ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Վայոց ձորի մարզային կենտրոնի տեսուչները ստուգում են իրականացրել «Երփին» գյուղատնտեսական կոոպերատիվին պատկանող կաթնամթերքի արտադրամասում (Վայոց ձորի մարզ, գ. Ելփին), որի ընթացքում կատարել են ապրանքնատեսակների նմուշառում և հանձնել լաբորատոր հետազոտության: Ըստ լաբորատոր փորձաքննության արդյունքների՝ պանիր «Լոռի» արտադրատեսակի նմուշը՝ ԱՑԽՄ և Սաֆիլակոկկեր ցուցանիշներով, պանիր «Գաուդա» արտադրատեսակի նմուշը ԱՑԽՄ ցուցանիշով չեն համապատասխանել կանոնակարգերով սահմանված պահանջներին։ ՍԱՏՄ ղեկավարի որոշմամբ՝ կաթնամթերքի արտադրամասի առանձին արտադրատեսակների գործունեությունը դադարեցվել է, մինչև հայտնաբերված խախտումները վերացնելը։
Կարդալ ավելինՏնտեսություն
ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը Աբու Դաբիում մասնակցում է «Ամենամյա ներդրումային համաժողով»-ին
Միջոցառման շրջանակում նախարարը հանդիպում է ունեցել ԱՄԷ էկոնոմիկայի նախարար Աբդուլլա բին Թոուք Ալ-Մարրիի հետ։ Քննարկվել են Հայաստանի և ԱՄԷ-ի միջև տնտեսական կապերի զարգացմանը, ապրանքաշրջանառության ծավալների ավելացմանը, երկու երկրների գործարար համայնքների համագործակցության հնարավորությունները։ Գևորգ Պապոյանը բարձր է գնահատել հատկապես վերջին տարիներին տնտեսության ոլորտում ԱՄԷ-ի հետ սերտ համագործակցությունը, որի արդյունքում ներկայում ԱՄԷ-ն գլխավորում է Հայաստանի ամենամեծ արտահանող և ներմուծող երկրների ցանկը: Միևնույն ժամանակ, նախարարը շեշտել է, որ առկա են նախադրյալներ տնտեսության ոլորտում գործակցությունն էլ ավելի ընդլայնելու համար։…
Կարդալ ավելինԿԱՍԵՑՎԵԼ Է ԹՌՉՆԱՄՍԻ ԱՐՏԱԴՐԱՄԱՍԻ ԱՐՏԱԴՐԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆԸ
ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի սննդամթերքի անվտանգության վարչության տեսուչները ստուգում են իրականացրել «Արաքս թռչնաֆաբրիկա» ՓԲԸ-ին պատկանող թռչնամսի արտադրամասում (Արմավիրի մարզ, գ․ Ջրարբի), կատարել նմուշառում առկա ապրանքնատեսակներից և հանձնել լաբորատոր հետազոտության: Ըստ փորձաքննության արդյունքների՝ «հավի միս պաղեցված» արտադրատեսակի նմուշը՝ «ախտածին ա/թ սալմոնելաներ», իսկ «հավի միս սառեցված» արտադրատեսակի նմուշը՝ «տեխնոլոգիապես ավելացված խոնավության զանգվածային մաս» ցուցանիշներով չեն համապատասխանել Մաքսային Միության կանոնակարգերով սահմանված պահանջներին։ ՍԱՏՄ ղեկավարի որոշմամբ՝ թռչնամսի արտադրամասի արտադրական գործունեությունը կասեցվել է, սահմանվել է խախտփումները վերացնելոի ժամկետ:…
Կարդալ ավելինՆախորդ շաբաթվա համեմատ տոմսային համակարգում վավերացումների թվի մոտ 43 հազարով աճ կա
Նախորդ շաբաթվա ընթացքում տոմսային համակարգում արձանագրված վավերացումների ընդհանուր թիվը կազմել է 2 մլն 439 հազար 525, որից տրոլեյբուսներում՝ 92.151, մետոպոլիտենում՝ 509.514, ավտոբուսներում՝ 1 մլն 837 հազար 860: Նախորդ շաբաթվա համեմատ վավերացումների թվի մոտ 43 հազարի աճ կա: Այդ մասին զեկուցվեց Երևանի քաղաքապետարանի՝ ապրիլի 7-ի գործակարգավարական խորհրդակցության ժամանակ:
Կարդալ ավելինԱրտարժույթի փոխանակման հայտարարությունները՝ ծուղակ․ ՆԳՆ ոստիկանությունը զգոնության կոչ է անում
Սոցիալական տարբեր կայքերում բազմաթիվ են տարատեսակ, այսպես ասած՝ գայթակղիչ հայտարարությունները, որոնցով քաղաքացիներին առաջարկում են կատարել արտարժույթի՝ մասնավորապես ռուբլու փոխանակում՝ առավել բարձր արժեքով, քան տարադրամի փոխանակման կետերում։ Խարդախության սխեման հետևյալն է. Հանցավորները նախ վարձում են թանկարժեք ավտոմեքենա, որի վարորդին պատվիրում են գնալ երկկողմանի ելումուտ ունեցող առևտրի որևէ կենտրոնի տարածք։ Արտարժույթ փոխանակել ցանկացող անձին ևս խնդրում են մոտենալ նույն վայր։ Հեռախոսակապի միջոցով հանդիպեցնում են վարձույթով ավտոմեքենայի վարորդին և արտարժույթ փոխանակել ցանկացող անձին, որին հանցավորը նախապես…
