ՊՈՆՏՈՍ ԾՐԱԳՐԻ ԱՄՓՈՓՈՒՄԸ ԵՎ ՆՐԱ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԻ ԳՆԱՀԱՏՈՒՄԸ(ֆոտոշարք)

«progressarmeni.com»-ը   ինչպես  նախկինում  անդրադարձել էր  «ՊՈՆՏՈՍ»  ծրագրին  և նրա հետազոտությունների իրականացման գործընթացին , որն ուղղված է  բնապահպանությանը և նրա միջավայրի բալանսավորմանը նպաստող քայլերի հաջորդականությունը՝ հաշվարկելով արտաքին ազդեցությունների ճնշումը նրա վրա՝(աղբ, մարդածին գործոններ և այլն):Դրա հետ կապված ծրագիրն  իրականացնում է սեմինարներ, համաժողովներ, քննարկումներ ներգրավելով  բոլոր շահագրգիռ  կողմերին(մարզեր, համայնքներ, բնապահպաններ ու սանողներ և այլն):

Օրերս հերթական անգամ  ծրագիրը հրավիրել էր   «Ընդհանուր սահմաններ, Ընդհանուր լուծումներ»  թեմայով ամփոփելու իրականացված աշխատանքները :

Հիշեցնենք՝ «Սևծովյան ավազանում շրջակա միջավայրի մոնիթորինգ Կոպերնիկուս համակարգի միջոցով» վերոհիշյալ ՊՈՆՏՈՍ ծրագրի շրջանակներում  եզրափակիչ ամփոփ միջոցառումը եռօրյա դասընթացը հատկապես մոտիվացնում է երիտասարդ գիտնականների ու մասնագետների համար և ՊՈՆՏՈՍ  Հաքաթոնը:

   Եզրափակիչ համաժողովը  կազմակերպվել էր  Հայաստանի ամերիկյան համալսարանի ( ՀԱՀ) Հակոբեան բնապահպանական կենտրոնի  և ՀՀ Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի համատեղ ջանքներով, Հելլասի  Հետազոտությունների և տեխնոլոգիաների կենտրոնի (Հունաստանի) , Թրակիայի  Դեմեկրիտուս համալսարանի (Հունաստանի ), Կանաչ Այլընտրանքի ՀԿ-ի  (Վրաստանի) և օդեսայի Իլյա Մեչնիկովի անվան ազգային համալսարանի մասնակցությամբ:

Զեկույցները տեղի ունեցան հետևյալ թեմաներով՝ ՝ Բնապահպանական խնդիրներ, դրանց գնահատում և հանրային ներգրավվածություն ՊՈՆՏՈՍ ծրագրի հետազոտությա տարածքներում: Ինչպես արդեն մենք նշել էինք , որ ՊՈՆՏՈՍ ծրագրի հետազոտության ծրագրերն են ՝Սևանա լիճը և նրա ջրահավաք ավազանը, (Հունաստան), Վրաստանի ողջ առափնյա գիծը և (Կոլխեթի ) հարթավայրերը, Նեստոտ գետը , նրա դելտան դելտային մոտ գտնվող ափամերձ գոտին (Հունաստան) և Դնեստր գետի դելտան և հարակից գետաբերանը , լողափերը և հանգստի գոտիները Օդեսա քաղաքից մինչև Դանուբ գետի դելտան(Ուկրաինա):

Ինչպես արդեն գիտենք չորս երկրներից հետազոտող գիտնականները միջոցառմանը ներկայացրեցին հետազոտությունների նպատակները և արդյունքները :

Նպատակը ՝ ըստ  ՊՈՆՏՈՍ Հաքատոնի  ՝ նոր գաղափարների գեներացումը ՝ օգտագործելով ՊՈՆՏՈՍ պլատֆորմը և նրա3 բաղադրիչներն ու օնլայն ծառայությունները , առաջարկելու նոր օգտակար հավելվածների ստեղծում ՊՈՆՏՈՍ պլատֆորմի համար՝ օգտագործելով Կոպերնիկուս-ի տվյալները:

Իսկ մարտահրավերները՝ ներառում են այնպիսի թեմաներ ինչպիսիք են՝ կայուն զարգացման նպատակները , հողային փոփոխություններ (անտառներ, մշակաբույսեր, խոտածածակ տարածքներ, ջրային մակերեսների արհեստական ծածկույթներ՝ ինչպիսիք կարող են լինել շինություններ ճանապարհներ և այլն..) :Ծրագրի կազմակերպման և նրա շարունակելիության հետ բարձր արդյունքներ են ակնկալում ուսանողները և մասնագետները ՝այդ են փաստում Գյուղատնտեսական համալսարանի ( մասնակից ուսանողների ) առաջարկը, որպեսզի ծրագիրը ներառել ԲՈՒՀ-ում, որպես առարկա և դասավանդել ագրարային բաժնում: Իսկ ամփոփ  մտքերի փոխանակման ժամանակ՝  Արարատի մարզպետարանի  գյուղվարչության ծառայակից՝ Աշոտ Վարդանյանը նույնպես բարձր գնահատեց  ՊՈՆՏՈՍ պիլոտային ծրագրի արդյունավետությունը  մասնավորապես համայնքներում , գյուղատնտեսության բնագավառում ճիշտ  հաշվարկներ կատարելու համար:

Հոդվածը՝ ԿԱՐԻՆԵ ՍԱՐԳՍՅԱՆԻ

Spread the love