Եղանակը Հայաստանում

Մայիսի 13-ին հանրապետությունում ժամանակ առ ժամանակ սպասվում են տեղումներ եւ ամպրոպ, տեղ-տեղ՝ հորդառատ, կարկուտ կտեղա։ Օդերեութաբանները կանխատեսում են նաեւ հարավարեւմտյան քամու ուժգնացում՝ 18-23 մ/վրկ։ Օդի ջերմաստիճանն առաջիկա 3 օրերին աստիճանաբար կնվազի։ Ինչպես   տեղեկացրել են «Հայպետհիդրոմետում», Երեւանում ժամանակ առ ժամանակ սպասվում են անձրեւներ եւ ամպրոպ, տեղ-տեղ անձրեւները կլինեն ինտենսիվ։ Ամպրոպի ժամանակ քամին կուժգնանա՝ 15-18 մ/վրկ։ Առաջիկա գիշեր մայրաքաղաքում կլինի +11+13, վաղը ցերեկը՝ +19+21։

Օդի ջերմաստիճանը մարզերում.

Շիրակում գիշերը՝ +5+9, ցերեկը՝ +13+16,

Կոտայքի լեռներում գիշերը՝ +6+9, ցերեկը՝ +12+15,

Կոտայքի նախլեռներում գիշերը՝ +10+13, ցերեկը՝ +15+18,

Սեւանա լճի ավազանում գիշերը՝ +4+9, ցերեկը՝ +12+15,

Լոռիում գիշերը՝  +7+11, ցերեկը՝ +14+18,

Տավուշում գիշերը՝  +12+15, ցերեկը՝ +16+19,

Արագածոտնի լեռներում գիշերը՝ +5+8, ցերեկը՝ +11+13,

Արագածոտնի նախալեռներում գիշերը՝ +9+12, ցերեկը՝ +16+20,

Արարատում գիշերը՝ +12+15, ցերեկը՝ +19+22,

Արմավիրում գիշերը՝ +10+13, ցերեկը՝ +19+21,

Վայոց ձորի լեռներում գիշերը՝ +5+8, ցերեկը՝ +11+14,

Վայոց ձորի նախալեռներում գիշերը՝ +9+12, ցերեկը՝ +17+21,

Սյունիքի հովիտներում գիշերը՝ +11+15, ցերեկը՝ +22+25,

Սյունիքի նախալեռներում գիշերը՝ +7+11, ցերեկը՝ +15+20։

Spread the love