Կարդալ ավելինԼՈՌԻՈՒՄ ՎԵՐԱՑՎԵԼ Է ԿԱԹՆԱՄԹԵՐՔԻ ԱՐՏԱԴՐԱՄԱՍԻ ԱՐՏԱԴՐԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԿԱՍԵՑՈՒՄԸ
Արայիկ Բարոյանին պատկանող կաթնամթերքի արտադրամասում իրականացրած կրկնակի ստուգայցի ընթացքում ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Լոռու մարզային կենտրոնի տեսուչները խախտումներ չեն հայտնաբերել (Լոռու մարզ, Սարչապետ համայնք)։ ՍԱՏՄ ղեկավարի որոշմամբ՝ կաթնամթերքի արտադրամասի արտադրական գործունեության կասեցումը վերացվել է։
Կարդալ ավելինՀՀ կենտրոնական բանկը կրկին վերահաստատել է իր տեղեկատվական անվտանգության բարձր ստանդարտներին համապատասխանությունը
ՀՀ կենտրոնական բանկը պաշտոնապես վերահաստատել է իր գործարար և ֆունկցիոնալ գործընթացների համապատասխանությունը ISO/IEC 27001:2022 միջազգային ստանդարտի պահանջներին՝ տեղեկատվական անվտանգության կառավարման համակարգի (ISMS) շրջանակում։ Վերջինս հաստատվել է AM/1021IS/0954 համարի հավաստագրով, որը տրամադրվել է International Technical Alliance (ITA) հեղինակավոր կազմակերպության կողմից՝ հավատարմագրված սերտիֆիկացման գործընթացի արդյունքներով։ Այս հաստատումն ընդգծում է Կենտրոնական բանկի հանձնառությունը՝ պաշտպանելու հաճախորդների, գործընկերների և բոլոր շահագրգիռ կողմերի տեղեկատվությունը՝ կիրառելով լավագույն միջազգային պրակտիկաներն ու մեթոդաբանությունները։
Կարդալ ավելինՊարեկների անցած շաբաթվա ծառայության արդյունքները մայրաքաղաքում և մարզերում(Տեսանյութ)
Մարտի 24-ից 31-ը մայրաքաղաքում իրականացված ծառայության ընթացքում Երևանի պարեկները հայտնաբերել են ճանապարհային երթևեկության կանոնների 3902 խախտում՝ պահպանվող հատուկ տարածք է տեղափոխվել 164 մեքենա։ Մասնավորապես, հայտնաբերվել է ոչ սթափ վիճակում մեքենա վարող՝ 157, առանց վարորդական իրավունքի վկայականի՝ 294, կեղծ վարոդական իրավունքի վկայականով երթևեկող՝ 2 անձ։ Հայտնաբերվել են հաշվառման համարանիշի հետ կապված՝ 28, չամրակապված վարելու՝ 594, առանց մանկական նստատեղի (քարսիթի)՝ 36, վարելիս ծխախոտային արտադրատեսակ օգտագործելու՝ 287, վարելիս հեռախոսից օգտվելու՝ 169, հետիոտնի՝ ոչ սահմանված վայրով անցնելու՝ 136 և…
Կարդալ ավելին«ԿԱԹ 3.2%» ԱՐՏԱԴՐԱՏԵՍԱԿԻ ԱՐՏԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ ԿԱՍԵՑՎԵԼ Է
ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավարի որոշմամբ՝ «Դեագա» ՍՊԸ-ին պատկանող կաթնամթերքի արտադրության (քաղաք Երևան) առանձին գործառույթը՝ «Կաթ 3.2%» արտադրատեսակի արտադրությունը, կասեցվել է: Որոշման համար հիմք է ծառայել արտադրատեսակի նմուշի լաբորատոր փորձաքննության արդյունքը. «Կաթ 3.2%» արտադրատեսակը «ԱՑԽՄ» (աղիքային ցուպիկի խմբի մանրէներ) ցուցանիշով չի համապատասխանել Մաքսային Միության տեխնիկական կանոնակարգով սահմանված պահանջներին, ուստի համարվում է վտանգավոր սննդամթերք: Սահմանվել է խախտումները վերացնելու ժամկետ:
Կարդալ ավելինԿԱՍԵՑՎԵԼ Է ԵՐԿՈՒ ԱՐՏԱԴՐԱՏԵՍԱԿԻ ԱՐՏԱԴՐՈՒԹՅՈՒՆ
Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Երևանի կենտրոնի տեսուչները «ԽԱՔ» ՍՊԸ-ին պատկանող կաթնամթերքի արտադրամասում (Արարատի մարզ, գ. Քաղցրաշեն) իրականացված ստուգման ընթացքւմ նմուշառում են կատարել առկա արտադրատեսակներց և ներկայացրել լաբորատոր փորձաքննության: Փորձաքննության արդյունքում պարզվել է, որ «Կաթնաշոռ 9%» և Չանախ պանիր 40% արտադրատեսակների նմուշները համապատասխանաբար՝ «ԱՑԽՄ» (աղիքային ցուպիկի խմբի մանրէներ) և «Կաթնաթթվային միկրոօրգանիզմներ ցուցանիշներով չեն համապատասխանում Մաքսային Միության տեխնիկական կանոնակարգով սահմանված պահանջներին, ուստի համարվում են վտանգավոր սննդամթերք: Տեսչական մարմնի ղեկավարի որոշմամբ՝ արտադրության առանձին գործառույթը՝ նշված արտադրատեսակների արտադրությունը, կասեցվել…
Կարդալ ավելին