորդակցումն առավել կհեշտանա: Ներկայացված հարցերի առանցքում են եղել նաեւ երիտասարդ խուլերի մասնագիտական կողմնորոշման հարցում պետական հոգածության մակարդակի բարձրացումը, հավասար մեկնարկային պայմանների…
Կարդալ ավելինՊետական գույքի կառավարման կոմիտեն կիրականացնի ոչ միայն պետական սեփականություն հանդիսացող գույքի, այլեւ չկառուցապատված հողամասերի կառավարում. առաջարկը քննարկվել է գլխադասային հանձնաժողովում
Նախագծերի ընդունմամբ կկանոնակարգվեն պետական սեփականություն հանդիսացող կառուցապատված հողամասերի օտարման բնագավառում առաջացող իրավահարաբերությունները, հնարավորություն կընձեռվի լրացուցիչ դրամական մուտքեր ապահովել ՀՀ պետական բյուջե: «ՀՀ հողային օրենսգրքում փոփոխություն եւ լրացում կատարելու մասին» օրենքների նախագծերի փաթեթը Տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության եւ շրջակա միջավայրի պահպանության հարցերի մշտական հանձնաժողովի հոկտեմբերի 19-ի նիստում ներկայացրել է ՀՀ պետական գույքի կառավարման կոմիտեի նախագահ Առնակ Ավետիսյանը: Հիմնական զեկուցողի խոսքով առաջարկվում է թույլ տալ Կառավարությանը՝ ի դեմս Պետական գույքի կառավարման կոմիտեի իրականացնել ոչ միայն պետական…
Կարդալ ավելինԲժշկական միջամտության ժամանակ գրավոր համաձայնությունը որպես անհրաժեշտ պայման կամրագրվի լիազոր մարմնի սահմանած դեպքերի համար
Բժշկական միջամտության ժամանակ գրավոր համաձայնությունը որպես անհրաժեշտ պայման կամրագրվի լիազոր մարմնի սահմանած դեպքերի համար: ԱԺ առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովը հոկտեմբերի 21-ի նիստում երկրորդ ընթերցմամբ քննարկել եւ դրական եզրակացություն է տվել «Բնակչության բժշկական օգնության եւ սպասարկման մասին» օրենքում առաջարկվող լրացմանը: Առաջինից երկրորդ ընթերցում ընկած ժամանակահատվածում օրենքի նախագծում փոփոխություններ չեն կատարվել, գործադիրն առաջարկություններ չի ներկայացրել: Օրինագծի հեղինակներն են ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորներ Նարեկ Զեյնալյանն ու Էմմա Պալյանը: Երկրորդ ընթերցմամբ քննարկվել է նաեւ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության…
Կարդալ ավելինԱդրբեջանի զինուժը շարունակում է ամրապնդել դիրքերը ՀՀ օկուպացված հատվածներում. ՄԱԿ-ում ՀՀ մշտական ներկայացուցիչ
ՄԱԿ-ում ՀՀ մշտական ներկայացուցիչ Մհեր Մարգարյանը ելույթ է ունեցել ՄԱԿ-ի 77-րդ գլխավոր վեհաժողովի առաջին կոմիտեի ընդհանուր քննարկումներում: Մարգարյանը, մասնավորապես ասել է. Հայաստանը վերահաստատում է իր ամուր հանձնառությունը զենքի չտարածման, զինաթափման, սովորական սպառազինությունների վերահսկման և վստահության ու անվտանգության ամրապնդման միջոցառումների բնագավառներում իրավաբանորեն պարտադիր միջազգային պարտավորությունների լիարժեք և համընդհանուր կատարմանը: Տարիներ շարունակ Հայաստանը հավատարիմ է եղել Եվրոպայում սովորական սպառազինությունների մասին իրավաբանորեն պարտադիր պայմանագրի և վստահության ու անվտանգության ամրապնդման միջոցների մասին Վիեննայի փաստաթղթի իրականացմանը: Ցավոք, սովորական սպառազինությունների վերահսկման…
Կարդալ ավելինԴոլարի փոխարժեքը նվազել է. եվրոն թանկացել է
ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ հոկտեմբերի 5-ին, կազմել է 405.70 դրամ՝ նախորդ օրվա համեմատ նվազել է 0.79 դրամով: Այդ մասին տեղեկանում ենք Կենտրոնական բանկի պաշտոնական կայքից։ Եվրոյի փոխարժեքը կազմել է 402.62 դրամ (աճել է 0.40 դրամով), բրիտանական ֆունտի փոխարժեքը կազմել է 461.32 դրամ (նվազել է 0.01 դրամով), իսկ ռուսական ռուբլու փոխարժեքը կազմել է 6.80 դրամ (նվազել է 0.10 դրամով): Երևանյան բանկերում դոլարը գնվում է 404-409 դրամով, վաճառվում է 414-421 դրամով: Եվրոն բանկերում գնվում է 392-401 դրամով,…
Կարդալ ավելին




