Այսուհետ Ամիօ բանկն իր հաճախորդներին առաջարկում է խնայողությունների դիմաց ստանալ մինչև 10,5% և մինչև 5% տարեկան եկամուտ` համապատասխանաբար ՀՀ դրամով և ԱՄՆ դոլարով ավանդների համար, AMIO Mobile հավելվածով ձևակերպելու դեպքում։ Ամիօ բանկի ավանդները հասանելի են և´ ՀՀ ռեզիդենտ, և´ ոչ ռեզիդենտ հաճախորդներին, իսկ ավանդների ձևակերպումը հնարավոր է և´ բանկի 34 մասնաճյուղերում, և´ AMIO Mobile հավելվածում։ Ամիօ բանկում ֆիզիկական անձինք կարող են՝ ներդնել 30.000 ՀՀ դրամից սկսած ավանդ՝ հետագայում համալրման հնարավորությամբ, ընտրել տոկոսագումարների ստացման իրենց հարմար տարբերակներից…
Կարդալ ավելինՏնտեսություն
Այսուհետ հայտնի անձանց մահարձանի պատրաստման և տեղադրման համար ֆինանսական օգնությունը կտրամադրվի ավտոմատ կերպով
Կառավարությունն իր այսօրվա՝ հունվարի 30-ի նիստում փոփոխություն կատարեց պետության հանդեպ հատուկ ծառայություններ ունեցած քաղաքացիների մահվան դեպքում՝ գերեզմանի բարեկարգման, մահարձանի պատրաստման և տեղադրման աշխատանքների իրականացման համար նախատեսված գումարները հանգուցյալի հարազատներին կամ նրանց կողմից լիազորված անձանց կամ հանձնաժողովի կողմից լիազորված կազմակերպությանը տրամադրելու կարգում: Այսօր գործող կարգով այդ գումարները հատկացվում են հանձնաժողովի կողմից դրա վերաբերյալ առանձին որոշում կայացնելու հանգամանքով՝ հանձնաժողովի կողմից որոշման ընդունման պահից 6-ամսյա ժամկետում: Սա հանգեցնում է գործընթացի անհարկի ձգձգման, ինչպես նաև գործընթացի ժամանակացույցի հարազատների լիովին…
Կարդալ ավելինՍահմանվեց սննդային հավելումների ցանկը, որոնց օգտագործումը սննդամթերքի արտադրության մեջ արգելվում է
Կառավարությունն իր այսօրվա՝ հունվարի 30-ի նիստում սահմանեց այն սննդային հավելումների ցանկը, որոնց օգտագործումը սննդամթերքի արտադրության մեջ արգելվում է: Այդ ցանկում ընդգրկված սննդային հավելումների ներմուծումը Հայաստանի տարածք սննդամթերքի արտադրության մեջ օգտագործման նպատակով կարգելվի, ինչի արդյունքում կբացառվի մարդու առողջությանը սպառնացող վտանգը: Ըստ այդմ, տնտեսավարողները, և սպառողները ազգային օրենսդրության կարգավորումով առավել տեղեկացված կլինեն, թե սննդամթերքի արտադրության ժամանակ,որ սննդային հավելումներն են արգելված։ Այս համատեքստում առկա են շատ դեպքեր, երբ տնտեսավարողները սննդամթերքի արտադրության մեջ կիրառելու նպատակով ներմուծում կամ ցանկանում են…
Կարդալ ավելինԱրաբիկա սուրճի գները հասել են ռեկորդային բարձր մակարդակի՝ մեկ տոննայի դիմաց հասնելով 7900 դոլարի
Արաբիկա սուրճի բորսայական գները երեքշաբթի օրը հերթական անգամ գերազանցել են պատմական ռեկորդը և անցնելով տոննայի դիմաց 7,9 հազար դոլարի նշագիծը: Այս մասին են վկայում սակարկությունների տվյալները։ Երեքշաբթի օրվա սակարկություններից հետո Արաբիկա սուրճի մարտյան ֆյուչերսների գինն աճել է 2,43%-ով՝ հասնելով 3,577 դոլարի՝ մեկ ֆունտի դիմաց (մոտ 7,886 դոլար մեկ տոննայի դիմաց): Իսկ առուվաճառքի ընթացքում ցուցանիշը բարձրացել է առավելագույնը՝ հասնելով մեկ ֆունտի դիմաց ռեկորդային 3,5875 դոլարի կամ գրեթե 7909 դոլարի՝ մեկ տոննայի դիմաց։ Տարեսկզբից արաբիկայի գինն աճել…
Կարդալ ավելինՄՊՀ նախագահ Գեղամ Գևորգյանն ամփոփել է անցած տարվա գործունեության արդյունքները
Սպառողների շահերի պաշտպանության ինստիտուցիոնալ համակարգի ստեղծում, ուշ վճարումների խնդրի կարգավորում, աննախադեպ ծավալի տուգանքներ, հակամրցակցային համաձայնություն բենզինի շուկայում, անբարեխղիճ մրցակցություն տոմատի մածուկների շրջանառությունում, խախտումներ մանկապարտեզների համար կաթնամթերքի ձեռքբերումներում Մրցակցության պաշտպանության հանձնաժողովի նախագահ Գեղամ Գևորգյանն այսօր հրավիրված մամուլի ասուլիսում ամփոփել է 2024 թվականի գործունեության հիմնական արդյունքները։ «2024 թվականին աննախադեպ մեծ ծավալի՝ 3 մլրդ 46 մլն դրամի չափով տուգանք է կիրառվել տնտեսավարողների նկատմամբ մրցակցային իրավախախտումների առնչությամբ, որից շուրջ 1 մլրդ 124 մլն դրամն արդեն իսկ գանձվել է…
