Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Երևանի կենտրոնի տեսուչները, վերահսկողություն իրականացնելով .Այգ Գրուպ ՍՊԸ-ին պատկանող կաթնամթերքի արտադրամասում (Կոտայքի մարզ, գյուղ Գեղաշեն), հայտնաբերել են սանիտարահիգիենիկ պայմանների խախտումներ, որոնք անհամատեղելի են սահմանված նորմերի հետ: Ի մասնավորի՝ – պանրի արտադրամասի արտադրական տարածքի պատերի մակերևույթները պատրաստված չեն եղել անջրանցիկ, լվացվող և ոչ թունավոր նյութերից, – պատերին եղել են բորբոսներ, որոշ հատվածներում՝ ծեփերը պոկված, առաստաղին՝ ճաքեր, մետաղական հատվածների վրա՝ կոռոզիայի հետքեր։ Տեսչական մարմնի ղեկավարի որոշմամբ՝ պանրի արտադրամասի արտադրական գործունեությունը…
Կարդալ ավելինՏնտեսություն
Ավտովարկի նոր պայմաններ Ամիօ բանկի կողմից
Ամիօ բանկը տրամադրում է ավտովարկ` առանց միջնորդավճարների և պարզեցված գործընթացով: Վարկը տրամադրվում է և´ առաջնային, և´ երկրորդային շուկայից ավտոմեքենա ձեռք բերելու համար: Առաջնային շուկայից ավտոմեքենայի ձեռքբերման պայմաններն են` կանխավճար` սկսած 10%-ից տարեկան տոկոսադրույք՝ 13.7%-15% (փաստացի տոկոսադրույք՝ 14.6% -17,1%) Երկրորդային շուկայից ավտոմեքենայի ձեռքբերման պայմաններն են՝ կանխավճար` սկսած 20%-ից տարեկան տոկոսադրույք` 14.9%-16% (փաստացի տոկոսադրույք՝ 15.9%-18.4%) Ամիօ բանկով ավտովարկ ստանալու համար պարտադիր չէ ունենալ գրանցված եկամուտ` 50% և ավելի կանխավճարի դեպքում վարկի ձևակերպումը կիրականացվի առանց…
Կարդալ ավելինՀԱՑԱԲՈՒԼԿԵՂԵՆԻ ԱՐՏԱԴՐԱԱՄԱՍԻ ԱՐՏԱԴՐԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԿԱՍԵՑՈՒՄԸ ՎԵՐԱՑՎԵԼ Է
Էդգար Պետրոսյան ԱՁ-ին պատկանող հացաբուլկեղենի արտադրամասում իրականացրած կրկնակի ստուգայցի ընթացքում ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Երևանի կենտրոնի տեսուչները խախտումներ չեն հայտնաբերել (ք․ Երևան, Փափազյան փ․): ՍԱՏՄ ղեկավարի որոշմամբ՝ հացաբուլկեղենի արտադրամասի արտադրական գործունեության կասեցումը վերացվել է։
Կարդալ ավելինԹվային վճարումների էվոլուցիան, «չեկ դուրս գրելուց» մինչև կենսաչափական նույնականացում
17-րդ դարում, երբ առաջին բանկերը սկսեցին կատարել ֆինանսական գործարքներ, և անհատների մոտ անհրաժեշտություն առաջացավ կատարել խոշոր ֆինանսական փոխանցումներ` առանց դրամապանակում մշտապես խոշոր գումար պահելու, տարածում գտավ անկանխիկի առաջին ձևը՝ չեկ (կտրոն) դուրս գրելը: Չեկ դուրս գրելու վճարատեսակի մասին այժմ լսում ենք միայն ֆիլմերում, սակայն այն կարելի է համարել առանց կանխիկի, ապահով և հարմար վճարումների սկիզբը։ 1950 թվականին ստեղծվեց առաջին պլաստիկ քարտը՝ Diners Club-ը, որին հետևեցին այժմ հայտնի Visa-ն և Mastercard-ը։ 2000 թվականի հոկտեմբերին բոլորը լսեցին PayPal-ի`…
Կարդալ ավելինԱմիօ բանկը մասնակցել է «ՓՄՁ ոլորտի ֆինանսավորման հնարավորություններն ու հեռանկարները» համաժողովին(Տեսանյութ)
Ամիօ բանկը մասնակցել է Հայաստանի բանկերի միության նախաձեռնությամբ կազմակերպված «ՓՄՁ ոլորտի ֆինանսավորման հնարավորություններն ու հեռանկարները» թեմայով համաժողովին։ Միջոցառման ընթացքում Ամիօ բանկը ներկայացրեց իր «AMIO-ՄՓՄՁ Աջակցում» վարկը՝ 11․5% շահավետ տոկոսադրույքով։ Այն նախատեսված է բիզնեսի ընթացիկ կարիքների և բիզնեսում ներդրումների ֆինանսավորման համար՝ այսպիսով ապահովելով բիզնեսներին երկարաժամկետ և հարմարավետ ֆինանսավորման հնարավորություն։ Համաժողովը մեկ հարթակում էր համախմբել տեղական և միջազգային ֆինանսական կառույցների, գործընկեր կազմակերպությունների, ինչպես նաև ՓՄՁ վարկառուների՝ քննարկելու փոքր և միջին բիզնեսի ֆինանսավորման ներկա հնարավորություններն ու ապագա…
Կարդալ ավելինԴոլարը թանկացել է
ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ մարտի 9-ին, կազմել է 391.78 դրամ՝ նախորդ օրվա համեմատ աճել է 0.77 դրամով: Այդ մասին տեղեկանում ենք Կենտրոնական բանկի պաշտոնական կայքից։ Եվրոյի փոխարժեքը կազմել է 432.41 դրամ (աճել է 5.08 դրամով), բրիտանական ֆունտի փոխարժեքը կազմել է 501.83 դրամ (աճել է 2.98 դրամով), իսկ ռուսական ռուբլու փոխարժեքը կազմել է 4.56 դրամ (մնացել է անփոփոխ): Հայաստանյան բանկերում դոլարը գնվում է 387.5-390 դրամով, վաճառվում է 393-394 դրամով: Եվրոն բանկերում գնվում է 423-427.5 դրամով, վաճառվում…
Կարդալ ավելինՎԵՐԱՑՎԵԼ Է ԿԱԹԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԿԵՏԻ ԱՐՏԱԴՐԱՄԱՍԻ ԱՐՏԱԴՐԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԿԱՍԵՑՈՒՄԸ
«ԴՈՒՍՏՐ ՄԱՐԻԱՆՆԱ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության՝ կաթի ընդունման կետի արտադրամասում (Սյունիքի մարզ, գյուղ Գորհայք) անցկացրած կրկնակի ստուգայցի ընթացքում ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Վայոց ձորի մարզային կենտրոնի տեսուչները խախտումներ չեն հայտնաբերել։ ՍԱՏՄ ղեկավարի որոշմամբ՝ արտադրամասի արտադրական գործունեության կասեցումը վերացվել է։
Կարդալ ավելինՎԵՐԱՑՎԵԼ Է ՀԱՆՐԱՅԻՆ ՍՆՆԴԻ ԿԵՏԻ ԱՐՏԱԴՐԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԿԱՍԵՑՈՒՄԸ
Ճորճ Քիլիսլյան ԱՁ-ին պատկանող «Աբու Հակոբ սենդվիչ» հանրային սննդի կետում իրականացրած կրկնակի ստուգայցի ընթացքում սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի արագ արձագանքման բաժնի տեսուչներն իրականացրել են նմուշառում «տավարի մսով խճողակ» արտադրատեսակից, որի լաբորատոր փորձաքննության արդյունքում անհամապատասխանություններ չեն հայտնաբերվել (Երևան, Պուշկին փողոց): Հանրային սննդի կետի արտադրական գործունեության կասեցումը վերացվել է։
Կարդալ ավելինՄԱՆՐԷԱԲԱՆԱԿԱՆ ՇԵՂՈՒՄՆԵՐ․ ԱՐԵՆԻՈՒՄ ԿԱՍԵՑՎԵԼ Է ԿԱԹՆԱՄԹԵՐՔԻ ԱՐՏԱԴՐԱՄԱՍԻ ԱՌԱՆՁԻՆ ԱՐՏԱԴՐԱՏԵՍԱԿԻ ԱՐՏԱԴՐԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆԸ
ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Վայոց ձորի մարզային կենտրոնի տեսուչները ստուգում են իրականացրել «Երփին» գյուղատնտեսական կոոպերատիվին պատկանող կաթնամթերքի արտադրամասում (Վայոց ձորի մարզ, գ. Ելփին), որի ընթացքում կատարել են ապրանքնատեսակների նմուշառում և հանձնել լաբորատոր հետազոտության: Ըստ լաբորատոր փորձաքննության արդյունքների՝ պանիր «Լոռի» արտադրատեսակի նմուշը՝ ԱՑԽՄ և Սաֆիլակոկկեր ցուցանիշներով, պանիր «Գաուդա» արտադրատեսակի նմուշը ԱՑԽՄ ցուցանիշով չեն համապատասխանել կանոնակարգերով սահմանված պահանջներին։ ՍԱՏՄ ղեկավարի որոշմամբ՝ կաթնամթերքի արտադրամասի առանձին արտադրատեսակների գործունեությունը դադարեցվել է, մինչև հայտնաբերված խախտումները վերացնելը։
Կարդալ ավելինՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը Աբու Դաբիում մասնակցում է «Ամենամյա ներդրումային համաժողով»-ին
Միջոցառման շրջանակում նախարարը հանդիպում է ունեցել ԱՄԷ էկոնոմիկայի նախարար Աբդուլլա բին Թոուք Ալ-Մարրիի հետ։ Քննարկվել են Հայաստանի և ԱՄԷ-ի միջև տնտեսական կապերի զարգացմանը, ապրանքաշրջանառության ծավալների ավելացմանը, երկու երկրների գործարար համայնքների համագործակցության հնարավորությունները։ Գևորգ Պապոյանը բարձր է գնահատել հատկապես վերջին տարիներին տնտեսության ոլորտում ԱՄԷ-ի հետ սերտ համագործակցությունը, որի արդյունքում ներկայում ԱՄԷ-ն գլխավորում է Հայաստանի ամենամեծ արտահանող և ներմուծող երկրների ցանկը: Միևնույն ժամանակ, նախարարը շեշտել է, որ առկա են նախադրյալներ տնտեսության ոլորտում գործակցությունն էլ ավելի ընդլայնելու համար։…
Կարդալ ավելին