Կարդալ ավելին20000 (քսան հազար) դրամ անվանական արժեքով 2024 թ. թողարկման Հայաստանի Հանրապետության թղթադրամը շրջանառության մեջ դնելու մասին
ՀՀ կենտրոնական բանկի խորհրդի որոշմամբ 2025 թ․ հունվարի 27-ից շրջանառության մեջ է դրվում 20000 դրամ անվանական արժեքով 2024 թ. թողարկման ՀՀ թղթադրամը, որը ՀՀ տարածքում հանդիսանում է օրինական վճարամիջոց և ենթակա է անվերապահ ընդունման իր անվանական արժեքով առանց ժամկետային սահմանափակումների: 2024 թ․ թողարկման թղթադրամի դարձերեսին ավելացել է տեսանելի գունափոփոխ պաշտպանական հատկանիշ՝ ներքևի ձախ անկյունում անվանական արժեքն արտահայտող թվանշանը տպագրված է օպտիկապես փոփոխական ներկով: Թղթադրամի դիմերեսին փոխվել են թողարկման տարեթիվը՝ 2024, և ՀՀ ֆինանսների նախարարի ստորագրությունը։…
Կարդալ ավելինՎԵՐԱՑՎԵԼ Է ՀԱՑԻ ԱՐՏԱԴՐԱՄԱՍԻ ԱՐՏԱԴՐԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԿԱՍԵՑՈՒՄԸ
ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Արարատի մարզային կենտրոնի տեսուչները կրկնակի ստուգայց են կատարել Կարեն Կրպոյան ԱՁ-ին պատկանող հացի արտադրամասում։ Ստուգման ընթացքում խախտումներ չեն հայտնաբերվել (Արարատի մարզ, գ․ Տափերական): ՍԱՏՄ ղեկավարի որոշմամբ՝ հացի արտադրամասի արտադրական գործունեության կասեցումը վերացվել է։
Կարդալ ավելինՄիջազգային փոխանցումներ դեպի ԱՄՆ և Եվրոպա՝ լավագույն սակագներով
Դեպի ԱՄՆ և Եվրոպա փոխանցումների համար Ամիօ բանկում մեկնարկած ակցիայի շրջանակում գործում են բացառիկ սակագներ. ԱՄՆ դոլարով փոխանցումների դեպքում՝ առանց փոխանցվող գումարի սահմանափակման, 0.1% (նվազագույնը՝ 6000 ՀՀ դրամ, առավելագույնը՝ 40,000 դրամ) Մինչև 10,000 Եվրո փոխանցումների դեպքում` 6000 ՀՀ դրամ Ամիօ բանկի միջազգային փոխանցումները կատարվում են` արագ առանց փոխանցված գումարից պահումների նվազագույն տվյալների ներկայացմամբ բացառիկ սակագներով Ակցիան գործում է ֆիզիկական, իրավաբանական անձանց և անհատ ձեռնարկատեր հաճախորդների համար մինչև 31.03.2025թ. ներառյալ: Փոխանցումներ կարելի է կատարել Ամիօ բանկի բոլոր մասնաճյուղերում։…
Կարդալ ավելինԴոլարը թանկացել է
ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ հունվարի 21-ին, կազմել է 398.84 դրամ՝ նախորդ օրվա համեմատ աճելով 0.20 դրամով: Այդ մասին տեղեկանում ենք Կենտրոնական բանկի պաշտոնական կայքից։ Եվրոյի փոխարժեքը կազմել է 412.8 դրամ (աճել է 1.60 դրամով), բրիտանական ֆունտի փոխարժեքը կազմել է 488.34 դրամ (աճել է 2.36 դրամով), իսկ ռուսական ռուբլու փոխարժեքը կազմել է 4.00 դրամ (աճել է 0.08 դրամով): Հայաստանյան բանկերում դոլարը գնվում է 394-395 դրամով, վաճառվում է 400-401 դրամով: Եվրոն բանկերում գնվում է 404-412.5 դրամով, վաճառվում…
Կարդալ ավելինProFood Armenia 2025. ամենամեծ միջազգային F&B իրադարձությունը տարածաշրջանում
Երևան, Հայաստան – 2025 թ․ ապրիլի 25-27 ProFood Armenia 2025-ը՝ տարածաշրջանում ամենամեծ միջազգային F&B իրադարձությունը, տեղի կունենա 2025 թվականի ապրիլի 25-ից 27-ը Կ․ Դեմիրճյանի անվան Մարզահամերգային համալիրում՝ Երևանում։ Այս եզակի եռօրյա իրադարձությունը կմիավորի հյուրընկալության ոլորտի առաջատար մասնագետներին, գործարարներին և սկսնակներին ամբողջ աշխարհից՝ կապեր հաստատելու, սովորելու և զարգանալու բացառիկ հնարավորությամբ։ Միջոցառման հիմնական փուլերը․ Ցուցահանդես-Էքսպո․ Առաջատար HoReCa ընկերությունների և բրենդների արտադրանքի և ծառայությունների ներկայացում՝ արտահանման և ներմուծման շեշտադրությամբ։ Վարպետաց դասեր․ Գործնական և ստեղծագործական դասընթացներ՝ Միշլենի աստղեր ստացած…
Կարդալ ավելին